Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը

Միջսիրիական երկխոսությունը կայացել է

Սիրիական ազգային երկխոսության 1–օրյա Համաժողովը հունվարի 30–ին ավարտեց իր աշխատանքը ռուսական Սոչիում՝ առնվազն 3 շատ կոնկրետ փաստաթղթեր ընդունելով (Կոմյունիկե, Դիմում միջազգային հանրությանը և Սահմանադրական հանձնաժողովի անդամների՝ համարյա ամբողջությամբ քվեարկված ցանկ):

Եվ դրանցում, թերևս, ամենակարևորն այն է, որ բոլոր ընդդիմադիր խմբերը, կրոնական, ազգային փոքրամասնություններն ու անհատները համաձայնության են եկել Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, միասնական բանակի, կրոնական ֆանատիզմի, օտարերկրյա ուժերի ներկայության անթույլատրելիության, ազատ՝ օրինական ընտրությունների, ինչպես նաև՝ Սիրիայի Սահմանադրության վերանայման հարցում (ցավոք, ըստ որոշ տեղեկությունների՝ քրդերը չեն ստորագրել փասաթղթերը, հայտարարելով, թե քանի դեռ Թուրքիան իրենց տարածքում ռազմական օպերացիա է վարում, չեն կարող այդ երկրի հետ մեկտեղ որևէ համաձայնության գալ…

PYD–ի մասնակցությունն էլ Թուրքիան է բոյկոտել՝ վերջինիս ահաբեկչական խմբավորում ճանաչելով, ինչին Կրեմլը չի կարողացել հակադարձել): Ավելին՝ Համաժողովի պատվիրակները դիմել են միջազգային հանրությանը՝ 7–ամյա պատերազմից ավերված Սիրիային օգնելու և երկիրը վերականգնելու նպատակով:

Հետաքրքիր է, որ այս հանգամանքը բավական վատ դրության մեջ դրեց արևմտյան և առանձին արաբական երկրների մեդիային (այստեղ անընդհատ խոսում էին երկխոսության անհնարինության, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հասցեին հնչած որոշ հիշեցների մասին և վերջինիս ափսոսանքն էին տիրաժավորում առ այն, որ ի տարբերություն Չինաստանի՝ ՄԱԿ–ի ԱԽ մնացած երկրները և էլի ոմանք Սոչի էին գործուղել ցածրաստիճան դիվանագետների՝ դրանով իրենց կոնկրետ վերաբերմունքն արտահայտելով ռուսական նախաձեռնության նկատմամբ... հարկ է նշել նաև, որ այս փաստից ռուսներն առանձնապես չէին բարդույթավորվել, և Լավրովը նույնիսկ 1–2 ընդդիմադիր խմբերի բացակայության հարցն առաջարկեց ողբերգություն չդարձնել՝ միաժամանակ խիստ դինավագիտորեն շեշտելով Ժնևյան գործընթացի կարևորության ու օժանդակության խնդիրը):

Իսկ որոշները Սոչիի կուլուարները հարցաքննության կենտրոն էին դարձրել Սիրիայի հարցով ՄԱԿ–ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի համար՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ Ժնևյան գործընթացի 7 ռաունդների ընթացքում հնարավոր չեղավ հասնել նրան, ինչը ռուսները 1 օրում Սոչիում արձանագրեցին: Վերջինս, իհարկե, շփոթվեց նման գրոհից, սակայն, ինքնատիրապետումը չկորցնելով հայտարարեց, թե Ժնևում պարզապես իրական երկխոսություն չի ստացվել՝ մեկ, դրանում մեղավոր են եղել սիրիական ընդդիմադիր խմբերին դրսից պաշտպանող որոշ երկրներ՝ երկու:

Անհարմար բան է ստացվել, իհարկե, որովհետև ՄԱԿ–ի հատուկ բանագնացը ամենավատ երազում էլ չեր երևակայի, որ ինքը հանդես կգա ռուսական նախաձեռնության պաշտպանությամբ, բայց փաստը մնում է փաստ, որ այս պահին շատերն են ըմբռնել Սիրիայի կործանարար հակամարտության դադարի անհրաժեշտությունը, և ինչպես ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը պնդեց՝ բոլոր նրանք, որոնք դուրս են մնացել այս պրոցեսից, հետագայում դուրս կմնան նաև Սոչիում ձևավորված Սահմանադրական Հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից:

Ի դեպ, որոշված է արդեն, որ վերջինիս անդամները թվով 150–ը կլինեն: Շուրջ 100 ներկայացուցիչ կունենա Դամասկոսը և 50 հոգի էլ ընդդիմադիրները կլինեն: Այս բոլորը կաշխատեն այն գիտակցությամբ, որ Սիրիան պիտի լինի միասնական, դեմոկրատական, քաղաքական պլյուրալիզմի վրա հիմնված պետություն, որի քաղաքացինե՛րը միայն իրավունք կունենան ազատ ընտրությունների միջոցով որոշել իրենց երկրի ապագան: Դե, ինչ՝ ուշացած, բայց կարծես շատ դրական հանգուցալուծում է ստանում սիրիական հակամարտությունը: Հուսանք, որ հետագայում նոր արհեստական խոչընդոտներ չեն առաջանա սիրիական խաղաղության և հակամարտության լիակատար կարգավորման համար:

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan