Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի

Սիրիա. կփոխարինի՞ Սոչին Ժնևին

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Երկուշաբթի օրը ռուսական Սոչիում մեկնարկեց Միջսիրիական երկխոսության ազգային կոնգրեսը, որի կազմակերպման համար ՌԴ ԱԳՆ–ն և անձամբ նախագահ Պուտինը դեռ անցած տարվանից էին մեծ ջանքեր գործադրում: Ի դեպ, Կոնգրեսին մասնակցելու նպատակով Ռուսաստանն առնվազն 1600 պատվիրակների է հրավիրել Սոչի:

Ընդ որում՝ ոչ միայն սիրիական ընդդիմությանը, որոնք միավորված են ամենատարբեր կառույցներում և կողմնորոշմամբ (օրինակ՝ ռուսական, եգիպտական, թուրքական պլատֆորմ և այլն), այլև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Նրանց թվում՝ հայերին, ասորիներին, քրդերին, դրուզներին, չերքեզներին, թուրքմեններին և այլն:

Ըստ ռուսական աղբյուրների՝ քիչ չեն նաև մարդիկ, որոնք պարզապես հանրային մեծ հռչակ և ազդեցություն ունեն Սիրիայի ներսում, և Կրեմլում ահա որոշել են, որ այսպիսի անհատների ներկայությունը նույնպես կարող է միջսիրիական երկխոսությանն օգտակար լինել: Հետաքրքիր է, որ չնայած Սիրիայի հարցով ՄԱԿ–ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան մինչև վերջին պահը չէր հաստատում իր մասնակցությունը Կոնգրեսին, այդուհանդերձ, նա նույնպես Սոչի է ժամանել և հայտարարել, որ այս հարթակում արձանագրումները հետագայում կարող են Ժնևյան գործընթացին պիտանի լինել:

Ինչ է սա նշանակում՝ակնհայտ է. Միստուրան փորձում է Կրեմլին անուղղակի ուղերձ հղել առ այն, որ միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի հանդուրժի Ժնևն ամբողջությամբ Սոչիով փոխարինելու՝ Մոսկվայի վարքը: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ ռուսները կարողացել են ապահովել ոչ միայն սիրիական ընդդիմության և ազգային փոքրամասնությունների համարյա ողջ ներկապնակը, «բերման ենթարկել» ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամ երկրների, Սիրիայի արաբ հարևանների՝ Լիբանանի, Իրաքի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, նաև՝ Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչներին, նշանակում է՝ Սոչին իսկապես ձեռնոց է նետել Ժնևին, և, ուզի, թե չուզի, միջազգային հանրությունը ստիպված է հաշտվել դրա հետ:

Ի միջի այլոց, Ժնևի մասին առանձին է պետք խոսել: Բանն այն է, որ Կոնգրեսի գումարումից օրեր առաջ՝ հունվարի 12–ին, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, ԱՄՆ–ը, Բրիտանիան և Ֆրանսիան, այսպես կոչված, սիրիական ռեֆորմների սեփական նախագիծ էին Ժնևում հրապարակել, որը փաստացի Սիրիայի մասնատում և դարձյալ Ասադի հեռացում էր նշանակում:

Բնականաբար, պաշտոնական Դամասկոսն ու Մոսկվան մերժել էին այն: Իրենց հերթին վերապահումներ էին հայտնել տարածաշրջանում հիմնական խաղացողներ Իրանը և Թուրքիան, որոշ տեղեկություններով՝ Չինաստանը: Եվ ահա այս պլանի հեղինակները, չնայած Սոչի ժամանմանը, փորձում են ձախողել նաև Սոչիի «խաղաղարարությունը»:

Էր Ռիադն արդեն իսկ նման մի ցուցքով է հանդես եկել՝ փաստացի իր ենթակայության տակ գտնվող ռադիկալ Սիրիական կոմիտեին արգելելով Սոչի ժամանել: Մոսկվան չի ուշացրել իր արձագանքը. առանց անուններ տալու՝ ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Լավրենտևը հայտարարել է, թե այդ Կոմիտեի մի քանի ղեկավարները վաղուց արդեն Սիրիայում էլ չեն, և նրանց տեսակետն առանձնապես բան չի փոխում նման ներկայացուցչականության դեպքում:

Ավելին՝ նա ակնարկել է, թե, այսպես կոչված, Միացյալ ընդդիմադիրների առանձին խմբեր, որոնք կրկին Կահիրեի և Էր Ռիադի հարթակներն են ներկայացնում, այնուամենայնիվ, Սոչիում են և, մյուսների նմանությամբ, շատ հանգիստ կարող են արտահայտվել:

Իսկ ընդհանրապես՝ ռուսների նպատակն այս փուլում ակնհայտ է. ամեն բան անել, որպեսզի Կոնգրեսի եզրափակիչ հաղորդագրության նախագիծը ոչ միայն բացառի Ասադի հեռացումը, այլև շեշտը դնի կառավարության և ընդդիմության հնարավորինս լայն ներգրավմամբ Սահմանադրական կոմիտե ձևավորելու վրա, որի համաձայն՝ բոլորը զենքը վայր կդնեն և կզբաղվեն նախ՝ Սիրիայի պետական կառուցվածքի սահմանման (ենթադրում ենք՝ ուժեղ կենտրոնով դաշնայնացման), ապա նաև՝ նորմալ քաղաքական ընտրություններ անցկացնելու և Սիրիան վերականգնելու գործով:

Ինչպես երևում է՝ Մոսկվան քրդերի դեպքում համաձայն է միայն լայն ինքնավարության և գրավված տարածքներից վերջիններիս հետ քաշման տարբերակին: Ինչ վերաբերում է Դամասկոսին՝ այստեղ, օգտվելով թուրքական օպերացիայից, բանակն առաջանում է Իդլիբում, կառավարության համար նոր՝ ավելի ամուր դիրքեր ապահովելով նաև առաջիկա Ժնևյան գործընթացում:

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan