Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը

Պատժամիջոցնե՞ր, թե՝ «հեռախոսային գրքույկ»

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ամիսներ շարունակ ԱՄՆ իսթեբլիշմենթը խոսում էր ռուսաստանցի 114 բարձրաստիճան պաշտոնյաների, պետական ընկերությունների ղեկավարների, 96 օլիգարխների, մի խոսքով՝ «Պուտինի մարդկանց» դեմ կիրառվելիք անհատական պատժամիջոցների մասին:

Ժամանակ առ ժամանակ Սպիտակ տանն էլ հետ չէին մնում թեման թեժացնելու, Կոնգրեսում փակ քննարկումներ ծավալելու առումով, և ժամանակ առ ժամանակ այս կամ այն պաշտոնյան հայտարարում էր, թե Ուկրաինայի ներքին հարցերին միջամտելու, այդ երկրի նկատմամբ քաղաքական, տնտեսական, ֆինանսական, դիվանագիտական, ռազմական շրջափակում կիրառելու, ինչպես նաև՝ ԱՄՆ ընտրությունների վրա ներազդելու պատճառով Թրամփի վարչակազմը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել «Պուտինի մարդկանց» նկատմամբ:

Ավելին՝ այս օրերին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հեզեր Նաուերտը հիշյալ մեղադրանքներին ևս 2–ը հավելեց՝ նշելով, թե Մոսկվան շարունակում է Սիրիայում պաշտպանել «հանցավոր» Ասադին, իսկ Կրեմլն ու նրա գործարար շրջապատը անցած տարի օգնել են Փհենյանին, որպեսզի, միջազգային պատժամիջոցները շրջանցելով, Կիմ Չեն Ինն ածուխ մատակարարի հարևան Սեուլին ու Տոկիոյին (շատ հետաքրքիր է, թե ԱՄՆ–ի հետ համատեղ զորավարժություն անցկացնող, Փհենյանի նկատմամբ սեփական պատժամիջոցները կիրառած Սեուլն ու Տոկիոն ինչու են դրան գնացել...):

Իրավիճակը լարվեց հատկապես հունվարի 28–ին Կոնգրեսում կայացած փակ բրիֆինգի ընթացքում, որտեղից ստացված տեղեկատվական արտահոսքից պարզ դարձավ, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու նրա ողջ կաբինետը՝ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովով հանդերձ...

Հիմա. հայտնի չէ՝ իսկապե՞ս Սպիտան տունը այնքան էր կորցրել իրականության զգացումը, որ որոշել էր պատժամիջոցներ կիրառել մի ամբողջ երկրի կառավարության դեմ (ընդ որում՝ զանց առնելով բուն «Պուտինի մարդկանց պարագլուխ» Պուտինին) և դրանից հետո, օրինակ, շատ հանգիստ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին գործուղել՝ Լավրովի հետ, օրինակ, Սիրիայի հարցով բանակցելու:

Կամ՝ եթե պատժամիջոցների ենթակա անձանց մուտքն ավտոմատ կերպով էր արգելվելու ԱՄՆ, ինչպես նախապես էր հաղորդվում, Թիլերսոնն ինչպե՞ս էր պատկերացնում նույն Լավրովի հերթական մուտքը Սպիտակ տան Օվալաձև կաբինետ: «It's incredible»՝ անհավատալի է,– գրեցին ամերիկյան մամուլի մի շարք ներկայացուցիչներ և չսխալվեցին, որովհետև ինչպես վերջերս այս կողմերում հաճախ է պատահում՝ «Լեռը նորից մուկ ծնեց»:

Այլ կերպ ասած՝ ֆինանսների նախարարությունն ընդամենը հրապարակեց «Կրեմլի մութ գործարքներին աջակցող ռուս օլիգարխների, նրանց ընտանիքի անդամների անունները, որոնց դեմ միայն հետագայում ԱՄՆ–ը կարող է պատժամիջոցներ սահմանել»: Ճիշտ է՝ պարզվեց, որ Մեդվեդևի ու նրա կառավարության բոլոր անդամների անուններն, այնուամենայնիվ, ցուցակում կային, ինչն, իհարկե, աննախադեպ երևույթ է, բայց Politico–ն նաև փոխանցում էր, թե դա էլ ամբողջը չէ. իբր՝ Ֆիննախի գզրոցներում պահվող ցանկն իրականում հազարավոր անուններ է ներառում:

Ի դեպ, հիշյալ հարցի առնչությամբ պետքարտուղարության նախկին աշխատակից Դենիել Ֆրիդը, որն ինչ–որ ընթացք խորհրդատվության կարգով է մասնակցել պատժամիջոցների ցանկի մշակմանը, հայտարարել է, թե՝ «Օրենքը պարզ ասում է, որ պատժամիջոցների ենթակա կարող են լինել ՌԴ այն քաղաքացիները, որոնք մոտ են Պուտինին ու Կրեմլին: Դրանք անձինք են, որոնք կառավարում են Պուտինի ֆինանսական հոսքերը, պահում են նրա միջոցները, մարդիկ, որոնք նրա քաղաքական–տնտեսական գործիքներն են»:

Եվ հարկ է նշել, որ Մոսկվայից էլ երկակի լուրեր են տեղ հասնում: «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն, օրինակ, պմդում է, որ պատժամիջոցների նոր ցանկը մեծ խուճապ է առաջացրել օլիգարխների շրջանում: Սակայն, ռուսական հեռուստաալիքներն ու մամուլի հիմնական մասը, ԱՄՆ հասցեին հնչող սովորական բառամթերքի հետ մեկտեղ, ակնհայտորեն ծաղրում են իսթեբլիշմենթին՝ հրապարակված ցուցակը որակելով «անպիտան հեռախոսային գրքույկ»:

Ինչո՞ւ. որովհետև դրանում ներառված բազմաթիվ մարդիկ, ըստ ռուսական մամուլի, նույնիսկ ՌԴ–ում էլ չեն բնակվում այլևս: Քիչ չէին նաև նրանք, որոնք հեգնանքը փորձում էին իրենց կարծիքով՝ ռացիոնալ դաշտ տեղափոխել, հայրենի օլիգարխիային ու նրանց ընտանիքներին կոչ անելով վերակողմնորոշվել դեպի Ռուսաստան: Այլ կերպ ասած՝ գիտակցել, որ դրսում ստացած բոլոր բարիքները մի օր նաև կարող են թույն դառնալ: Այնպես, որ՝ կենացները քաղցրանում են: Տեսնենք՝ ինչով կավարտվի ամեն բան:

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan