Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը

Արամ Նավասարդյան. «Մաքսայինի հետ աշխատանքը հեշտացել է, բայց այնպես չէ, որ խնդիրներ չկան»

«Փաստ» օրաթերթը գրում է

 

«Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանի կարծիքով, երբ համեմատության մեջ դիտարկում ենք վերջին տարիների մաքսային ծառայությունների գործունեությունը, ապա կարող ենք ֆիքսել, որ գնալով ավելի հեշտացել է մաքսային մարմինների հետ աշխատանքը:

«Չեմ ասում, որ ամեն ինչ իդեալական է, բայց այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք կային տասը տարի կամ հինգ տարի առաջ, հիմա բավականաչափ նվազել են: Դա իհարկե բավարար չի, բայց կարծում եմ, որ այն ծրագրերը, որոնք մշակում և իրականացվում են մաքսային մարմինների կողմից՝ թղթաբանության կրճատումը և այլն, հանգեցնում է նրան, որ գործարարների և մաքսային մարմինների շփումը նվազելու է, ինչն էլ կբերի կոռուպցիայի նվազեցմանը»,– ասաց Ա. Նավասարդյանը:

Նրա կարծիքով, օրինակ՝ ՊԵԿ նախաբացթողումային վարչությունը կրճատելը ոչ թե համարձակ քայլ էր, այլ ճիշտ ուղղությամբ կատարված քայլ:

«Կարևոր է օրենքներում և դրանց կիրառման ժամանակ տարընթերցումներ չլինեն, որպեսզի մաքսային տեսուչը չկարողանա այս կամ այն կերպ մեկնաբանել ներկայացված փաստաթղթերը: Եվ երբ նման հնարավորությունները հասցվում են մինիմումի, ապա ենթադրելի է, որ նաև կոռուպցիոն ռիսկերը կնվազեն»,– ասաց Ա. Նավասարդյանը:

Կազմակերպության նախագահն անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին, նշեց, որ իր կարծիքով այս պահին խնդրահարույց է մնում հսկիչ գների հարցը: Եվ խոսքն, ըստ Ա.Նավասարդյանի, ամենևին էլ հսկիչ գները վերացնելու մասին չէ, այլ՝ կեղծ և իրական ապրանքագրերն իրարից տարբերելու մասին:

«Եթե տարիներ առաջ մաքսային մարմիններն ապրանքագրում նշված գումարի չափն ընդհանրապես հաշվի չէին առնում և միայն առաջնորդվում էին հսկիչ գներով, ապա հիմա այդպես չէ: Բայցևայնպես էլ չէ, որ ամեն ինչ այստեղ կարգին է: Իհարկե գուցե կան այնպիսի տնտեսվարողներ, ովքեր ռիսկային շուկաների ինվոյսներ են ներկայացնում, բայց դրա դեմ պայքարելու ժամանակ պետք է շատ զգույշ լինել, քանի որ մաքսայինն ինքը պետք է կարողանա հստակ տարբերակել, թե որ կազմակերպությունն է ռեալ ապրանքագրեր ներկայացնում, որը՝ ոչ»,– ասաց «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահը:

Բերելով բրենդային ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների խնդիրների օրինակը՝ Ա. Նավասարդյանը նշեց, որ շատ հաճախ նման ընկերությունները ապրանքատեսականու վրա զեղչեր են կիրառում: Եվ բնականաբար չեն կարող նման դեպքերում հսկիչ գներ կիրառվել առանց նման հարցեր հաշվի առնելու:

«Այսինքն, եթե տնտեսվարողը հստակ կարողանում է հիմնավորել, որ ներկայացվող ապրանքագիրն իրական է, իսկ մաքսայինը չունի հակափաստարկ, ապա միանշանակ պետք է ընդունվի տնտեսվարողների ներկայացրած հիմքերը: Ի դեպ, այն փոփոխությունները, որոնք ներկայում կյանքի են կոչվում, կարող էին շատ ավելի շուտ իրականացվել:

Օրինակ՝ մեքենաների մաքսազերծման արժեքները կարելի էր 4–5 տարի առաջ հանրայնացնել: Չնայած չեմ կարող ասել, որ ներկայացված ինֆորմացիան պարզ ու մատչելի է բոլորի համար: Ինչու այն չի պարզեցվում, որ բոլորն էլ կարողանան հասկանալ, թե իրենց նախընտրած մեքենայի մաքսազերծման արժեքն ինչքան կարող է լինել:

Գուցե դեռ հերթը դրան չի հասել, բայց լավ կլինի, որ տեղադրված ինֆորմացիան ավելի լավ մշակված և հստակ լինի, որպեսզի նաև հասկանալի լինի մեր քաղաքացիների համար: Այդ դեպքում հստակ խնդիր լուծի, ոչ թե ընդամենը ձևական բնույթ կրի և ոչ մեկին չկարողանա օգուտ տալ»,– ասաց Ա. Նավասարդյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan