Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Սիրիայում նոր սադրանք է հասունանում

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Եթե Սպիտակ տունն ընդամենը զոհերի լուսանկարները որպես միակ ապացույց ներկայացնելով՝ ինչ–որ տեղ կարողացավ միջազգային հանրությանը համոզել այն բանում, որ անցած տարվա ապրիլի 4–ին պաշտոնական Դամասկոսը քիմիական զենք է կիրառել Իդլիբի նահանգի Խան–Շեյխուն բնակավայրում և ռմբակոծեց Էշ–Շարիաթի օդանավակայանը՝ կյանքից զրկելով 9 խաղաղ բնակչի, վերջին շրջանում կրկին ակտիվացած նմանատիպ մեղադրանքներին ոչ ոք այլևս լուրջ չի վերաբերվում:

Ավելին՝ նույնիսկ ամերիկյան մեդիայի առանձին ներկայացուցիչներ են սկսել հասկանալ, որ Սիրիայում սեփական ձախողման հետ ոչ մի կերպ չհաշտվող վարչակազմն իր հռետորաբանությամբ պարզապես փորձում է հիմարացնել բոլորին: Ինքներդ դատեք. արդեն 1 տարի՝ ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին քնում–արթնանում, սկսում է խոսել պաշտոնական Դամասկոսի ունեցած քիմիական զենքի վերաբերյալ, որի տեղն, անկեղծ ասած, ոչ ոք այդպես էլ չի գտնում:

Այնուհետ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն է խոսում ոչ այն է՝ նման վտանգի, ոչ այն է՝ կայացած «նոր գրոհի» մասին (և դա այն դեպքում, երբ Դամասկոսն այսօր էլ նուսրայականների որջը դարձած Իդլիբը չի վերահսկում): 2018–ի փետրվարի 4–ին ամերիկյան պաշտոնյաները դարձյալ հայտարարում են, որ Սիրիայի կառավարությունը կարող է քիմիական զենքի նոր տեսակներ մշակել՝ դրանք կիրառելով խաղաղ բնակչության դեմ, ինչի պատճառով նախագահ Թրամփը պատրաստ է դիտարկել «Ասադին ռազմական դիմակայություն ցույց տալու տարբերակը»:

Եվ հանկարծ, զարմանալի զուգադիպությամբ՝ ճիշտ հաջորդ օրը, ինքն իրեն Սիրիայի ժամանակավոր կառավարության պաշտպանության նախարար հռչակած Մոհամմադ Ֆիրաս ալ–Ջունդին հայտարարում է, որ Ասադը քիմիական զենք է կիրառել Իդլիբում, և, որ՝ քլորային գազից 7 հոգի են զոհվել: Այդ թվում՝ երեխաներ…

Ի միջի այլոց, հարկ է նշել, որ 2017–ի ապրիլի 4–ին էլ այս նույն մարդն առաջինը խոսեց Ասադի քիմիական գրոհի վերաբերյալ՝ նուսրայական մարդասպանների մեջտեղով շատ հանգիստ հոսպիտալ անցնելով և նույնիսկ գետնին պառկեցրած մարդկանց լուսանկարելով: Ճիշտ է՝ նա այն ժամանակ ինքն իրեն Սիրիայի ժամանակավոր կառավարության առողջապահության նախարար էր հայտարարել՝ կոկորդիլոսի արցունքներ թափելու արանքում մոռանալով ճշգրտել, որ մեկն է այն արյունարբուներից, որոնք առանց աչք թարթելու են «սիրելի խաղաղ բնակչության» նկատմամբ վայրագություններ կիրառում, բայց դա միջազգային հանրությանը չհետաքրքրեց:

Ի վերջո, գուցե նաև նրանից թաքցվեց այն փաստը, որ 2003–ին Ստամբուլում ձևավորված ինքնակոչ կառավարությունը (գրասենյակն, ի դեպ, Թուրքիայի Ղազիանթել քաղաքում է) ազգությամբ քուրդ Հասան Հիտոն է ցայսօր գլխավորում, որն ԱՄՆ քաղաքացի է, գործարար և ակնհայտորեն է կապված այդ երկրի հատուկ ծառայությունների հետ:

Ավելին՝ վստահ ենք, որ շատերը չգիտեն նաև այն մասին, որ հեռավոր 2003–ի մարտի 19–ին, երբ Ստամբուլում հակաասադական երկրներից (իսլամական, իհարկե) ոմանք Հիտոյին բացահայտ դեմ դուրս եկան՝ ակնարկելով Հիտոյի քուրդ լինելու «անհարմարությունն» ու մեղադրելով նրան Արևմուտքի գործակալը լինելում, վերջինս այդ հորինովի պաշտոնը գլխավորեց միայն քրդերին թշնամի ճանաչող Թուրքիայի, Արաբիայի, Հորդանանի և Եգիպտոսի ներկայացուցիչների՝ մյուսների վրա մատ թափ տալուց հետո:

Բնական է. չէ՞ որ այս բոլորն իմանալուց հետո նույնիսկ միջինից ցածր տրամաբանական կարողություններ ունեցող մարդիկ կսկսեն ինքնուրույն դատողություններ անել այն մասին, որ եթե իսկապես Իդլիբում քիմիական զենք է կիրառվել, ուրեմն՝

ա. կամ Իդլիբում ամերիկյան զենքով ռուսական ինքնաթիռ խոցած նուսրայականներն են սարսափել ռուսական վրեժխնդրությունից և, օգտվելով հարմար պահից, որոշել են ԱՄՆ–ի հետ համագործակցությամբ, կամ՝ առանց դրա՛ արքայական նվեր մատուցել Սպիտակ տանը՝ ռուսների համար էլ այնտեղ խնդիրներ ստեղծելով (իբր՝ նորից են պաշտպանում խաղաղ մարդկանց սպանող Ասադին),

բ. կամ սրանք անմիջականորեն են Թուրքիայի պատվերը կատարել, որտեղ կամենում են շեղել ուշադրությունն Աֆրինից և, Ասադին նորից ԱՄՆ–ին «հանձնելով»՝ քրդերին հանգիստ կոտորել (իզուր չէ, որ Թուրքիայի ԱԳՆ ղեավար Մևլյութ Չավուշօղլուն երեկ հանկարծակի «շաքար–լոխումի» էր վերածվել և, aa.com.tr–ի փոխանցմամբ, հայտարարել, թե՝ ԱՄՆ–ի ռազմական գործողությունները Սիրիայում չպետք է կոսմետիկ բնույթ կրեն, և, որ՝ Ասադը պետք է հեռանա, իշխանությանը ժամանակավոր կառավարությանը հանձնելով...),

գ. կամ էլ՝ այս 2 պլանները համադրվել են իրար:

Իսկապես. հատկապես այս պահին, երբ սիրիական ընդդիմությունը հիմնականում միավորվել էր հաշտության, զենքը վայր դնելու, Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, օտարերկրյա միջամտության անթույլատրելիության, սահմանադրական հանձնաժողովի ձևավորման և օրինական ընտրություններ անցկացնելու հարցում, ինչո՞ւ պիտի Ասադը նման տխմարության գնար՝ Վաշինգտոնի բերանին դարձյալ լեզու դնելով և իր իսկ օրերը կարճացնելով...

 

Գոհար Սիմոնյան

website by Sargssyan