Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը

Ազգայնական Ցիպրասի ու սուլթան Էրդողանի «Էգեյան» պատումը

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Անցած շաբաթ, սիրիական Աֆրինում ընթացող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի ֆոնին, լարվել են նաև թուրք–հունական հարաբերությունները: Հունվարի 28–ին թուրքական ռազմածովային ուժերը ոչ միայն Հունաստանի առափնյա պահպանության մոտորանավին ու պարեկային նավին թույլ չտվին մոտենալ Էգեյան ծովում ընկած վիճելի Իմիա կղզուն (թուրքական անունը Կարդաք է), այլև այդ երկրի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսի մոտորանավին՝ նշելով, թե վերջինս առաջին անգամ չի անպատասխան սադրում պաշտոնական Անկարային և ՌԾՈՒ–ին:

Բանն այն է, որ 1996–ին, ի թիվս այլ խնդիրների, Հունաստանի և Թուրքիայի միջև ռազմական բախման վտանգ էր առաջացել՝ Էգեյան ծովում Իմիայի 2 ժեռուտ կղզիների տարածքային պատկանելության առիթով: Այդ ժամանակ, հատկապես 3 հույն զինվորների սպանությունից հետո ստեղծված լարված մթնոլորտում, խնդիրը հարթվեց միջազգային հանրության, ՆԱՏՕ–ի և ԱՄՆ–ի միջամտությունից հետո, սակայն, հատկապես վերջին տարիներին, կղզիները շարունակում են խնդրահարույց լինել 2 երկրների համար:

Խնդիրն այն է, որ Հունաստանի Պնախարար Պանոս Կամմենոսը, որ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի՝ «Անկախ հույներ» ազգայնական կուսակցության անդամ է, բնավ չի հաշտվում դրանց կորստի հետ: Ամեն տարի նա հարգանքի տուրք է մատուցում 1996–ին Իմիայում զոհված 3 հույն զինվորների հիշատակին և, անձամբ մոտորանավակով կղզի հասնելով, սգո պսակ է թողնում նրանց հիշատակին: 2017–ին, սակայն, նախարարի այցն ուղեկցվել էր նաև թուրքական նավերի ուղղությամբ՝ Հունաստանի առափնյա պահպանության մոտորանավի արձակած կրակոցներով, և պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ այլևս չի հանդուրժի Կամմենոսի սադրիչ այցերն Իմիա:

Ավելին՝ Անկարայում հայտարարեցին, թե չեն վարանի նախարարի մոտորանավակի ուղղությամբ կրակ արձակելու հրաման տալ: Մի բան, որից խուսափելու համար, Կամմենոսն, իհարկե, այս տարի անմիջապես հեռացավ տարածքից, սակայն, թուրք–հունական հարաբերությունները լարվեցին: Ինչո՞ւ. որովհետև Իմիան իրականում միակ խնդիրը չէ (Կիպրոսն էլ մի կողմ թողնենք):

Բանն այն է, որ Էգեյան ծովում Հունաստանին են պատկանում 1000–ից ավելի կղզիներ, որոնց մի մասը խիստ մոտ են թուրքական ափերին: Չնայած 1923–ի Լոզանի պայմանագրով (որն այժմ թուրքական սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է «փոփոխել»), տարածքային ջրերի հեռավորությունը 3 ծովային մղոն սահմանվեց (5,6 կմ), 1936–ին Հունաստանն այն հասցրեց 6–ի (11 կմ–ի), ինչի արդյունքում Էգեյան ծովի հունական մասնաբաժինը կազմեց 35%: 1947–ին, երբ Դոդեկանեսյան կղզիներն Իտալիայից անցան Հունաստանին, վերջինիս մասնաբաժինն արդեն հասավ 47%–ի, և դա քիչ էր՝ 1981–ին Հունաստանի վարչապետ Անդրեաս Պապանդրեուն հայտարարեց Հունաստանի տարածքային ջրերը 12 ծովային մղոնի (22 կմ) վրա տարածելու մասին, ինչն Անկարան Էգեյան ծովը Հունական լճի վերածելու թշնամական ակտ դիտարկեց:

Բնական է. այդ դեպքում հունական մասնաբաժինը կկազմեր ուղիղ 72,8%` սահմանափակելով բաց ծով դուրս գալու Թուրքիայի հնարավորությունները, և դա էր պատճառը, որ 1981–ին կողմերը հազիվ խուսափեցին պատերազմից: Խնդիրը, սակայն, նորից թարմացավ 1995–ի ամռանն ու 1996–ին, այժմ էլ՝ Իմիայի պատճառով, որ Հունաստանը կամենում էր իրեն վերադարձնել: «Casus belli»–ին` պատերազմի առիթը, հատկապես Էգեյան ու Մարմարա ծովերում ձեռնարկված՝ «Efes–95» անունը կրող լայնածավալ ծովային/օդային թուրքական զորավարժություններից հետո, նորից հարթվեց միջազգային հանրության ջանքերով:

Բայց դրանք լարվեցին նաև 2004–ի աշնանը, երբ Հունաստանը Թուրքիային մեղադրեց իր տարածքային ջրերն ու օդային սահմանը խախտելու մեջ` սպառնալով խնդիրներ հարուցել ԵՄ–ին Թուրքիայի անդամակցելու հարցում: Բնականաբար, Թուրքիան էլ իր հերթին Հունաստանին մեղադրեց ռևանշի, Լոզանի պայմանագիրը խախտելու և Թուրքիայի դեմ ծովային պատ կառուցելու հարցում: Եվ, թեպետ, դրանից հետո շատ ջրեր հոսեցին, 2009–ից սկսած՝ թուրք–հունական հարաբերություններում որոշակի մերձեցում նկատվեց, երբ Հունաստանում իշխանության եկավ Գեորգիոս Պապանդրեուի Համահունական սոցիալիստական շարժումը: Ճիշտ է՝ դրանից հետո էլ փոխադարձ մեղադրանքները չպակասեցին, սակայն, ազգայնական Ցիպրասն ու սուլթան Էրդողանը, կարծես, այժմ կամենում են դրանից էլ առաջ անցնել: Որքան հեռու՝ դժվար է ասել:

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan