Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

Խաչատրյանին տեսնելու համար Մոնակոյի արքայազնը կիսատ է թողել իր շրջագայությունը. կոմպոզիտորի հանդիպումներն արքայական ընտանիքների հետ

 

Արամ Խաչատրյանն իր շրջագայությունների ժամանակ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել երկրների առաջին դեմքերի՝ նախագահների հետ, նրանցից ստացել հետաքրքիր առաջարկներ, ինչպես նաև արժեքավոր նվերներ:

«Արմենպրես»-ն այս անգամ առանձնացրել է կոմպոզիտորի նշանավոր հանդիպումներն արքայական ընտանիքների հետ:

Կոմպոզիտորը համերգային շրջագայությամբ Բելգիայում է եղել 1960-ին: Եղիսաբեթ թագուհին առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել նրա համերգին, սակայն ավարտից անմիջապես հետո Խաչատրյանին են մոտեցել և թագուհու կողմից հանդիպման հրավեր փոխանցել: Սիրով ընդունելով հրավերը՝ հաջորդ օրը մաեստրոն իր կնոջ հետ հյուրընկալվել է թագուհու դղյակում:

«Նրանք ջերմ և շատ հետաքրքիր զրույց են ունեցել: Եղիսաբեթ 2-րդը մեծ ներդրում ուներ արվեստի աշխարհում, ինչի մասին է վկայում նաև նրա անունը կրող միջազգային մրցույթը: Նա նաև նվագել է  ջութակ, դասեր է ստացել հայտնի ջութակահար Էժեն Իզայիից:

Այդ է պատճառը, որ թագուհին ու Խաչատրյանը մանրամասն զրուցել են արվեստի, երաժշտական ասպարեզում նորամուծությունների, կոմպոզիտորի ստեղծագործական ուղու, Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբերի մասին: Զրուցել են նաև երաժշտության ասպարեզի իրենց ընդհանուր ծանոթների մասին, որոնց թվում էին աշխարհահռչակ երաժիշտներ»,- պատմում է Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Թագուհին նաև փոքր-ինչ տիրապետել է ռուսերենին, ինչի մասին վկայում է նրա մակագրությունը հանդիպումից հուշ մնացած լուսանկարի վրա: Հանդիպման լուսանկարներն այժմ պահպանվում են թանգարանի պահոցում:

1973-ին կոմպոզիտորին հրավիրել են Ֆրանսիա, որտեղ մեծ շուքով նշվել է նրա 70-ամյակը: Հենց այդ շրջագայության ընթացքում նա որոշել է այցելել նաև Մոնակո: Նույն ժամանակ Մոնակոյի արքայազնն իր տիկնոջ՝ աշխարհահռչակ աստղ Գրեյս Քելլի հետ գտնվել է երկրից դուրս, սակայն, կոմպոզիտորի գալստյան մասին լսելով, իր շրջագայությունը կիսատ թողնելով՝ վերադարձել է Լոնդոնից և անմիջապես գնացել այն տունը, որտեղ կանգ էր առել Խաչատրյանը:

Արքայազնը ևս շատ արվեստասեր էր, և իր երկրում երկու տարին մեկ կազմակերպել է միջազգային մրցույթներ և փառատոններ՝ նվիրված կոմպոզիտորական արվեստին: 1974-ին կայանալիք հերթական մրցույթ-փառատոնին ոչ միայն հրավիրել է մաեստրոյին, այլ նաև խնդրել նրան գրել մի նոր ստեղծագործություն, որը պիտի հնչեր փառատոնի բացման արարողությանը:

Կրկին համերգային շրջագայությամբ 1965-ին Իրանում գտնվող կոմպոզիտորի նկատմամբ Պարսից շահն իր համակրանքը ցույց է տվել՝ երկրում շրջագայելու համար տրամադրելով իր անձնական ավտոմեքենաներից մեկը: Շահն իր տիկնոջ հետ ներկա է եղել նաև Խաչատրյանի համերգին, որում հնչել է նրա Երկրորդ սիմֆոնիան: Սովորաբար համերգների ավարտին շահն անմիջապես լքել է համերգասրահը, սակայն այս դեպքն առանձնացել է մյուսներից: Շահն ու տիկինը հոտնկայս ծափահարել են մաեստրոյին, որի արդյունքում 5 բիս է եղել՝ Խաչատրյանը կրկին ու կրկին կատարել է իր ստեղծագործությունները: «Դա բացառիկ երևույթ էր՝ շահի ներկայությամբ այդ քանակի բիսեր դեռ չէին եղել»,- նկատեց Գրիգորյանը:

Հետո շահն իր տիկնոջ հետ գնացել է ետնաբեմ՝ մաեստրոյի հետ զրուցելու, ինչի մասին վկայում է պահպանվող լուսանկարը: Շահը մաեստրոյին բազմաթիվ նվերներ է տվել, որոնց թվում՝ պարսկական բավականին արժեքավոր երկնագույն գորգ: Խաչատրյանն այն բերել է Մոսկվա՝ զարդարելու իր մոսկովյան բնակարանը:

1961-ին, երբ կոմպոզիտորն այցելել է Եգիպտոս, հենց օդանավակայանում նրան դիմավորողների շարքում է եղել նախագահ Գամալ Աբդել Նասերը: Նասերը ներկա է եղել Խաչատրյանի համերգին: Մաեստրոյին է հանձնել նաև երկրի բարձրագույն պատվոգրերից մեկը՝ արվեստի ասպարեզում մեծ ներդրման համար առաջին կարգի պատվոգիր: Նույն շրջագայության ժամանակ Խաչատրյանը հանդիպել է նաև Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոյին:

 

 

 

Պատրաստեց`  Աննա Գրիգորյանը

Լուսանկարները՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդից

 

website by Sargssyan