Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի

Սիրիա կամ վարսակի փաթիլներով վիսկի

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Սիրիայի քրդերը բավական ծանր վիճակում են հայտնվել: Մի կողմից՝ տառապում են թուրքական ագրեսիայի ներքո, որով կասեցվում է անկախ Ռոժանայի ձևավորումը, մյուս կողմից, ԱՄՆ–ի հետ հակաասադական դաշնակցության արդյունքում և սեփական ագահության պատճառով, քողազերծվել է պաշտոնական Դամասկոսի նկատմամբ իրենց իսկ թշնամական քաղաքականությունը, ինչի առիթով նույնպես մտահոգված են, մեկ այլ կողմից՝ ռուսներին են զայրացրել, ըստ էության, զրկվելով միջսիրիական երկխոսությանը մասնակցելու և սահմանադրական հանձնաժողովում ներկայացված լինելու հնարավորությունից, նաև՝ վստահ չեն, թե ամերիկյան դաշնակիցներն իրենց միակ մեղավորի կարգավիճակում մեն–մենակ չեն թողնի՝ «ի կեր» բոլորի:

Ահա սա է պատճառը, որ քրդերի աշխարհազորային ջոկատները՝ YPG–ն, երեկ ԱՄՆ–ին կոչ են արել պաշտպանել իրենց թուրքերից, հասկանալով, որ մնացած կողմերի հետ, գոնե առայժմ, հնարավոր բոլոր կամուրջներն են այրել: Ճիշտ է՝ Դամասկոսը մեծահոգի գտնվեց և ամբողջ այս ընթացքում, երբ քրդերը փաստացի կռվում էին կառավարական բանակի դեմ՝ երկրի հողերն ու հանքավայրերը սեփականելով, որևէ մեղադրական ակնարկ անգամ չարեց նրանց հասցեին և այս կոչին էլ ըմբռնումով մոտեցավ (ի դեպ, Սիրիայի ԱԳՆ–ն երեկ նաև հերթական պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ թուրքական ագրեսիան օկուպացիա որակելով), բայց պարզ բան է, որ նման բաները հեշտ չեն մոռացվում: Պարզապես Դամասկոսը հրաշալի հասկանում է, որ թուրք–քրդական բախումն այս պահին ոչ միայն քրդերի, այլև դաշնակից ԱՄՆ–ի «աքիլլեսյան գարշապարն» է դարձել, և չարժե թաթախվել մի ապուրում, որ պիտի այն եփած կողմերն ուտեն:

Իսկապես. Վաշինգտոնն իր կատաղի հակաասադականության և կարճատես քաղաքականության արդյունքում հիմար վիճակում է հայտնվել: Այստեղ ոչ միայն նպաստեցին Սիրիայում ռուսական, իրանական և հըզբոլլահյան կայուն ներկայությանն, այլև հայտնվեցին թուրքական սալի ու քրդական նալի մեջտեղում: Ընդ որում՝ 2 դաշնակիցներն էլ փաստացի դժգոհ են իրենից (հիշենք, որ 1–ը նաև ՆԱՏՕ–ական դաշնակից է, և հարաբերությունների վերջնական փչացումը կարող է դուրս գալ առանձին տարածաշրջանային խնդրի սահմաններից), և 2–ն էլ կոնկրետ գործողություններ են ակնկալում:

Բացի այդ, ինչպես երևում է, սիրիական ընդդիմության, այդ թվում՝ զինված մորուքավորների մեծ մասը, հոգնել է սիրիական հակամարտությունից և, կարծես, որոշել է օգտվել ռուսական հեղինակմամբ հաշտության նախաձեռնությունից՝ իրական դարձնելով խնդրի քաղաքական կարգավորման հնարավորությունը: Չխոսենք արդեն այն մասին, որ չնայած առանձին էքսցեսներին, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումն, այնուամենայնիվ, տապալվել է Սիրիայում, կառավարական բանակն այս օրերին ջանք չի խնայի նաև իսլամիստական գույներով Իդլիբն ազատագրելու համար, և ստացվում է, որ եթե այլ՝ ֆորմս–մաժորային զարգացումներ չլինեն, ԱՄՆ–ն ի՛նքն է կանգնած Սիրիայից հեռանալու փաստի առջև (հակառակ դեպքում դա այլ բան չես կոչի, քան՝ օկուպացիա), ուր մնաց՝ քրդերին կարողանա օգտակար լինել:

Բայց, ինչպես ֆրանսիացիներն են ասում, կարողանալը, նախ և առաջ, ցանկանալ է նշանակում: Իսկ Վաշինգտոնում իրոք ցանկանում են ինչ–որ լուծում գտնել: Այլ բան է, որ Ռուսաստանի էքսվարչապետ Չեռնոմիրդինն այս դեպքում էլ է անմահ իր հայտնի թևավոր խոսքով՝ Ուզում են, որ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ:

Սիրիայում ամերիկյան «ինչպես միշտը», գիտե՛ք, գործուն հակաասադականության և քիմիական գրոհի մասին ասքերում է բովանդակվում: Այդ պատճառով էլ չզարմացանք, երբ պետդեպի ներկայացուցիչ Հեզեր Նաուերտը ոչ թե, օրինակ, ձևավորվող սահմանադրական հանձնաժողովի անդամներին ողջունեց, այլ Մոսկվային կոչ արեց «գործածել իր ունիկալ ազդեցությունը Դամասկոսի վրա՝ քիմիական զենքի չօգտագործման նպատակով»...

Այնպիսի տպավորություն է, որ այստեղ ամբողջովին ոչ ադեկվատ մարդիկ են հավաքվել, որոնց, մնացած ամեն ինչից բացի, բացարձակ չի հետաքրքրում, որ Թուրքիան, օրինակ, Աֆրինի լեռներն ու 2 քրդական գյուղ է արդեն վերահսկում, որ օպերացիայի արդյունքում 811 քուրդ է զոհվել (էրդողանի ներկայացմամբ՝ ահաբեկիչ, որոնց գրողի ծոցն են ուղարկել), և, որ միայն երեկ թուրքական բանակը Քրդական դեմոկրատական միության՝ PYD–ի, և քուրդ աշխարհազորայինների՝ YPG–ի, 14 թիրախ է խոցել, որոնց մեծ մասը՝ ամերիկյան զենքով լի պահեստներ:

Ինչպես անգլիական սև հումորում է ասվում՝ անդրօվկիանոսյան գիտունիկներին չես համոզի: Դիցուք՝ վիսկի են ուզում առավոտյան 6–ին, և երբ ժամն ես ցույց տալիս, բաժակը մի կողմ դնելու փոխարեն նախընտրում են դրա մեջ մի քիչ վարսակի փաթիլներ լցնել...

 

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan