Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

2018–ին կստուգվի 250 ընկերություն

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հրապարակվել է 2018 թ. ընթացքում իրականացվելիք ստուգումների ծրագիրը:

Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018 թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել ստուգումներ 250 ընկերություններում, որոնցից 175–ը` բարձր ռիսկայնությամբ, 62–ը` միջին ռիսկայնությամբ, 13–ը` ցածր ռիսկայնությամբ տնտեսվարող սուբյեկտների մոտ:

Ընկերությունների այս ցուցակում կան այնպիսիք, որոնցում ստուգումներ իրականացվել են ընդամենը վերջերս, օրինակ՝ 2017, 2016 կամ 2015 թթ.: Կան այնպիսիք, որոնց վերջին անգամ տեսչությունից այցելել են ութ–տասը տարի առաջ: Կան նաև այնպիսիք, որոնք առհասարակ ստուգումների չեն ենթարկվել, ամեն դեպքում այդ ընկերությունների՝ վերջին անգամ ստուգումներ անցկացնելու տողը դատարկ է մնացել:

Այդպիսիք են օրինակ «Կարիտաս» փայտամշակման կենտրոնը, «Գրանդ–Տոբակոն», «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի–կոլա բոթլեր» ՍՊԸ–ն, «Բարի Սամարացի» ՍՊԸ–ն, «ՀԱԷԿ–ի շինարարություն» ՓԲԸ–ն, «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ–ն, «Թամարա Ֆրութ» ՓԲԸ–ն, «Արարատ գրուպ» ՍՊԸ–ն և մի շարք այլ ընկերություններ ու կառույցներ:

Ընդհանուր առմամբ՝ ստուգման ենթակա են և՛ կրթական, և՛ բժշկական հաստատություններ, և՛ գործարաններ, և՛ արտադրական ձեռնարկություններ, և՛ հիդրոէներգետիկ ու հանքարդյունաբերական ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններ:

Ստուգման կենթարկվեն նաև մի քանի փոքր ՀԷԿ–եր, այդ թվում՝ «Ամբերդ» ՀԷԿ, «ՔԱՐԱՀՈՒՆՋ» ՀԷԿ, «Լեռնապատի Կանթեղ», «Հոսք–Բովաձոր» ՓՀԷԿ, «ԼԵՌ ԵՎ ՋՈՒՐ», «Ապահով տանիք», «Սուրբ Աղբյուր», «Գոշ» ՀԷԿ, «Ֆիրմա ԳԱԽ», «ԱՐԵՆԻ» ՀԷԿ և «Արգելի» ՀԷԿ ընկերությունները:

Հանքարդյունաբերության ոլորտում հայտնի ընկերություններից մի քանիսը նույնպես այս տարի տեսչության ներկայացուցիչներին «կհյուրընկալեն»: Դրանցից են Ագարակի պղնձամոլիբդենային բաց հանքավայրը շահագործող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ն, Շահումյանի բազմամետաղային հանքավայրը շահագործող «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ–ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ն, Շամլուղում հանքարդյունաբերություն ծավալած «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ–ն և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ–ն:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

website by Sargssyan