Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Պորոշենկոյի համար ծուղա՞կ է պատրաստվում

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Այս օրերին շատերն են եզրակացրել, թե այն տեսակետը, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID–ի նախկին աշխատակից Ջուշուա Կոգանն է արտահայտել Foreign Policy հանդեսում տպագրված իր հոդվածում, իրականում Սպիտակ տան հստակ վերաբերմունքն է արտահայտում Պետրո Պորոշենկոյի վարչակազմի և ուկրաինական խնդրի վերաբերյալ:

«Ուկրաինան կարելի է փրկել, իսկ ուկրաինական կոռուպցիան հաղթահարել միմիայն այդ երկրի սուվերենության մի մասից հրաժարվելու պարագայում»,– համոզված պնդել է Կոգանը՝ օրինակ բերելով Գվատեմալային, որտեղ 2006–ին ՄԱԿ–ը ձևավորեց International Comission Against Impunity in Guatemala կառույցը, փաստացի խափանելով այդ երկրի կործանումը:

Այսպիսով, ամերիկյան փորձագետը բացահայտ է Ուկրաինայում տիրող կոռուպցիան այդ երկրի ազգային անվտանգության թիվ մեկ խնդիր որակում և դրա լուծումն այնքան է կարևորում, որ դրան նույնիսկ ինչ–ինչ տարածքների կորուստն է ստորադասվում:

Ի դեպ, Կոգանը նույնպես ներգրավված է եղել Գվատեմալայի գործընթացում և ներկայացնում է, թե ավելի քան 200 քրեական գործերը, որ իրենց աշխատանքի արդյունքում հարուցվեցին իշխանության վերին էշելոնների նախկին ու ներկա պաշտոնյաների, գեներալների, ոստիկանների, նույնիսկ՝ էքսնախագահ Օտտո Պերես Մոլինայի դեմ, ինչը Կոգանի համոզմամբ, հնարավոր է դարձրել երկրի առաջխաղացումն ու քաղաքացիների վստահության վերականգնման բարդ գործընթացը:

Իբր՝ այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ 2009–ին Գվատեմալայի ԱԳՆ–ն նամակով դիմեց ՄԱԿ–ին, որպեսզի Հանձնաժողովի աշխատանքն իր երկրում ևս 2 տարով երկարացվի, իսկ Կոգանի կարծիքով՝ Ուկրաինայում ձևավորվելիք նման կառույցը պիտի առնվազն 5 տարվա քրտնաջան աշխատանքի մանդատ ստանա, ինչին ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը սիրահոժար ընդառաջեց:

Բայց կհամաձայնի՞ Պորոշենկոն դրան, և արդյո՞ք ուկրաինացիներն իրե՛նք չեն նման իրավիճակը խայտառակություն որակի: Ուղիղն ասած՝ հանրային կարծիքի վերաբերյալ այս պահին ոչինչ ասել չենք կարող, չնայած՝ առանձին լրատվամիջոցներ արդեն իսկ վրդովմունք էին արտահայտել Կոգանի հոդվածի առնչությամբ, բայց պարզից էլ պարզ է, որ Պորոշենկոյի պարանոցին օղակը սեղմվում է: Եվ ինչպես ռուսներն են սիրում ասել՝ առաջին հերթին Միխոմայդանի միջոցով:

Իսկապես. չնայած Կիևի դատարանի՝ հունվարի 26–ի վճռով Սահակաշվիլին մինչև փետրվարի 5–ը պիտի գտնվեր տնային կալանքի տակ, դա նրան չի խագարել կիրակի օրը բազմահազարանոց բողոքի երթեր կազմակերպել Կիևի կենտրոնում, պահանջելով նախագահ Պորոշենկոյի և գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի հրաժարականը:

«Կորի՛ր, ավազակախումբ», «հրաժարական», «ազատություն քաղբանտարկյաներին» պաստառները պարզած՝ ցուցարարները ծափողջույններով են ընդունել Սահակաշվիլու ելույթը, որում նա մի կողմից՝ ռուսներին է քննադատել, մյուս կողմից՝ Պորոշենկոյին ու Լուցենկոյին, որոնք երկուսն էլ ամանորյա արձակուրդները հանգիստ խղճով են անցկացրել այն դեպքում, երբ Սահակաշվիլու խոսքով՝ երկրում պատերազմը շարունակվում է և ուկրաինացիների գերիշխող մեծամասնությունը հնարավորություն չունի նույնսիկ փորով մեկ կուշտ հաց ուտել:

Ցուցարարները նաև Հռչակագիր են ընդունել, որում Պորոշենկոյին կոչ են արել փետրվարի 18–ին դուրս գալ Մայդան և հայտարարել հրաժարականի մասին։ «Եթե նա այսօր հեռանա առանց արյունահեղության, առանց քաղաքացիական պատերազմի՝ ուկրաինացիները բարի են, համոզված եմ, որ նրան շատ բան կներեն ու հանգիստ կթողնեն: Իսկ եթե շարունակի պաշտոնավարել և հետապնդի մարդկանց, պատիժը շատ խիստ կլինի և ժողովրդի զայրույթից նրան ոչինչ չի փրկի։ Մոսկվա նա չի կարող փախչել, իսկ Արևմուտքը նրան չի ընդունի»,– հայտարարել է Սահակաշվիլին։

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan