Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը

Նավթի ու գազի որոնումներ Երևանում ու մարզերում

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Մայրաքաղաքում և մի շարք մարզերում նավթ ու գազ կորոնեն: Լսումներ տեղի կունենան երեք համայնքներում: «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ–ն իր կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ՀՀ տարածքի 2–րդ պայմանական բլոկներում նավթի և գազի երկրաբանաորոնողական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով երեք հանդիպում կունենա:

Փետրվարի 14–ին տեղի կունենա առաջինը, որը կկայանա Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետարանի շենքում: Երկրորդ և երրորդ լսումներն էլ տեղի կունենան նույն օրը՝ փետրվարի 15–ին, մեկը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի մարզպետարանի շենքում, իսկ մյուսը Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի մարզպետարանի շենքում:

Երկրորդ պայմանական տարածքը ներառում է Երևանը, Արմավիրի, Արագածոտնի մարզերը ամբողջությամբ, Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի տարածքները մասնակի: Հայցվող տարածքի ընդհանուր մակերեսը շուրջ 7250 քառակուսի կիլոմետր է:

Առաջին փուլի աշխատանքները՝ երկրաֆիզիկական մեթոդներով տեղանքի ուսումնասիրությունները, կատարվելու են Արմավիրի մարզի Տալվորիկ, Հուշակերտ, Նոր Ամասիա, Նոր Արմավիր, Նոր Կեսարիա և Նալբանդյան, Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական և Տեղեր, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքների տարածքներում:

Նախորդ տարվա հոկտեմբերին ստեղծված «Հայկական նավթի և գազի ընկերության» կողմից նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրության համար հայցվող պայմանական 2–րդ բլոկի տարածքում են գտնվում բնության հատուկ պահպանվող ինը տարածքներ, որից երեքը պետական արգելոց և յոթը արգելավայր: Դրանք են «Խոսրովի անտառ», Խոր Վիրապ և «Էրեբունի» պետական արգելոցները, Հանքավանի ջրաբանական, Որդան կարմիր և Մարգահովիտի պետական արգելավայրերը, Մրտավարդենու և Արզական–Մեղրաձորի արգելավայրերն ու Արագածի ալպիական արգելավայրում պահպանվող Քարի լիճն ու ալպիական բուսականությունը:

Նախագծում ասվում է, որ առաջին փուլի երկրաֆիզիկական մեթոդներով իրականացվելիք աշխատանքները կատարվելու են բնության հատուկ պահպանվող տարածքների սահմաններից դուրս: Եվ պահպանվող էկոհամակարգերի վրա այդ աշխատանքներն ազդեցություն չեն ունենա: Նույնն է ասվում նաև ջրային ռեսուրսների վերաբերյալ: Մասնավորապես երկրորդ պայմանական բլոկի տարածքոմ են գտնվում Հրազդան, Քասախ և Արաքս գետերը:

Ըստ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ–ի հիմնադիրը մեկ այլ ընկերություն է՝ «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ–ն: Այս ընկերությունն էլ ստեղծվել է 2015 թ. նոյեմբերին: Հիմնադիրների վերաբերյալ տեղեկությունը փակ է:

 

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

website by Sargssyan