Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Պուտինն ընդառաջ կգնա՞ Նաթանյահուին

 

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Արաբական մամուլը գրում է այն մասին, որ օգտվելով Սիրիայի հյուսիսում ընթացող զարգացումներից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն նպատակադրվել է նոր ռազմական օպերացիա ծավալել Սիրիայի դեմ և Գոլանի բարձունքների մերձակայքում ուժեղացնել, այսպես կոչված, իսրայելական անվտանգության գոտու տարածքը:

Լիբանանյան Ադ–Դիյար պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելի նման մտադրություններն ու անընդմեջ շարունակվող ռմբակոծումներն այնքան են հոգնեցրել Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադին, որ վերջինս ՌԴ նախագահ Վլ. Պուտինին խնդրել է իր երկրին C–400 հակահրթիռային համակարգ վաճառել, նշելով, թե այլևս չի հանդուրժի իսրայելական օդային հարվածները:

Նույն պարբերականի պնդմամբ՝ հատկապես վերջին իսրայելական ռմբակոծումից հետո (պաշտոնական տվյալներով՝ վերջին նման միջադեպն այս տարվա հունվարի 8–ին է արձանագրվել, իսկ դրանից առաջ՝ նույն ամսի 16–ին, 10–ին և 9–ին), Ասադն այնպես է զայրացել, որ Պուտինին հեռախոսազրույցով տեղեկացրել է, թե իրեն սադրում են, որպեսզի ընդհուպ իսրայելական Բեն–Գուրիոնի միջազգային օդանավակայանին հրթիռային հարվածներ հասցնի:

Ընդ որում, նաև հաղորդվում է, թե պուտինյան մերժումը, հնարավոր է, տհաճ նստվածք թողնի Դամասկոսում՝ վատացնելով Ասադ–Պուտին հարաբերությունները: Բնականաբար, ոչ Թել–Ավիվից, ոչ Դամասկոսից դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն հնչել: Բայց հետաքրքիր է, որ տեղեկատվական արտահոսքը կազմակերպվել էր հենց Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի՝ Մոսկվա մեկնելու նախօրեին: Ռուսական կողմը, ասես՝ հարցից անկախ, պնդում է, թե Նեթանյահուի մոսկովյան այցը նախապե՛ս էր ծրագրված:

Իբր՝ վերջինս դեռ ամիսներ առաջ էր պլանավորել, որ պիտի հունվարի 29–ին, ՌԴ նախագահի հետ մեկտեղ, Մոսկվայի Հրեական թանգարանում մասնակցի «Մահվանը հաղթածներ» խորագրով ցուցահանդեսին: Մյուս կողմից էլ՝ ակնհայտ է, որ ընդամենը մեկ ժամ ցուցահանդեսին ներկա լինելու համար Նաթանյահուն չէր որոշի Մոսկվա հասնել: Այն էլ՝ ոչ թե, օրինակ, մշակույթի նախարարի, այլ Երուսաղեմի հարցերով նախարար, ռազմա–քաղաքական նեղ կաբինետի անդամ Զեեվ Էլկինի և AMAN–ի՝ Ռազմական հետախուզության ղեկավար Հերցի Հալեվիի ուղեկցությամբ:

Նշանակում է՝ ցուցահանդեսն ընդամենը Մոսկվա հասնելու արտաքին շղարշ է, և իրականում Նեթանյահու–Պուտին լուրջ բանակցություններ են սպասվում: Չի բացառվում նաև, որ այս արտահոսքի հեղինակն էլ ռուսներն են: Ի վերջո, նաև այս կողմում սույն լուրը տիրաժավորողների պակաս չգտնվեց:

Ի դեպ, իսրայելական Կուրսորի փոխանցմամբ, բնական է, որ Նեթանյահուն պիտի անհանգստանար ստեղծված իրավիճակից: Ի վերջո, նա հրաշալի գիտի, որ հենց այս պահին Սիրիայում ռուսական 2 C–400 ՀՕՊ համակարգեր կան տեղակայված: Եվ ակնհայտ է, որ պիտի հենց այս պահին ամեն բան անի, որպեսզի դրանք դուրս չգան ռուսական ռազմաբազաներից՝ Տարտուսից ու Հմեյմիմից, և չտրամադրվեն սիրիական բանակին:

Պարզ է նաև, որ սպասվող եռաժամ բանակցություններում զանց չեն առնվի նաև թուրքական «Ձիթենու ճյուղ» օպերացիան և Սիրիայի հյուսիսում ստեղված իրավիճակը (Մոսկվային նյարդայնացնում է Իսրայելի «ակտիվ սերը» քրդերի նկատմամբ), Իրանի խնդիրը, Սոչիում նույն օրը սկսված Միջսիրիական հաշտության համաժողովի հետ կապված հարցեր, որին Պուտինն անձամբ չի մասնակցի, Երուսաղեմի խնդիրը, Իսրայելի և Ռուսաստանի միջև կոորդինացման անհրաժեշտ այլ հարցեր:

Ինչպես պնդում է ռուսական Կոմերսանտը՝ հղում անելով ՌԴ–ում Իսրայելի դեսպան Հարրի Քորենին, Նեթանյահուն կփորձի մի անգամ ևս Կրեմլին համոզել Իրանի հետ կնքված Միջուկային պայմանագրի չեղարկման անհրաժեշտության, առկա վտանգների և ԱՄՆ քայլերի արդարացիության մեջ: Եվ թե այս բանակցությունների արդյունքում ով կլինի շահող կողմը՝ դեռ վաղ է ասել:

 

 

Գոհար Սիմոնյան

website by Sargssyan