Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի

Ջրամբարներում հավաքված ջուրը 75 միլիոն խորանարդ մետրով պակաս է նախորդ տարվա համեմատ

Հայաստանի ջրամբարների մոտ 25 տոկոսն է լցված ներկայում, ինչը սակավաջուր որակված 2017 թվականի ցուցանիշից էլ պակաս է, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: 

«Այս տարի նախորդի համեմատ արդեն ունենք 75 միլիոն խորանարդ մետր պակաս ջուր ջրամբարներում, որի զգալի մասը՝ 56 միլիոն խորանարդ մետրը պակաս է Ախուրյանի ջրամբարում: Բայց դա չի նշանակում, որ հիմա պետք է լցված լիներ ջրամբարների 50 տոկոսը: Պարզապես ռիսկը նրանում է, որ հիմա արդեն ետ ենք մնացել նախորդ տարվա ցուցանիշից: Եթե 2017-ին սարերում ձյուն կար ու գիտեինք, որ դա հալվելու է ու լցվի ջրամբարները, այս տարի սարերում ձյան պաշարն էլ շատ քիչ է»,-ասել է պաշտոնյան:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա կնպաստի՞, որ Սևանա լճից հավելյալ ջրառ կատարվի՝ Արսեն Հարությունյանը ձեռնպահ է մնացել գնահատականներ տալուց: Նա նշել է, որ ցանկացած սցենարի դեպքում Սևանից 170 միլիոն խորանարդ ջուր բաց կթողնվի, իսկ հավելյալի մասին հետո կարելի է խոսել:

«Սևանից ջուր վերցնելու չափերի մասին չեմ կարող ոչինչ ասել: Այս պահի դրությամբ եղանակը խոստումնալից չէ, եթե այսպես շարունակվի, անխուսափելի կլինի Սևանից հավելյալ ջուր բաց թողնելը: Բայց մենք հույս ունենք, որ եղանակը բարենպաստ կլինի, «Հիդրոմետ» ծառայությունը խոստանում է, որ փետրվարի երկրորդ կեսը, մարտը լինելու են բավականին անձրևաշատ, որոնց միջոցով հնարավոր կլինի լրացնել ջրային բացը»,- ասել է պաշտոնյան:

Արսեն Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ միջոցառումներ են ձեռնարկում հատկապես Արմավիրի մարզում ջրի հարցը կարգավորելու ուղղությամբ՝ հաշվի առնելով Ախուրյանի թերի լցվելու փաստը:

«Այս պահին համաձայնությունը ստացել ենք ու դիմել ենք կառավարություն, որպեսզի 14 չշահագործվող խորքային հորեր վերականգնենք ու ևս 23-ը հորատենք: Բանակցում ենք ռուսական ընկերությունների հետ շարժական պոմպակայաններ ներմուծելու հարցով, որոնց միջոցով այս ծանր պահերին ջուրը մի տեղից մյուսը կտեղափոխենք, որ խնդիրը կարողանանք լուծել»,-ասել է Ջրային պետական կոմիտեի նախագահը:

website by Sargssyan