Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը

Թուրքիան ու քրդերը «օգտակար հիմարների» դերո՞ւմ

«Փաստ» օրաթերթը գրում  է

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Figaro–ին տված հարցազրույցում Անկարային դարձյալ հորդորել է՝ դադարեցնել Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունները:

«Եթե պարզվի, որ այդ գործողությունն անցնում է պոտենցիալ ահաբեկչական սպառանալիքի դեմ պայքարի սահմաններից և վերածվում է ներխուժման, այդ ժամանակ դա իսկական խնդիր կդառնա մեզ համար»,–ասել է Մակրոնը՝ հավելելով, որ առաջին իսկ օրն է զանգահարել Թուրքիայի նախագահին և ոչ միայն զսպվածության կոչ արել, այլև փոխանցել, որ լավ կլիներ՝ Անկարան համակարգեր իր գործողությունները դաշնակիցների հետ։ Խնդիրը, սակայն, այն է, որ Անկարայում շատ զայրացած են և ՆԱՏՕ–ի դաշնակիցներին այնքան էլ որպես այդպիսին չեն ընկալում:

Իսկ կոնկրետ ԱՄՆ–ի նկատմամբ թշնամությունն այնպիսի վտանգավոր չափերի է հասնում, որ ԶԼՄ–ները քաղաքական ուժերի հետ միասնակա՛ն են հանդես գալիս Ինջիրլիքի ռազմաբազան ամբողջովին արգելափակելու առաջարկով: Ավելին՝ թուրքական մեդիան սկսել է նոր թափով աշխարհին համոզել, իբր՝ Անկարան ոչ թե խաղաղ քրդերի դեմ է կռվում, այլ՝ ահաբեկիչների:

Հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի թուրքական ինքնաթիռները Աֆրինով թռուցիկներ տարածեին՝ քուրդ բնակչությանը խնդրելով համագործակցել բանակի հետ՝ ահաբեկիչներին բացահայտելու, պատժելու, իսկ դրա արդյունքում՝ ռազմական օպերացիան հնարավորինս արագ և անցավ ավարտելու համար: Թուրքիան այսպիսով կամենում է սեպ խրել քրդական գրոհայինների և հասարակ քրդերի միջև, որոնք առանց այդ էլ տանջահար են Դամասկոսի ճնշումների պատճառով՝ գրում է ամերիկյան մամուլը:

Մինչդեռ ֆրանսիացիները (դիցուք՝ Causeur–ը և շատ այլք) առաջարկում են չպրիմիտիվացնել խնդիրը և այն դիտարկել առավել լայն մասնակիցների, մասնավորապես՝ Արևմուտքի, Ռուսաստանի և Դամասկոսի ներգրավմամբ: Ֆրանսիական փորձագիտական շրջանում կայուն համոզում կա առ այն, որ Թուրքիան այս պատմության մեջ ընդամենն «օգտակար հիմարի» դեր է խաղում Պուտինի և Դամասկոսի համար:

Իբր՝

• Թուրքիային քրդերի դեմ դուրս գալու լուռ թույլտվություն տալով և իր զորքերը ետ քաշելով՝ Պուտինն ու Ասադը շեղում են բոլորի ուշադրությունը Գուտայից և Իդլիբից, որտեղ կառավարական բանակն է առաջանում:

• Դամասկոսն ու Մոսկվան, օգտվելով Էրդողանի մեգալոմանիայից, ԱՄՆ գլխավոր դաշնակցի՝ քրդերի դեմ ուղղված ողջ «կեղտոտ աշխատանքը» Անկարային են թողնում: Պարզ է, որ թուրքական սուլթանը մի օր ստիպված է լինելու հեռանալ այստեղից, բայց այդ ընթացքում քրդերը ոչ միայն թուլացած, բաժան–բաժան արված, անկախություն հռչակելու անընդունակ կլինեն, այլև սեփական արյան գնով գրաված բոլոր տարածքները կվերադարձնեն Ասադին, որն, իհարկե, յոլա չի գնա Թուրքիային անվտանգության երաշխիքներ տալով...

• Ռուսաստանն ու Սիրիան ապացուցեցին, որ չնայած ԱՄՆ–ի դեմ ուղղված հռետորաբանությանը՝ Թուրքիան ինքն էլ պակաս չի օգտվել ահաբեկիչների ծառայությունից: Դրա լավագույն օրինակը ոչ միայն Անկարայի կողմից վերահսկվող Սիրիայի ազատ բանակն է, որի գրոհայիններն այժմ անթաքույց են քրդերի դեմ կռվում, այլ Իդլիբի առանձին իսլամիստական խմբեր, որոնց ներկայացուցիչներից ոմանք շատ հանգիստ ԴԱԻՇ–ականների հետ էլ են սելֆիներ հրապարակում...

• Կարևոր է և այն, որ Կրեմլը պատժեց իրենց չենթարկված և Արևմուտքի՛ «օգտակար հիմարը» դարձած քրդերին՝ վերջիններիս շպրտելով բախտի քմահաճույքին: Իսկ ամենակարևորն այն է, որ ակնհայտ սեպ խրվեց ՆԱՏՕ–ի անդամների միջև: Պուտինին հաջողվեց այնպես անել, որ կա՛մ Թուրքիայի գործողությունների արդյունքում Ալյանսը մի օր ինքնստինքյան կփլուզվի՝ դաշնակիցների անվստահության ու ԱՄՆ քաղաքականության պատճառով, կա՛մ՝ Դաշինքն ինքը Անկարային գրողի ծոցը կուղարկի, որն էլի երաշխիք չէ, որ ինքն էլ կշարունակի հաջողությամբ գործել:

 

Գոհար Սիմոնյան

website by Sargssyan