Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի

ԱՄՆ–ի ռուսական զեկույցը՝ նոր սկանդալի առիթ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Որքան էլ զարմանալի հնչի՝ ԱՄՆ վերջին ռուսական զեկույցը շարունակում է լուրջ կրքեր բորբոքել ոչ այնքան ՌԴ–ում, որտեղ, ինչպես արդեն նշել ենք, այն «հեռախոսային գրքույկ» անունն է ստացել, որքան՝ հենց ԱՄՆ–ում:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատներն, օրինակ, պնդում են, որ հանրապետականները Սպիտակ տուն են փոխանցել ԱՄՆ ընտրություններում ՌԴ ներգրավվածության մասին փաստաթղթի փոփոխված տարբերակը՝ հանձնաժողովում կանխավ հաստատված զեկույցի փոխարեն:

Ավելին՝ դեմոկրատները զայրացած են այն բանից, որ փաստաթուղթը հանրությանը հասանելի դարձնելու հարցը Սպիտակ տունն է որոշելու: Վերջիններս, սակայն, միայն հարցազրույցներով չեն բավարարվել. Դեմոկրատներն արդեն իսկ պաշտոնական նամակով են դիմել Հանձնաժողովի հանրապետական նախագահ Դևին Նունեսին՝ ոչ միայն բողոքելով վերոնշյալ հարցերի կապակցությամբ, այլև այն պատճառով, որ նույնիսկ իրենց հաստատմանը ներկայացված փաստաթուղթն ամբողջական չի եղել:

Այլ կերպ ասած՝ զեկույցն ինչ–որ գաղտնի մաս է ունեցել, որը հասանելի չի եղել նույնիսկ հանձնաժողովի անդամներին, և այս փաստը դեմոկրատները խնդրահարույց են որակել: Նունեսի խոսնակը երեկ իր հերթին հայտարարել է, որ Սպիտակ տուն ուղարկված տարբերակում չնչին խմբագրական փոփոխություններ են արվել, և, որ՝ դեմոկրատների բարձրացրած աղմուկի նպատակը հանրության ուշադրության շեղումն է կարևոր այս քայլից: Սակայն, դեմոկրատներին է միացել նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն, որտեղ ընդգծել են, թե փաստաթղթում նշված տվյալները կարող են չհամապատասխանել իրականությանը:

Ավելին՝ ՀԴԲ–ում խոստովանել են, որ հնարավորություն չեն ունեցել ավելի խորն ուսումնասիրել դրանցում ներկայացված փաստերը՝ նախքան կոնգրեսյան քվեարկությունը, և ստացվում է, որ ԱՄՆ–ում նոր քաղաքական սկանդալ է հասունանում: Վստահաբար, հատկապես ՀԴԲ փոխնախագահի վերջին պաշտոնանկությունից հետո, դեմոկրատները կարող են պնդել, թե Սպիտակ տունը միտումնավոր է նման քաոս ստեղծել, որովհետև եթե հիմա հաստատվի, որ նախնական հետաքննության ժամանակ խախտումներ են եղել, նախագահ Թրամփը դա կարող է բարդել ՀԴԲ–ի, արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների, նաև՝ ՌԴ–ի հետ Թրամփի թիմի համագործակցության մասին հետաքննությունն իրականացնող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ուսերին՝ բոլոր այս մարդկանց պաշտոնանկությունը պահանջելով: Մի բան, որի առիթով ԱՄՆ փորձագիտական հանրությունն էլ է շփոթվել:

Ճիշտ է՝ այստեղ ոչ այնքան օրենսդրական խնդիրներն են դիտարկում, որքան՝ զեկույցի բովանդակությունը, բայց դա էլ պակաս հարցեր չի առաջացնում: Ամերիկայի ձայն ռ/կ–նն, օրինակ, երեկ զրուցել էր Հուդզոն հաստատության քաղաքագետ Անդրեյ Պիատկովսկու հետ, որը պնդել էր, թե «փաստաթուղթը չունի լուրջ կշիռ այն տեսքով, որով հրապարակվել է»: Եվ նա միակը չէ:

«...հույս է ներշնչում միայն Զեկույցի գաղտնի մասը, բայց դա էլ քաղաքական մեծ կշիռ կունենա, եթե դրան ծանոթանար ռուսակա՛ն հանրությունը: Այնտեղ գիտեն, իհարկե, որ երկիրն ավազակախումբ է ղեկավարում, բայց այսպես հստակ կիմանային, թե ինչպես են մի խումբ անձինք տրիլիոն դոլարներով թալանել իրենց… Իսկ հիմա Ռուսաստանում շատ շուտ հասկացել են, որ սա ընդամենը 3 ցուցակների համադրություն է՝ նախագահի ու վարչապետի հեռախոսային գրքույկներ, Ֆորբսի ցուցակ և անցած տարվա RBK–ի հրապարակումը պետական ընկերությունների մասին»,–հայտարարել է արդեն Կատոյի ավագ փորձագետ Անդրեյ Իլարիոնովը: Վարչակազմի հրապարակած զեկույցը քննադատել է նաև վերլուծաբան Դենիել Ֆրիդը՝ այն «բաց թողնված հնարավորություն» որակելով:

«Մենք զգուշացնում էինք վարչակազմին՝ չարտատպել Ֆորբսի ցուցակը… բայց նրանք էլի՛ թվարկել են Ռուսաստանի բոլոր հարուստ մարդկանց՝ հաշվի չառնելով, որ եթե մտադիր են պատժամիջոցներ սահմանել բոլորի նկատմամբ, նշանակում է՝ դեմ են բոլորին, երկրի՛ն, ինչը խոհեմ չէ: Մեր նպատակն է հակազդել ոչ թե Ռուսաստանին, այլ պուտինյան ագրեսիային»,– նուրբ սահման է գծել Ֆրիդը:

 

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը



website by Sargssyan