Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
rdfgjh test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը

Սիրիան այսօր

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Սիրիական ընդդիմության զինված հատվածի սաուդական թևը ոչ մի կերպ չի հանդարտվում: Չնայած Almanar News–ը հականե հանվանե անուններ չի տվել, պարզից էլ պարզ է, որ հենց այս թևն է հանգստյան օրերին փորձել խուճապ տարածել երկրի մայրաքաղաքում՝ ռումբեր նետելով Ալ–Ամին շրջանի ուղղությամբ:

Բնականաբար, կառավարական բանակն արագ է արձագանքել, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաքում, այլև համանուն նահանգում: Նախ՝ պատժվել են Ալ–Ամինը ռմբակոծողները, այնուհետ շարունակվել են թեժ մարտերը Գուտայի Հարաստայի հատվածում:

Սիրիական օդուժը գրոհայինների առնվազն 4 հենակետեր է չեզոքացրել, իսկ Հարաստայից Դումա տանող ճանապարհին ամբողջությամբ է շարքից հանել իսլամիստների ստորգետնյա թունելները:

Հանգստյան օրերին թեժ է եղել նաև Հալեպի նահանգում: Almanar–ի փոխանցմամբ՝ Հալեպի Նուբլ և Ալ–Զահրա բնակավայրերում Թահրիր աշ–Շամը փորձել է ռևանշ վերցնել, սակայն, հետ է շպրտվել բանակի կողմից: Մյուս կողմից էլ՝ նահանգում հուսահատ մարտեր են ընթանում քրդական SDF–ի և Թուրքիայից հովանավորվող իսլամիստների, մասնավորապես՝ Սիրիայի ազատ բանակի միջև, որի արդյունքում ՍԱԲ–ի վերահսկողությանն են անցել Շեյխ–Խորեյզի լեռները:

Ամենամտահոգիչը, սակայն, այն է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Անկարան Սիրիայի հյուսիս է գործուղել նաև իր հովանավորյալ Ֆայլաք աշ–Շամի և Նուր ադ–Դին ազ–Զենքի իսլամիստական խմբավորումների գրոհայիններին՝ քրդերի դեմ կռվելու համար, ինչը, բնականաբար, մտահոգել է պաշտոնական Դամասկոսին (Almanar–ը հաղորդում էր, որ նման ընդհարում արդեն իսկ գրանցվել է Մանբիջի մոտի Ալ–Խոշարիա գյուղում, Դարմակի լեռներում, Արաբ–Վերան գյուղում, սահմանային Բաբ–ալ Խավայում և նույնիսկ՝ Դեյր–էզ–Զորի Ալ–Բահրայում, որից հետո միջազգային կոալիցիան ռմբակոծել է ՍԱԲ–ի դիրքերը՝ նաև 11 խաղաղ բնակիչների մահվան ու 7–ի վիրավորման պատճառ դառնալով):

Ի դեպ, Էրդողանի «վա–բանկ» խաղը տագնապի է մատնել նաև Բաղդադին: Երեկ Իրաքի ԱԳՆ–ն պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով Թուրքիայի գործողություններն Աֆրինում և հարևան երկրների ներքին գործերին ցանկացած, առավել ևս՝ ռազմական միջամտություն անընդունելի համարելով: «Իրաքը հավատարիմ կմնա Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններին այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը Իրաքի ներքին գործերին միջամտելու փորձ չի արել»,–բավական երկիմաստ մտքով է ամփոփվել Իրաքի ԱԳՆ հայտարարությունը:

Գալով դարձյալ Սիրիային՝ հարկ է նշել, որ այս պահին թեժ մարտեր են ընթանում նաև Դարաայի նահանգում: Ընդ որում՝ ԴԱԻՇ–ի հետ կապված Ջեյշ Խալիդ իբն ալ–Վալիդ խմբավորման և նույն պրոթուրքական ՍԱԲ–ի միջև: Հիմնական գործողություններն ընթացել են Խեթ բնակավայրում ու դրա մերձակայքում, որտեղ, ըստ տարբեր աղբյուրների, համեմատական անդորր է հաստատվել ռուսական օդուժի՝ 2 կողմերի նկատմամբ իրականացված գործողություններից հետո:

Ըստ ռուսական աղբյուրների՝ դրանից հետո Մոսկվան հնարավորություն է ունեցել հումանիտար օգնություն բաժանել նահանգի բնակիչներին և բժշկական զննություն ապահովել նրանց համար: Մի բան, որ դեռ չի հաջողվում նուսրայականների որջ դարձած Իդլիբում: Չնայած՝ ռուսական օդուժը երեկ այստեղ կատարյալ դժոխք է ապահովել նաև նրանց համար: Սերաքիբ քաղաքում, Թալ–Մարդիխ, Ռայան գյուղերում և այլուր նուսրայականները լավ ծեծ են կերել՝ կորցնելով իրենց սիրելի հրամանատարներից մեկին՝ Մուավիյա ալ–Խամվիին:

Իսկ այդ ընթացքում պաշտոնական բանակը լուրջ հաջողություններ է գրանցել Համայի նահանգում, որտեղ, ընդամենը մի գիշերում, ԴԱԻՇ–ը 3 բնակավայր է կորցրել: Միևնույն ժամանակ, միջազգային կոալիցիայի անանուն աղբյուրի համաձայն, ԱՄՆ զորքերին հաջողվել է խափանել պրոթուրքական ՍԱԲ–ի սադրանքը Ռաքքայում, որտեղ նրանք փորձել են քրդերի նկատմամբ ռևանշ հաստատել Թել Աբյադ քաղաքում՝ հետ շպրտվելով: Բնականաբար, Անկարան վրդովված է այդ փաստից: Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագը երեկ բացեիբաց է հայտարարել այն մասին, որ իրենց թիրախը կարող են դառնալ նաև քրդական ջոկատների համազգեստով ամերիկացի զինվորներն, ինչն, իհարկե, նոր սրություն է հաղորդում թուրք–ամերիկյան լարված հարաբերություններին և ընդհանրապես հակամարտության հետագա կարգավորմանը:

 

 

Գոհար Սիմոնյան

website by Sargssyan