Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Արարատ-Մոսկվա. աբսուրդի թատրոն

Մոսկվայի Արարատ ֆուտբոլային ակումբի շուրջ վերջին օրերին բարձրացած աղմուկը եկավ փաստելու մի բան, որ անկախ գտնվելու վայրից, հայկական նախագծերը չարաբաստիկ միտում ունեն համակարգաստեղծ լինելուց վերածվել ներհայկական մենթալիտետային գզվրտոցների:
Հիշեցնենք, մի խումբ մոսկվաբնակ հայ մեծահարուստներ որոշել էին Արարատ անունով ակումբ ստեղծել, որը հանդես էր գալիս Ռուսաստանի 1-ին խմբի առաջնությունում: Թիմ էին հրավիրվել ժամանակին ռուսական ֆուտբոլի մի շարք հայտնի խաղացողներ, ովքեր արդեն ֆուտբոլային տարիքից անցել էին:
Օրերս, սակայն, լուր տարածվեց, որ ակումբի տնօրենը գումար է վերցրել ակումբի ֆոնդից և անհետացել: Հետո լուրեր պտտվեցին այն մասին, որ թիմը փակվում է: Այնուհետ խոսք գնաց նոր հովանավորներ գտնելու մասին:

Զարմանալիորեն Մոսկվայի Արարատի շուրջ տիրող իրավիճակը ոչնչով չի տարբերվում հայկական այլ նախագծերի ճակատագրից, որտեղ անձնական այսրոպեական շահերը գերակշռում են հեռանկարային մոտեցումներին, իսկ ռացիոնալ համակարգ ստեղծելը ստորադասվում է սիմվոլիզմին: 
Երբ Մոսկվայում ստեղծվում է Արարատ անունով ֆուտբոլային թիմ, դա սիմվոլիզմ է և ուրիշ ոչինչ: Ենթադրենք թիմը հաջողել է: Ում է այն ներկայացնելու, օրինակ, եվրոլիգաների հանդիպումներում ՝ Մոսկվայի հայերի՞ն: 
Մոսկվայի Արարատ թիմի նախաձեռնությունն ինքնին, նույնիսկ առանց վերջին օրերի աղմուկի, ցույց է տալիս, թե ինչպես է սփյուռքը ընկալում հայկականությունն ու Հայաստանը: Հայկականության նրա ընկալումները տեղավորվում են Հայաստանից դուրս:
Մինչդեռ Ադրբեջանում Ղարաբաղ անունով թիմը, որի վրա ահռելի ներդրումներ են արվել իշխանության ուղղորդմամբ, հայտնվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, հայկական սփյուռքը, կորուսյալ հայրենիքի սիմվոլը որպես անուն ընտրելով հիմնում է ֆուտբոլային թիմ, համալրում այն թոշակի գնացած աստղերով ու հայտնվում սկանդալի մեջ:

Սփյուռքին ամեն դեպքում մեղադրել չենք կարող, իրենք Հայաստանի քաղաքացի չեն, որևէ պատասխանատվություն չունեն Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ պատասխանատվություն ունի հայաստանյան իշխանությունն ու ֆուտբոլի ղեկավարությունը: Իշխանություն, որ սփյուռքի հետ բազում համաժողովներ է անում, բայց չի կարողանում նույն այդ սփյուռքի ֆուտբոլային գումարներն Մոսկվայի Արարատի փոխարեն ուղղորդել ասենք դեպի Երևանի Ալաշկերտ: 

Արտակ Ասլանյան

website by Sargssyan