Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի

Ու՞ր են ուղղվում բազմաթիվ դրամաշնորհները

Վերջին օրերին Հայաստանում ակտիվ քննարկվում են դրամաշնորհային կազմակերպությունները, դրանց գործունեությունը, տրամադրած դրամաշնորհների արդյունավետությունը և այլն:  Ամեն անգամ, երբ տեղի են ունենում ինչ որ գործընթացներ, ու դրանցում կան իշխանության համար տհաճ նշաներ, սկսում է շրջանառվել գրանտակերության թեման:

Խնդիրը բնականաբար մի կողմ չունի: Նախ, դրամաշնորհներ ավելի մեծ ծավալներով ստանում է նաև իշխանությունը, կառավարության տարբեր օղակներ տարբեր ծրագրերով: Երկրորդ, իրավական իմաստով դրամաշնորհներ ստանալը կարծես թե չի արգելվում, հետևաբար, երբ իշխանական շրջանակներից հնչում է նման անհանգստություն, ստացվում է, որ իրենք որոշակի անհամաձայնություն ունեն այն իրավական համակարգի հետ, որն իրենք այդ պահին իրացնում են. դա բանականաբար այդպես չէ, խնդիրն ուղղակի սահմանից հեռու հերթական դավադիր թշնամու կերպար հորինելն է: Բայց կա նաև մեկ այլ կողմ. պարզ է, որ Հայաստանից դուրս կան ուժեր, ովքեր իրենց արտաքին քաղաքականությունը բացի ուղղակի միջոցներով իրացնելուց, դիմում են նաև այլ, այլընտրանքային ռեսուրսների, ու Հայաստանն այս իմաստով եզակի երկիր չէ, մեծ պետություններն այդպես անում են գրեթե ամենուր ոչ ֆորմալ, այսպես ասած ժողովրդական դիվանագիտության օջախներ կերտելով: Այսպես ստեղծվում են միջազգային ցանցեր, որոնք երբեմն լծորդվում են քաղաքացիական շրջանակների հետ, երբեմն էլ քաղաքական, որոնց իմաստն ուղղակի կամ անուղղակի կերպով տվյալ երկրի, ուժերի շահերը տեղում ներկայացնելն ու գեներացնելն է:

Մյուս կողմից, համաշխարհային դրամաշնորհային ցանցերն ունեն մի քանի թերություններ: Նախ, դրանք շատ դեպքերում վերածվում են ինչ որ կոռուպցիոն օղակների, երբ ուղղակի բավական մեծ թվով գումարներ են վատնվում: Մյուս խնդիրը՝ այն նպատակներն ու խնդիրները, որոնք դրամաշնորհային ծրագրերը հաճախ պարտավորվում են լուծել Հայաստանում, հարցադրման ու իրականության մեջ տարբեր են: Դրամաշնորհների չափանիշները սահմանվում են այլ երկրներում, այլ մշակութային ու քաղաքական իրավիճակում, այլ սոցիալական խնդիրների կոնտեքստում: Երբ դրանք բերվում են մեկ ուրիշ միջավայր, առաջանում են մշակութային հակասություններ: Առաջին հայացքից շատ խնդիրներ, որոնց վրա դրամաշնորհային ծրագրեր են ուղղվում, նույնն են շատ տեղերում, բայց բովանդակության առումով դրանք տարբեր են ու ստանդարտ չափանիշներն ի վիճակի չեն այդ խնդիրները լուծել:

Այս ասպարեզում, թե դրսի, թե ներսի հետ կապված մի քանի խնդիրներ կան: Բնականաբար դրական է այն փաստը, որ քաղաքացիական հանրույթն ունի արևմտյան աջակցություն: Հատկապես Հայաստանի նման երկրում միանշանակ պարզ է, որ այդ աջակցությունը բացարձակապես լավ կամ վատ լինել չի կարող: Հետո պարզ է նաև, որ հայաստանյան քաղաքականությունը քաղաքացիական օղակների հետ կապը կորցնում է օր օրի ավելի շատ: Մեծ գումարներ են գնում ինչ որ անհայտ կազմակերպությունների, որոնք հանրային կյանքում որևէ դերակատարում չունեն:

Արտակ Ասլանյան

website by Sargssyan