Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

«Քանի դեռ էպիդեմիա չկա, պետական գումարները կծախսվեն ծառայողական թանկարժեք մեքենաներ, կոնյակներ գնելու վրա»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Երևանյան լճից մինչև Փարաքար համայնք ձգվող ջրատարից ահավոր գարշահոտ է տարածվում: Ջրատարով միաժամանակ անցնում են կոյուղաջուրը, ոռոգման ջուրն ու կենցաղային աղբը: Այս մասին այս տարի առաջին ահազանգը հնչեցրեց Ազատություն ռադիոկայանը մեկ շաբաթ առաջ: Անցած 7 օրերի ընթացքում արդյոք որևէ փոփոխություն եղե՞լ է, թե ոչ: Ըստ Փարաքարի բնակիչ Սևակ Ծատուրյանի՝ տոտալ անտարբերություն է:

 

Ձեր համայնքում կոյուղաջրերի՝ ոռոգման ջրերին միախառնվելու խնդիրը որքա՞ն ժամանակ է կա, և խնդրի առկայության ամբողջ ընթացքում որևէ պատկան մարմնի կողմից արձագանք կամ խնդրի լուծման տարբերակ առաջարկվե՞լ է:

– Խնդիրն առկա է ավելի քան 25 տարի: Արձագանք եղել է միայն վարչապետի խորհրդական, «Մաքուր Հայաստան» ծրագրի համակարգող Մհեր Տերտերյանի կողմից, իսկ պատասխանատու կառույցների կողմից միայն անտեսվել է, դրանք են՝ ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային զարգացման նախարարություններն ու Ջրպետկոմը:

 

Կոյուղաջրերը ոռոգման ջրերին միախառնվելու պատճառը ո՞րն է, և եթե այդ խնդիրը հասկանալի է, թե ինչպես է տեղի ունեցել, աղբի՝ այդտեղ հայտնվելը արդյոք հանարավոր չէ՞ կարգավորել, մարդկանց հետ խոսել, հորդորել: Չէ որ դա էլ հենց բնակիչների ձեռքով է արվում: Համայնքապետարանը այդ ուղղությամբ ինչ–որ քայլեր ձեռնարկե՞լ է:

– Պատճառն այն է, որ համայնքի կոյուղատար համակարգը չի վերանորոգվել, այն ամբողջությամբ քայքայվել է՝ ու արդեն ամբողջ աղբը լցվում է ջրատարի մեջ: Համայնքապետարանը հարակից տարածի մաքրման աշխատանքներ տանում է, բայց ջրատարը ջրպետկոմին է պատկանում, բնակիչների հետ աշխատանքներն էլ անարդյունավետ են եղել, քանի որ շարունակում են աղբը լցնել ջրատարի մեջ: Պետք է տույժ–տուգանքներ կիրառել ու վերահսկողություն իրականացնել, սակայն համայնքապետարանը նման միջոցներ չունի վերահսկողություն իրականացնելու համար: Կարծում եմ՝ այստեղ ոստիկանության ներգրավվածությունն է անհրաժեշտ:

 

Որքանո՞վ է վտանգավոր այդ ջրով այգիների ոռոգումը, այգիները չորացե՞լ են:

– Գլխավոր վտանգը մարդկանց հիվանդանալն է այդ ջրով ջրված այգիների բերքն օգտագործելուց հետո: Բավական մեծ թվով ծառեր չորացել են, այգիները՝ անմշակ դարձել, բանջարեղեն մշակելը նույնիսկ իմաստ չունի: Որքան տեղյակ եմ, Հայաստանն աշխարհում քաղցկեղից մահացության տվյալներով առաջատարն է: Կարծում եմ՝ սա ուղիղ կապ ունի:

 

Պատկան մարմինների լռությունն այս հարցում ինչի հետ կարող է կապված լինել՝ անտարբե՞ր են, թե գումար չունեն:

– Քանի դեռ զանգվածային բողոքի ակցիաներ կամ էպիդեմիա չկա, պետական գումարները նախընտրում են ծախսել, օրինակ՝ ծառայողական թանկարժեք մեքենաներ կամ լավ կոնյակներ գնելու վրա:

 

Բնակիչներն իրենք անձամբ երբևէ փորձե՞լ են գոնե ջրատարի աղբը մաքրել:

– Գոնե ես այդպիսի դեպք չեմ հիշում: Ջրատարը մաքրելու համար տեխնիկա է անհրաժեշտ, ինչը բնակիչները չունեն: Ամեն գարուն Ջրպետկոմն է դա իրականացնում՝ հիմնային մաքրում կատարելով:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

website by Sargssyan