Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուսավոր Հայաստանը փախուստի ուղիներ է հարթում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտադրական շինություն և 43 հազար դոլարի փոխառություններ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի Ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին. Տարոն Մարգարյան ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով

Ո՞վ է փորձել Վերահսկիչ պալատի շեֆի «աչքը մտնել» ու պաշտոնական անհեթեթություն տարածել

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Երեկ Վերահսկիչ պալատի անունից մի անհեթեթ «պարզաբանում» է տարածվել լրատվամիջոցներում՝ «Փաստ» օրաթերթում հրապարակված ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թ. գնումների պլանին վերաբերող հոդվածի կապակցությամբ:

Բացահայտ երևում է, որ ինչ–որ մեկը Վերահսկիչ պալատի շեֆի «աչքը մտնելու» համար ջանք ու եռանդ չի խնայել թերթին մի կարգին «տեղը դնելու» համար ու անհեթեթություններ է դուրս տվել:

Ինչպես բոլոր լրատվամիջոցները, «Փաստը» նույնպես հաճախ անդրադառնում է ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական գնումների համակարգում (gnumner.am) ներկայացված տարբեր գերատեսչությունների տվյալներին: «Փաստի» հունվարի 31–ի համարում անդրադարձ էր եղել ՎՊ–ի գնումներին:

Բայց ո՞վ կկարծեր, որ իրենց իսկ մատուցած տվյալները գրելով, մենք այդքան «խորը կցավացնենք» ՎՊ–ին:

Իրականում այդ նյութը քննադատություն էլ չէր, պարզապես ինֆորմացիա էր գնումների մասին:

Ահա թե ինչ են գրում. «Նախ և առաջ, պետք է նշել, որ հոդվածի հեղինակը առանձնահատուկ բացահայտումներ չի կատարել, քանի որ ՀՀ վերահսկիչ պալատի գնումների պլանը խիստ հրապարակային է. ձևավորվել և հաստատվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան»:

Իսկ ո՞վ ասաց, թե բացահայտում ենք անում, պարզապես արձանագրել ենք ու վերջ:

ՎՊ–ն իր «պարզաբանման» մեջ այսպիսի բոցաշունչ տողեր էլ ունի. «Մեզ համար պարզ է, որ ոմանք խիստ անհանգստացած են պալատի կողմից իրականացվող ընթացիկ վերահսկողության հնարավոր արդյունքներից, որոնք առաջիկա ամիսներին նույնպես կհրապարակվեն, և հավանաբար` դրանով է պայմանավորված` Պալատի վրա «ցեխ» շպրտելու նման փորձը»:

ՎՊ–ի անունից գրող հարգելի գրագիր, մեր ինչի՞ն է պետք ձեր «ընթացիկ վերահսկողության հնարավոր արդյունքները, որ անհանգստանանք»: Երբ հրապարակեք, սիրով կտպենք: Իսկ ի՞նչ է նշանակում «ցեխ շպրտել»: Մենք, կրկնում ենք, տպագրել ենք ձեր պաշտոնական տվյալները, եթե դուք դրանք «ցեխ շպրտել» եք համարում, ուրեմն ինքներդ եք ձեզ «ցեխոտել»: Մենք այդ կարծիքին չենք:

Այնուհետև ՎՊ–ն իր «պարզաբանման» մեջ ծավալվում է, գրելով. «Հոդվածի հեղինակը (կամ պատվիրատուն) հավանաբար մոռացել է, որ ՀՀ վերահսկիչ պալատն առնվազն գույք գնել է վերջին անգամ մինչև 2007 թվականը, և որ պալատի աշխատակազմը այս 10 տարիների ընթացքում հիմնականում օգտագործել է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի օրոք ձեռքբերված գույքը»:

Այս ո՞ր մի խելոքի հանճարեղ մտքի առկայծումն է. «Հոդվածի հեղինակը մոռացել է...»: Ինչո՞ւ պետք է որևէ լրագրող հիշի, որ հետո էլ մոռանա, թե ձեր շեֆերի աթոռները քանի տարվա վաղեմություն ունեն:

Այդքան անհեթեթ տողեր մի գրեք: Մենք չենք ասում՝ հին են, նոր են, ասում ենք՝ ՎՊ–ն գնելու է և վերջ: Ինչ ի նկատի ունեք «հոդվածի պատվիրատու» ասելով, մենք նման պրակտիկա չունենք, իսկ ձեզ սրան–նրան ստուգելու համար պատվե՞ր են տալիս...

Այս անհեթեթ պաշտոնական «բացատրության» մեջ օգտագործել են նաև «անանուն բարեկամ» արտահայտությունը: Հարգելիներս, մեր հոդվածի սկզբում կամ վերջում գրվում է հեղինակի անունը, աչքներդ լայն բացեք ու կարդացեք:

Վերջում էլ խորհուրդ են տալիս. «Բյուջեով անհանգստացող անանուն բարեկամին»` դադարեք նմանօրինակ անհաջող փորձերով կաշկանդել Վերահսկիչ պալատին: Անիմաստ է»:

Բա եղա՞վ, իսկապե՞ս կաշկանդվեցիք: Սրբեք ձեր արցունքները՝ մեր գրածը ընդամենը ձեր պաշտոնական տվյալներն էին, ոչինչ ավելին: Ինչպես ասում են՝ խաղը չարժի մոմերը:

 

«Փաստ» օրաթերթ

 

Հ. Գ. 1. ՎՊ–ի ղեկավարը հաստատ չի կարդացել այս տեքստը, թե չէ թույլ չէր տա տարածել նման անհեթեթություն:

Հ. Գ. 2. Ինչ–որ մի չկայացած լրագրող էլ քափ–քրտինքի մեջ կորած ֆեյսբուքյան դաշտում փութաջանորեն տարածում է ՎՊ–ի տեքստը:

 

website by Sargssyan