Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Կատալոնիան օրենսդրական փակուղու առջև

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնում բողոքի նոր ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ խորհրդարանը որոշեց հետաձգել Ինքնավարության նոր նախագահի ընտրության շուրջ քվեարկությունը։

Անկախության կողմնակից կուսակցությունները, որ ի դժբախտություն Մադրիդի՝ վերջին ընտրություններում դարձյալ մեծամասնություն կազմեցին օրենսդիր ժողովում և խորհրդարանի ձախ խոսնակ Ռոժե Տորրենտի հետ միասին պնդեցին, թե չեն հանդուրժի այլ նախագահ՝ Կատալոնիայի էքսնախագահ և այս պահին Բելգիայում ապաստանած Կարլես Պուչդեմոնից բացի:

Սակայն, քվեարկությունը վեջին պահին անսպասելիորեն հետաձգվեց այն պատճառով, որ Կատալոնիան օրենսդրական փակուղու առջև հայտնվեց: Բանն այն է, որ քանի դեռ խորհրդարանը նախագահ չի ընտրել, տարածաշրջանի ինքնավարության կարգավիճակը, Իսպանիայի սահմանադրության 155–րդ հոդվածի համաձայն, մասնակի կասեցված է:

Իսկ դա նշանակում է, որ օրենսդիրները պիտի բացառապես համընդհանուր օրենքի շրջանակում գործեն, որը, Իսպանիայի Սահմանադրական դատարանի վերջին որոշմամբ՝ բացառել և անօրինական է համարել Պուչդեմոնի հեռակա կարգով ընտրությունն ու, այսպես կոչված, Ժեներալիտետի ղեկավարի լիազորությունները հեռակա կարգով վարելու գործընթացը:

Դա քիչ է՝ Կատալոնիայից լուրեր են հասնում այն մասին, որ ձախ հանրապետականների մի մասը, որոնք համոզված անկախականներ են, որոշել են վրեժ լուծել Պուչդեմոնից՝ իրենց տեսակետը հաշվի չառնելու, Մադրիդին ենթարկվելու, Կատալոնիայից հեռանալու, իսկ մինչ այդ՝ նոր ընտրությունների նշանակման վերաբերյալ հրամանագիր ստորագրելու համար:

Այլ կերպ ասած՝ փաստ չէ, որ հանրապետականներն անպայման Պուչդեմոնին էին ընտրելու, իսկ քվեարկությունից հետո էլ պարզ չէ, թե Մադրիդ–Բարսելոն հարաբերություններն ինչպես էին դասավորվելու: Ճիշտ է՝ այդ մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում, բայց, ենթադրում ենք, Մադրիդը վերջին պահին վերջնագրեր է ներկայացրել խորհրդարանին, և այդ պատճառով է քվեարկությունը հետաձգվել:

Կատալոնացիները, սակայն, չեն լռել. ըստ իսպանական մամուլի՝ քաղաքացիներն անմիջապես պաշարել են խորհրդարանի շենքը, օրենսդրից պահանջելով առանց Մադրիդից երկնչելու անմիջապես քվեարկության անցնել, իսկ Մադրիդից էլ պահանջել են Պուչդեմոնին անմիջապես Կատալոնիա վերադառնալու հնարավորություն ընձեռել՝ առանց դատական հետապնդման թատրոն սարքելու: Չնայած եվրոպական մեդիան տհաճությամբ է այդ փաստն արձանագրում, իսկ հաճախ նաև՝ ուղղակի լռության է մատնում Կատալոնիայում կատարվողը, բայց ակնհայտ է, որ այստեղ կարող են բոլորովին նոր զարգացումներ ծավալվել:

Ինչպես երևում է՝ մարդկանց վրա շատ է ազդել Պուչդեմոնի գաղտնի նամակագրության հրապարակայնացումը, որում վերջինս համարյա զոհի կերպարով է հանդես գալիս:

«Սիրելի ընկեր, մերոնք մեզ զոհեցին: Համենայն դեպս՝ ինձ: Դուք դեռ կարող եք նախարար դառնալ, ինչը ես սրտանց ցանկանում եմ և հույս ունեմ, որ այդպես կլինի… սակայն, ինչպես երևում է, իմ մնացած ողջ կյանքը ես ստիպված եմ լինելու անց կացնել ինքս ինձ պաշտպանելով և փրկելով իմ հեղինակությունը ստից, կեղծից, տարածվող շշուկներից»,– երեկ գրել է Պուչդեմոնը իր հետ միասին Բելգիայում ապաստանած Տոնի Կոմինին, որն արդեն հաստատել է նամակագրության իսկությունը՝ վրդովվելով, թե ինչու են լրագրողները հրապարակայնացրել այն:

Չխոսենք արդեն այն մասին, թե որտեղից է այս տեղեկությունը նրանց ձեռքին հայտնվել:

«Թույլ չենք տա՝ նման բան լինի: Այդ մարդը գրել էր՝ Շարունակում ենք պայքարը, չե՛նք հանձնվի»,– հայտարարում են ցուցարարները, և թե հիմա ինչպես կհաղթահարվի այս նոր փակուղին՝ դժվար է ասել:

Փորձագետներից ոմանք նոր ընտրություններ են կանխատեսում, բայց ակնհայտ է, որ Մադրիդի այդ թատրոնն էլ երկար չի կարող շարունակվել:

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan