Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Կրթական ճգնաժամ

Վերջերս խոսվեց այն մասին, որ Հայաստանյան որոշ շրջանակներում խոսվել ու վարչապետին դիմել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականի առիթով: Հիմնավորումն այն է, որ կրթական պոտենցիալը Հայաստանում վատն է:

Հայաստանում գործող կրթական համակարգն ըստ էության  ժառանգվել է սովետականից, սովետական կադրերով, սովետական բազայով, առաջին տարիներին նաև սովետական մեթոդաբանությամբ: Խորհրդային միությունում պետությունն ապահովում էր ուսանողին անվճար կրթություն, տալիս էր թոշակ, իսկ ավարտելուց հետո տեղավորում աշխատանքի: Այսինքն, կրթությունը անվճար էր, կարիք չկար դրա համար ֆինանսական պատասխանատու խնդրի առջև կանգնել, հեշտ էր նաև աշխատանք գտնելու մեխանիզմը, այն օտարված էր անհատից: Նույն իներցիան է նաև այսօր, ուսանողների միջավայրում ու ընդհանրապես աշխատանքի բացակայությունը հիմնավորվում է պետության աշխատատեղեր ապահովել չկարողանալով:

Առանձնապես չի փոխվել նաև ներկրթական բյուրոկրատիաների զարգացման մեխանիզմը, երբ «լավագույն ու նվիրված» ուսանողներն ուսանողական բյուրոկրատիաներից անցում էին կատարում կոմունիստական կուսակցության կաբինետներ, շարունակելով քաղաքական գործունեությունը: Ու չնայած մի շարք կոնվենցիոնալ բարեփոխումներին, առնվազն կադրերի՝ համալսարանների, դպրոցների ադմինիստրացիաների իմաստով, սովետական ռեսուրսն առանձնակի փոփոխության չի ենթարկվել: Բայց միջավայրն ամեն դեպքում փոփոխության է ենթարկվել, այսինքն իներցիան հին է, կամ հնի շարունակությունն է, բայց իրավիճակը նոր է, կնքվել ու որդեգրվել են նոր ֆորմալ չափանիշներ, ու այս իրավիճակում առաջանում են խզումներ:

Նախ, ստացվում է այնպես, որ կրթությունը որպես անհատի ինքնադրսևորման ու կայացման համակարգ չի գործում: Հայտնի բան է, որ դիմորդների մեծ մասի համար մասնագիտություն ընտրում են ծնողները: Սա նաև այն պատճառով, որ Հայաստանում դիմորդների տարիքը բավական ցածր է, ու ըստ էության 16-18 տարեկանների համար բարդանում է ընտրության հնարավորությունը: Նաև պարզ է, որ 16-18 տարեկանում աղջիկներն ու տղաները բավարար ինքուրույնությամբ օժտված չեն, որոշումներ կայացնելու համար, այդպիսին է մշակույթը, կամ գոնե այդպիսին էր: Միաժամանակ տեսանելի է, որ ամենաբրենդային բաժիններ ընդունելության քանակները բավական շատ են, ինչը նույնպես տեղավորվում է ավանդական տրամաբանության շրջանակում, երբ հեղինակությունը առաջնային պլան է դուրս գալիս: Դիցուկ, քաղաքագետներն ու միջազգայնագետները միշտ ավելի շատ են, բայց պետության դիվանագիտական կորպուսը ստիպված է սեփական դպրոցն ունենալ նոր կադրեր պատրաստելու համար: 

Դժվար չէ նաև տեսնել, որ համալսարանը երիտասարդության մի մասի համար դառնում է այլ խնդիրների իրացման վայր: Կարելի է ուղղակի ընտրել ցանկացած հայաստանյան համալսարան, գնալ այնտեղ, հետևել ուսանողների հագուստների ընտրությանը, վարքին ու համոզվել, որ ժամանցի մշակույթի որոշ դրսևորումներ ուղղակի կրթական գործընթացի կենտրոնում են: Համալսարանը դառնում է միակ վայրը, որտեղ երիտասարդներն ըստ էության կարող են հաղորդակցվել ավելի ազատ, ինտեգրված: Այն ըստ էության ընտանիքից դուրս միակ ինստիտուտն է, որտեղ անհատը հնարավորություն ունի տնօրինել սեփական ժամանակը, սա միակ ժամանակն ու տարածությունն է, որը ընտանիքի կողմից չի վերահսկվում: 
 
Կրթությունը Հայաստանում իրականացնում է բազմաթիվ ֆունկցիաներ, բացի հիմնականից: Կրթությանը հատկացվող գումարները չնչին են, կրթական համակարգում հուսադրող ոչինչ չկա: Եվ նման կրթական համակարգով հնարավոր չէ պատրաստվել որևէ փոփոխության:
 
Արտակ Ասլանյան
website by Sargssyan