Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Ռուսները գնված իրերի արժեքի 1/3–ը կվճարեն մաքսակետում

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հարկերի ու գների բարձրացումը, պարզվում է, միայն Հայաստանին չի վերաբերում: Ռուսաստանի Մաքսային օրենսգրքի փոփոխությունը քաղաքացիների գրպանները մտնելու հնարավորություն է տվել:

Այս տարվա հունվարի 1–ից ռուսաստանաբնակները արտերկրից թանկարժեք իրեր բերելու դեպքում ստիպված կլինեն 30% մաքսատուրք վճարել: ՌԴ Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ այլ երկրից բերված թանկարժեք ապրանքի գնի 30%–ի չափով վճարում պետք է կատարվի, այլապես ապրանքը կբռնագրավեն:

Գաղտնիք չէ, որ այսօր ամբողջ աշխարհում մարդիկ նախընտրում են գնումներ կատարել արտերկրում, քանի որ դա ավելի մատչելի է ու ավելի վստահ ես լինում ապրանքի օրիգինալության հարցում: Օրենսգրքի փոփոխությունը մասնավորապես վերաբերում է 10 հազար եվրոն գերազանցող իրերին: Փոփոխություններն, իհարկե, դեռ չեն վերաբերում շարքային քաղաքացիներին, այլ՝ մեծ կարողությունների տեր մարդկանց, այդ թվում նաև պետական պաշտոնյաներին: Բայց դե վերջիններն էլ այլընտրանք չունեն. օրենքը բոլորին է վերաբերում:

Ամեն դեպքում այս փոփոխությունները բողոքի առիթ են դարձել ոչ միայն ապահովված կյանքով ապրողների համար, այլ նաև մյուս քաղաքացիների, քանի որ, ինչ գիտես, թե վաղը նոր ինչ օրենք կստեղծեն, մեկ էլ տեսար համացանցով կատարվող գնումներն էլ մաքսազերծման կարիք ունենան:

Այս օրերին ռուսական մամուլի շատուշատ կայքերի ու պարբերականների գլխավոր թեման հենց այս փոփոխություններն են: Ռուսաստանի տարածք թանկարժեք ապրանքների ներմուծման վերաբերյալ նոր օրենքի համաձայն՝ 2018 թ. հունվարի 1–ից սկսած ՌԴ յուրաքանչյուր քաղաքացի իր հարազատ երկիր արտասահմանյան թանկարժեք ապրանքներ բերելու դեպքում պարտավոր է վճարել այդ ապրանքի արժեքի 30%–ը: Ի դեպ, սա վերաբերում է նաև այն ապրանքներին, որոնց վրա առկա չէ գնապիտակ:

Իսկ համակարգը բավական հեշտ է աշխատում: Այսպես, օրինակ` մեկը մի քանի տարի շարունակ գումար է հավաքում և իր համար որակյալ ու թանկ շվեյցարական ժամացույց է Շվեյցարիայից գնում: Այս դեպքում խանութը, որտեղից նա կատարել է այդ գնումը, պարտավոր է այդ մասին տեղեկացնել տեղական իշխանություններին, որոնք էլ իրենց հերթին այդ մասին տեղեկությունը փոխանցում են այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան: Այս ամենը կատարվում է մի քանի ժամվա ընթացքում՝ ավտոմատ կերպով:

Արդյունքում, Ռուսաստան վերադարձած քաղաքացուն ստիպում են իր կատարած գնումի 30%–ը վճարել, անհրաժեշտության դեպքում ՌԴ մաքսային ծառայությունն անգամ փորձաքննություն կկատարի:

«Ведомости»–ի փոխանցմամբ՝ ՌԴ մաքսային ծառայությունն արդեն իսկ ավելի քան 40 փորձաքննություն է իրականացրել: Արդյունքում պարզվել է՝ ռուսները ավելի քան 200 միլիոն դրամի ապրանքներ են ձեռք բերել, որի 30%–ը կվճարվի որպես տուրք: Գնումների մասին տեղեկությունները մաքսային ծառայության աշխատողները ստանում են արտասահմանից երկու ճանապարհով՝ tax free համակարգի միջոցով և արտասահմանյան իրավապահ մարմիններից:

Փոփոխությունների միակ «ուրախալի» կողմն այն է, որ տուրքի վճարման ենթակա ապրանքների արժեքը պետք է գերազանցի 10 հազար եվրոն, բայց սա էլ միայն այն դեպքում, որ այդ ապրանքները բերի անհատը, ոչ թե փոստային ծառայությունը: Մնում է հուսալ, որ սահմանված 10 հազար եվրո նիշը հետագա օրենսդրական փոփոխությունների արդյունքում չի նվազի, հակառակ դեպքում՝ գրեթե բոլոր թանկարժեք գնումները ենթակա կլինեն մաքսատուրքի վճարման:

Միաժամանակ հուսանք, որ այս օրենսդրական փոփոխությունները հայկական իրականության մեջ չեն կիրառվի՝ հաշվի առնելով մեր պետական այրերի՝ ռուսների աշխատելաոճը կրկնօրինակելու փորձը:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

website by Sargssyan