Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը

ՍԱՊԾ–ի ներդրած համակարգը չի գործում. հացն ու հացամթերքը դեռ «բանանի» տուփերով են տեղափոխում

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Անցյալ տարվա սեպտեմբերի 1–ից սկսած հացաբուլկեղենը և միսը պետք է սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով տեղափոխվեր: Մինչ այդ, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ հացամթերքի և մսամթերքի տեղափոխման փուլում ակնառու խնդիրներ կան, ուստի ՍԱՊԾ–ի կողմից այդ համակարգը ներդնելուց հետո սնունդը կտեղափոխվի համապատասխան տրանսպորտային միջոցներով, ինչն էլ հնարավորություն կտա վերահսկողություն իրականացնել:

«Պետական գնումներով մատակարարումների համար օրենքը սեպտեմբերի 1–ից կգործի, նոյեմբերի 1–ից պարտադիր կլինի Երևանում գործող բոլոր տնտեսվարողների համար, իսկ փետրվարից համակարգը կգործի նաև հանրապետության մնացած մարզերում»,– ասել էր Վահե Դանիելյանը:

Սպառողների ու արտադրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունները այս քայլը դրական էին գնահատել, բայց արի ու տես, որ դա էլ մնաց թղթի վրա: Այսօր էլ խանութներին հացամթերք մատակարարողները շարունակում են հացն ու հացաբուլկեղենը սովորական մեքենաներով և նույն մաշված ու կեղտոտ «բանանի» տուփերով տեղափոխել:

Միակ առաջընթացն այն է, որ եթե նախկինում մեքենայի բեռնախցում էին տուփը դնում, հիմա դրանք մեքենայի սրահում են դնում: Ինչ խոսք, առաջընթաց է, չէ՞, բայց հարց է ծագում՝ ուր մնացին այն խոստումները, թե՝ նոյեմբեր ամսից մայրաքաղաքում այլևս «բանանի» տուփերով ու սովորական մեքենաներով մատակարարների չեք տեսնի:

Փաստորեն, ՍԱՊԾ–ի ներդրած այս համակարգը նույնպես չգործեց, չնայած բավականին թվով սանիտարական անձնագրեր տրամադրվեցին տնտեսվարողներին:

Հիշեցնենք նաև, որ ըստ ՍԱՊԾ–ի, նշված համակարգը փետրվարից պետք է գործի ողջ հանրապետությունում: Ասել է թե պետք է որ հեռու չլիներ այն օրը, երբ այլևս անցյալ կդառնան անձնական մեքենաներով հաց ու այլ մթերքներ տեղափոխելու արատավոր երևույթները: Բայց տեսնելով մայրաքաղաքի կենտրոնում տիրող իրավիճակը, կարող ենք վստահ պնդել, որ ինչպես Երևանի, այնպես էլ ողջ հանրապետության սպառողների համար մասնագիտացված մեքենաներով տեղափոխված և հիգիենայի չափանիշներին համապատասխանող մթերքից օգտվելն այդպես էլ կմնա երազանք, իսկ ՍԱՊԾ–ի նախաձեռնությունն էլ, ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ՝ թղթի վրա:

 

Արմինե Գրիգորյան

website by Sargssyan