Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Աստղեր, մեդալներ, կրծքանշաններ. ՊՊԾ–ի գնումների պլանը

 

ՀՀ պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) 2018 թվականի գնումների պլանում, ի թիվս գլխարկների, ձեռնոցների, վերնաշապիկների և համազգեստների, նախատեսվում է գնման ԳՀ (գնանշման հարցում) ընթացակարգով 2400 զույգ ուսադիրներ գնել: Նշված խմբաքանակի ձեռքբերման համար կծախսվի 504 հազար դրամ: Բացի այդ՝ գնումների պլանում ևս 1200 զույգ ուսադիրներ կան, որոնք գնելու համար կծախսվի 510 հազար դրամ: 212 հազար դրամ էլ կծախսվի 50 աստղ ձեռք բերելու համար:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության Հայաստանի Հանրապետության գնումների կայքից, ՊՊԾ գնումների պլանով նախատեսվում է գնել նաև 200 հատ կիսավերարկու՝ 3600000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Գնումների պլանում են նաև թիկնոցները, որոք գնելու համար նախատեսվում է 1400000 ՀՀ դրամ:

ՊՊԾ–ն նախատեսում է մեդալներ ու կրծքանշաններ էլ գնել՝ թվով 50 հատ, որոնց ընդհանուր արժեքը 185000 ՀՀ դրամ է:

Իսկ 532 հատ լրակազմ համազգեստ ձեռք բերելու համար նախատեսվում է 19684000 ՀՀ դրամ: Համազգեստներից յուրաքանչյուրն արժե 37000 դրամ:

Բացի նշվածից, 42000 դրամ արժողությամբ 140 հատ այլ համազգեստ է առանձնացվել, որոնք գնելու համար 5880000 դրամ կծախսվի: 32 հազար դրամ արժողությամբ 120 հատ լրակազմ համազգեստ գնելու պլան ևս կա, ինչը կարժենա 3840000 դրամ: 4860000 դրամ էլ նախատեսվում է 180 հատ 27000 դրամ արժողությամբ համազգեստ գնելու համար: Համազգեստների շարքն այսքանով չի վերջանում: Ցուցակը եզրափակում են 13500 դրամ արժողությամբ ևս 250 ու 66 հատ 52000 դրամ արժողությամբ համազգեստները: Նշված 250–ը ձեռք բերելու համար կծախսվի 3375000, իսկ 66–ի համար՝ 3432000:

Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ՊՊԾ–ի գնումների պլանում 70092000 ՀՀ դրամ է նախատեսվում:

 

Աննա Բադալյան

 

website by Sargssyan