Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանա... ՍՊՈՐՏ
Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում Ռոստոմյանը 18 միլիոնով վաճառել է մեքենան Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Ճարտարապետները նամակ են ուղարկել վարչապետին. պահանջը «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը պահպանելն է Պայթյուն՝ Վրացական փողոցում. 14 քաղաքացու տարհանել են Տոմսեր գնելու պարտադրանք՝ Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում Տիգրան Հեքեքյանը պարզաբանում է Արդեն տաքսիներ են գողանում «Ժամանակ». Նամակ «թագավորին». Ինչո՞ւ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն տարել՝ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց» «Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը «Ժամանակ». Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին «Հայկական ժամանակ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին «Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը

Գագիկ Աթասյանը չի գայթակղվել քրեական հեղինակություն խաղալու հնարավորությամբ. Զորիկ Հովսեփյանի «Անկում» ֆիլմի պրեմիերան՝ վաղը

 

Երևանյան կինոթատրոններում վաղվանից կարող եք դիտել ռեժիսոր Զորիկ Հովսեփյանի «Անկում» քրեական դրաման:

Դերակատարներից Գագիկ Աթասյանը Past.am-ին պատմեց, որ ֆիլմում կա անդրադարձ բանտային կյանքին, ԽՍՀՄ և մեր օրերի բարքերին, աշխարհայացքին, ապրելակերպին, ընկերությանը, դավաճանությանը, նյութապաշտությանը, նաև կա սեր: Ըստ նրա՝ ֆիլմի հերոսները վերոհիշյալից ընտրում են այն ճանապարհը, որն իրենց տանում է փակուղի, անկման: Ինքը՝ Աթասյանը, խաղում է բանտտապահի դեր: ««Անկում» գեղարվեստական ֆիլում նկարահանվելու հրավերն անձամբ ստացել եմ ռեժիսոր Զորիկ Հովսեփյանից: Նա տեսել էր իմ մասնակցությամբ դրվագներ ռուսական ֆիլմերից և հավանել էր: Իմանալով, որ Հայաստանում եմ՝ ֆեսբուքով գտավ ինձ, հանդիպեցինք:

Նա առաջարկեց խաղալ բանտապահի կամ քրեական հեղինակության դեր: Սցենարին ծանոթացա, հավանեցի, սակայն, ի զարմանս շատերի, չգայթակղվեցի քրեական հեղինակություն խաղալու հնարավորությամբ և ընտրեցի բանտապահի դերը: Այդ կերպարը շատ կոլորիտային, նաև հավաքական բնավորության ունի, այսօրվա իրականությունում հաճախակի հանդիպող մարդ, բժշկական տերմինով՝շիզոֆրենիկ (ծիծաղում է): Չէի ցանկանա կերպարս ամբողջական ներկայացնել, միայն ավելացնեմ,որ ֆիլմում բանտապահն ընտրվում է քաղաքապետ»,-ասաց մեր զրուցակիցը:

Աթասյանի խոսքով՝ կերպարն իր անձին նման չէ: Ըստ նրա՝ նորմալ է,որ հանդիսատեսի մի մասը դերասանին նույնականացնում է խաղացած կերպարի հետ,սակայն անորմալ է, երբ դերասանը կյանքում էլ է նույնը:

«Իսկական դերասանը ռեժիսորի՝ «мотор» հրահանգից հետո պետք է մտնի կերպարի մեջ, իսկ «ստոպ» հրահանգից հետո՝ վերադառնա իր «ես»-ին»,- ընդգծեց Գագիկը:

Գագիկ Աթասյանը, լինելով ինքնաքննադատ, ֆիլմում հավանել իր կերպարի՝ բանտապահի մենախոսությունը, որը տեղ է գտել ֆիլմի սկզկբնամասերում: Անդրադառնալով իմպրովիզներին՝ նա նշեց, որ դրանց մի մասն անգամ պրեմիերայից շուտ են տարածվել ու դարձել թևավոր: Նա մի օրինակ բերեց. « Այս խոսքը, ֆիլմից դուրս գալով, հիմա շատերն են կիռարում տարբեր իրավիճակներում՝ երբ բաժակներն ուշ են լցնում, հաց ուտելիս, երբ տաքսիստը չի քշում, երբ աշխատողը դանդաղում կամ թերանում է իր աշխատանքում, սկսել են ասել՝ Կիրակոս, հու՛պ տուր»:

«Որպես «Անկում» գեղարվեստական ֆիլմի դերասան՝ կուզեմ, որ Հայաստանում միայն գնԱՆԿՈւՄ» լինի»,- վերջում նշեց Աթասյանը:

 

website by Sargssyan