Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը

Հողմաղացի կառուցումը աշխատատեղեր կստեղծի, բայց էլեկտրաէներգիայի սակագնի վրա չի անդրադառնա

«Փաստ» օրաթերթը գրում  է

 

Էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունը քամու ռեսուրսի չափման նպատակով Գեղարքունիքի մարզում աշտարակ է տեղադրել՝ Հայաստանում հողմային խոշոր կայանների կառուցման նպատակով: 80 մետր բարձրությամբ աշտարակը կգործարկվի մոտ օրերս։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Իսկ ապրիլին էլ նախատեսվում է մեկ այլ աշտարակի տեղադրում, սակայն այլ վայրում։ Էմիրաթական ընկերության կողմից կառուցվող կայանը կունենա մինչև 150 ՄՎտանոց գումարային հզորություն:

Միաժամանակ, Հայաստանում հողմային էլեկտրակայանի կառուցմամբ հետաքրքրված է մեկ այլ ընկերություն՝ իսպանական «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.»–ը, որը նախորդ տարի նախարարության հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր` 100–150 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցման վերաբերյալ:

Հողմային կայանների տեղադրման արդյունքում արդյոք հնարավո՞ր կլինի էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն: Սրա շուրջ «Փաստ»–ը զրուցել է Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանի հետ:

 

Հողմակայանների գործարկումը կարո՞ղ է ինչ–որ կերպ ազդել տնտեսության վրա կամ էլեկտրաէներգիայի գնի փոփոխության պատճառ լինել:

– Առհասարակ, հողմային կայանների արտադրած էլեկտրաէներգիան համարվում է ամենաթանկերից մեկն աշխարհում, հետևաբար ազդել էլեկտրաէներգիայի գնի վրա նվազեցման իմաստով այն չի կարող: Ընդհանրապես վերականգնվողական էներգիայի, ոչ միայն հողմային, այլև արևային, մեծագույն խնդիրն այն է, որ դրանց կիլովատ ժամը բավական թանկ է ի տարբերություն հիդրոկայանների կամ նույն մեր Մեծամորի ատոմակայանի:

Նրանք շատ ավելի էժան են արտադրում նույն էլեկտրաէներգիան: Հետևաբար գնի վրա այն, որպես այդպիսին, չի կարող ազդեցություն ունենալ: Կարող է որոշակի ազդեցություն ունենալ ընդհանուր տնտեսության զարգացման վրա, բայց դա մեծ ծավալների դեպքում միայն կլինի: Իսկ հողմային կայաններում հնարավոր չէ մեծ ծավալների էներգիա արտադրել, առավել ևս Հայաստանում, որովհետև Հայաստանը բարձր լեռնային է, այստեղ օդի խտությունն շատ ավելի քիչ է, քան օրինակ հարթավայրերում կամ ծովի մակերևույթի վրա:

Հողմաղացները շատ էֆեկտիվ են հենց ծովի մակերևույթի վրա: Եվրոպական շատ երկրներում, ինչպես օրինակ Դանիայում, հողմաղացները կառուցվում են ծովի ափին, որտեղ միշտ քամիներ կան:

 

Ամեն դեպքում մեր երկրում նման կայանների կառուցումը ինչ–որ դրական հետևանք կունենա՞, թե ոչ:

– Ընդհանուր տնտեսության զարգացման, աշխատատեղերի ստեղծման առումով, այո՛: Բայց լուրջ, մեծ ազդեցության մասին խոսել պետք չէ: Հայաստանում ավելի էֆեկտիվ է արևային էներգիան, որովհետև Հայաստանը բարձր գոտում է գտնվում, արևի ճառագայթների հզորությունն այստեղ ավելի շատ է, խտությունը ավելի մեծ է, քան հողմայինների դեպքում:

Գուցե հարկային որոշակի պայմանների առկայության դեպքում են որոշել Հայաստանում հողմաղաց կառուցել: Հողմաղացի արդյունավետությունը շատ ցածր է ամբողջ աշխարհում: Աշխարհում ամենամեծ հողմաղացային տնտեսությունն ունի Դանիան, բայց նա հարուստ երկիր է: Սա մի փոքր հարուստ մարդու հաճույք է: Դանիայի ամբողջ էլեկտրաէներգիայի 50%–ը կուտակվում է հողմաղացների աշխատանքի արդյունքում:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

website by Sargssyan