Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
rdfgjh test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը

Միլիոններ՝ կահույք, ղեկավարի բազկաթոռ ու աթոռ գնելու համար

«Փաստ» օրաթերթը ներկայացնում է Վերահսկիչ պալատի շռայլ գնումների պլանը

 

Հանրային միջոցների ու սեփականության կառավարման ոլորտում չարաշահումները կանխելու ու դրանց օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու առաքելությունը որդեգրած ՀՀ վերասհկիչ պալատը 2018 թվականի համար հետաքրքրական ու շռայլ պետական գնումների ցանկ է ներկայացրել:

Վերահսկիչ պալատն այս տարի ի թիվս այլ ապրանքների, պատրաստվում է գնել ջահեր, լվացարաններ, ղեկավարի աթոռներ, բազկաթոռներ, կահույք, օդորակիչներ:

ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական գնումների համակարգում Վերահսկիչ պալատը ներկայացրել է 2018 թ. գնումների պլանը, որտեղ գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով պատրաստվում է երկու ջահ գնել: Ջահերից մեկի արժեքը 150000 ՀՀ դրամ է, երկրորդինը՝ 100000 ՀՀ դրամ: Բացի այդ՝ 35 հազար դրամ արժողությամբ 7 լվացարաններ կգնեն, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 245 հազար դրամ:

Գնանշման հարցում (ԳՀ) ընթացակարգով պետական կառույցը ղեկավարի 2 սեղան կգնի: Առաջինի արժեքը 600000 դրամ է, երկրորդինը՝ 300000 դրամ:

Նախատեսվում է նաև 100 հազար դրամով 10 հատ ղեկավարի բազկաթոռ գնել, որոնք ձեռք բերելու համար բյուջեից 1000000 ՀՀ դրամ կծախսվի:

Ղեկավարի բազկաթոռների շարքն այսքանով չի ավարտվում: 80000 դրամով կգնեն ևս 6–ը՝ հատկացնելով 480000 ՀՀ դրամ: Բացի այդ՝ 26830 դրամ արժողությամբ 47 հատ մետաղյա աթոռներ կգնեն, որոնց ձեռքբերման համար 1261000 ՀՀ դրամ է հատկացվել:

Գնումների պլանում են նաև 18 աթոռներն ու բազկաթոռները, որոնցից յուրաքանչյուրը 65000 դրամ է: 18–ը ձեռք բերելու համար նախատեսվում է 1170000 ՀՀ դրամ:

Վերահսկիչ պալատը 1500000 դրամ արժեքով ներկառուցված խոհանոց կգնի:

Նախատեսվում է նաև զանազան կահույք գնել: Գնումների պլանում հստակեցված չէ, թե ինչ է ենթադրում «զանազան կահույքը», բայց այն ձեռք բերելու համար կլորիկ գումար է նախատեսվել՝ 430000 ՀՀ դրամ:

Իսկ խորհրդակցությունների սենյակի կահույք գնելու համար կծախսվի 850 հազար դրամ:

Կառույցը միջինից բարձր հզորությամբ 2 փոշեկուլ կգնի, որոնք ձեռք բերելու համար կծախսի 200000 դրամ:

Գնումների պլանն այսքանով չի սահմանափակվում: Նախատեսում են նաև օդորակիչներ գնել:

140 հազար դրամ արժողությամբ 4 օդորակիչ գնելու համար բյուջեից 560 հազար դրամ կծախսվի:

Ձեռք կբերվի նաև 240 հազար և 280 հազար դրամ արժողությամբ երկու օդորակիչ: Վերահսկիչ պալատն այս տարի նախատեսել է նաև լիտրը 454 դրամով պրեմիում տեսակի բենզին գնել, որը կարժենա 14394100 ՀՀ դրամ:

Իսկ ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար կծախսվի 3824000 ՀՀ դրամ:

 

Աննա Բադալյան

 

website by Sargssyan