Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը

«Տավուշ» ՋՕ–ում հորիզոնները հանդարտվել են, բայց խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվել

«Փաստ» օրաթերթը գրում է

 

2017 թ. հունվարի մեկից՝ Ջրօգտագործողների միության կոմիտեի որոշմամբ, հանրապետության 43 ՋՕԸ–երը միավորվեցին: Դրանից հետո ձևավորվեց 14 ընկերություն: Այս գործընթացից զերծ չմնաց նաև «Տավուշ» ՋՕԸ–ն, որը ստեղծվեց նախկին 3՝ «Ուտիք», «Նոյեմբերյան» և «Իջևան» ՋՕԸ–երի միավորման արդյունքում:

Նորաստեղծ ՋՕԸ–ի ղեկավար էր նշանակվել Յուրի Ոսկանյանը, ում աշխատանքից դժգոհ աշխատակիցները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով խորհրդի նիստ հրավիրել և քննարկել վերջինիս հեռացման հարցը:

Տեղամասի պետ Գագիկ Վերանյանի աշխատանքից ազատվելու հարցը կոլեկտիվի համար դարձել էր աշխատողների համբերության բաժակի վերջին կաթիլը: Որպես բողոքի նշան նրանք դադարեցրել էին 14 ջրային կայանների ջրամատակարարումը, ինչը թեկուզ մեկ օր շարունակվելու դեպքում կարող էր հանգեցնել ոռոգվող այգիների չորացմանը:

Սա անցյալ տարի էր և հետաքրքիր էր, թե մեկ տարի անց ինչ վիճակ է տիրում «Տավուշ» ՋՕ ընկերությունում: Ներկայացնում ենք «Փաստ»–ի զրույցը ընկերության Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանի հետ:

 

Պարոն Վերանյան, 2017 թ. գարնանը Ձեր կազմակերպությունում առաջացել էր խռովություն և դժգոհություններ ստեղծված իրավիճակի պատճառով: Ինչ արդյունքներով փակեցինք 2017 թ. ոռոգման սեզոնը:

– 2017 թ. հունվարից Տավուշի մարզում Նոյեմբերյան, Իջևան և ՈՒտիք ՋՕԸ–րը միավորվեցին և ստեղծվեց «Տավուշ» ՋՕԸ–ն իր 3 տեղամասերով: Նոյեմբերյանի տեղամասի պետ նշանակվեցի ես և սկսեցինք ակտիվորեն նախապատրաստվել ոռոգման սեզոնին:

Գարնան նախապատրաստական աշխատանքների եռուն շրջանում որոշ մարդկանց անձնական շահերից ելնելով, ՀՀ Ջրտնտպետկոմիտեի ղեկավարությանը կեղծ տեղեկատվություն ներկայացնելով` ինձ փոխարինեցին մեկ այլ աշխատողով, որի պատճառով կոլեկտիվում առաջացան դժգոհություններ և խռովություններ: Մեկ շաբաթ հետո ինձ հետ կանչեցին և վերականգնեցին նույն պաշտոնում:

2017 թ. երաշտ տարի էր, իսկ Նոյեմբերյանի տարածքում ոռոգման ջրի 70%–ը մատակարարվում է մեխանիկական եղանակով, որտեղ խնդիրները մի քանի անգամ ավելի շատ են, քան ինքնահոս համակարգում: Մեր կոլեկտիվը փորձառու, առողջ կոլեկտիվ է, կարողացավ համախմբվել և 2017 թ. անհրաժեշտ քանակության ոռոգման ջուր մատակարարել ջրօգտագործողներին:

«Տավուշ» ՋՕԸ–ն 2017թ–ի ոռոգման սեզոնին 10,5 մլ/խմ ջրառ է կատարել, որից ջրտուքը գյուղացուն կազմել է 6,75 մլ/խմ:

6,75 մլ/խմ ջրտուքից 5,05 մլ/խմ ջրտուքի 75% կատարվել է Նոյեմբերյանի տեղամասի կողմից, որը 1 մլ/խմ–ով ավել է 2016 թ. ջրտուքից: Մնացած 1,7 մլ/խմ կատարվել է Իջևանի և Ուտիքի տեղամասերի կողմից:

«Տավուշ» ՋՕԸ–ն 2017 թ. ստեղծել է 74,3 մլն դրամի հասույթ, որից 55,5 մլ դրամի հասույթը ձևավորվել է Նոյեմբերյանի տեղամասում, որը կազմում է ընդհանուր հասույթի 75%–ը: Ապահովել ենք 100% գանձում, որը կազմում է 57,3 մլն դրամ: Մեր աշխատանքների մասին կարող եք հարցնել նաև գյուղապետերին: Կարծում եմ, որ նրանք էլ նույն բանը կասեն ընկերության աշխատանքների մասին:

 

Սարերի հետևում չէ 2018 թ. ոռոգման սեզոնը, ինչպե՞ս եք պատրաստվում այս տարվան:

– Առայժմ ոռոգման սեզոնի նախապատրաստական ոչ մի աշխատանք չենք կատարել, փետրվար ամսից կհատկացվեն համապատասխան ֆինանսական միջոցներ, որից հետո կսկսենք ջրանցքների մաքրման, նորոգման և ներքին ցանցի ու ջրհան կայանների նորոգման աշխատանքները: 2017 թ. աշխատել ենք ֆինանսական միջոցների տնտեսումով: Օգտագործել ենք Նոյեմբերյանի տեղամասի ռեզերվային հնարավորությունները: Դրանք են` պահեստամասեր, հիդրո և էլեկտրոտեխսարքավորումներ ու այլ նյութական արժեքներ:

Այս տարի ջրհան կայանների նորոգման և կարգաբերման համար պետք է ավելի մեծ աշխատանք կատարել ու բնական է, որ կպահանջվեն ավելի շատ ֆինանսական միջոցներ: Ամենակարևորը` զգացվում է մասնագետների խիստ պակաս: Չունենք էլեկտրիկներ, եռակցողներ, հիդրոտեխկառուցվածքները շահագործման պրոցեսում նորոգող, սպասարկող և կարգաբերող մասնագետներ: ՈՒնեցած մասնագետները ցածր աշխատավարձի պատճառով թողնում, հեռանում են, հատկապես երիտասարդները:

Մեր աշխատողների 70%–ի աշխատավարձը մինիմում 55 հազար դրամ է, որոնք հիմնականում սեզոնային աշխատողներ են:

 

Համակարգում կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ինչ դրական առաջընթաց եք տեսնում: Ճի՞շտ լուծում էր արդյոք:

– Թերևս տեսանելի ամենադրականը այն է, որ յուրաքանչյուր ամսվա աշխատավարձերը վճարվում էին ժամանակին, նույնիսկ վճարվել է նախկին տարիների աշխատավարձի պարտքերի մի մասը: Մնացած բնագավառներում առաջընթաց չեմ տեսնում, ընդհակառակը, կա հետընթաց: Աշխատողների հաստիքները կրճատվել են, իջեցվել են աշխատավարձերը:

Կրճատման նման տեմպը շարունակվում է նաև այս տարի, որը կարող է տանել ծայրահեղության, որի արդյունքում մեխանիզմի պտուտակները պակասելով, մի օր կանգ կառնի, իսկ վերաթողարկելու համար ավելի շատ միջոցներ կպահանջվեն: Կրճատումներ կարելի է կատարել, երբ տվյալ համակարգը արդիականացվում ու ավտոմատացվում է, սպասարկման և շահագործման աշխատանքները մեքենայացվում են, որի արդյունքում կրճատվում են շահագործման ծախսերը:

Ջրբաշխներին կարելի է կրճատել նրանց անհրաժեշտ տրանսպորտով ապահովելու դեպքում, ապահովելով նրանց արագ տեղաշարժը: Ամեն դեպքում մենք հնարավոր ամեն ինչ անելու ենք 2108 թ. ոռոգման սեզոնը նույնպես պատվով դուրս գալու և գյուղատնտեսությանը անհրաժեշտ քանակի ոռոգման ջրով ապահովելու համար:

 

 

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan