Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի

Բարդուխ Գաբրիելյան. «Սևանա լճի մակարդակի իջեցման միտումը շարունակվելու դեպքում և՛ ջրի որակը կվատանա, և՛ կենսաբազմազանության վրա կազդի»

«Փաստ» օրաթերթը գրում է

 

2018 թ.–ի հունվարի 19–ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900,42 սմ, ինչը 3 սմ–ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սևանա լճի մակարդակը 2017 թ.–ի իր ամենաբարձր նիշից` 1900,91 սմ–ից, մինչ օրս իջել է 49 սմ–ով:

Եթե Սևանա լճի մակարդակի իջեցումը շարունակական բնույթ կրի, ապա մի քանի տարի անց լճին վտանգ կսպառնա. ահազանգում են մասնագետները:

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «Փաստ»–ի հետ զրույցում ասաց, որ լճի մակարդակի նվազման միտումը շարունակելու դեպքում խնդիրներ կառաջանան:

«Եթե միտումը շարունակվի և՛ ջրի որակը կվատանա, և՛ կենսաբազմազանության վրա կազդի: Ձկան պաշարների նվազեցում ևս տեղի կունենա: Եթե լճի մակարդակը 1 տարվա ընթացքում մի քանի սմ իջնում է, դա միանգամից չի անդրադառնա լճի վրա, բայց եթե իջեցումը շարունակվի, մենք կունենանք ավելի վատ վիճակ, քան նախկինում ենք ունեցել: Անգամ սանտիմետրերով իջեցումը չպետք է դառնա նորմա, դա պետք է լինի արտառոց դեպքերի համար: Եթե ջրի ծավալի մեծացում չլինի, մենք այդ նույն ծավալում կունենանք ավելի շատ կոնցենտրացիա»,– ասաց նա:

Այս տարի տեղումները չափազանց քիչ են: Եթե տեղումնառատ տարիներին Սևանի ջրից լրացուցիչ ջրառ են կատարել, մասնագետները մտավախում են, որ հիմա էլ նույնը կկատարեն, իսկ դա նշանակում է մակարդակի նոր իջեցում:

«Սևանից ջրի բաց թողնումը պետք է արտառոց դեպքերում լինի, ոչ թե մի փոքր խնդրի դեպքում լճից ջուր վերցնել: Արտակարգ դեպքերի ժամանակ կարող են: Հիդրոմետ ծառայությունից մեզ ասում են, որ նման ոչ տեղումնառատ տարիներ եղել են, բայց բացը լրացվել է մյուս ամիսների տեղումներով:

Կարևորը ոչ թե այնքան տեղումների քանակն է, որքան սարերում առկա ձյունը: Գարնանը՝ հալոցի ժամանակ, ջուր կկուտակվի: Կլցվեն նաև ջրամբարները: Հնարավոր է այս քանի ամիսներին տեղումների քանակն ավելանա»,– մատնանշեց Գաբրիելյանը:

Իսկ ի՞նչ քայլեր ձեռնարկել, որպեսզի լճի մակարդակի նվազման միտումները չշարունակվեն: Մասնագետի կարծիքով՝ նաև եղած ջուրը պետք է արդյունավետ կառավարել:

«Պետք է «Սևան–Հրազդան» ջրատարով քիչ ջուր բաց թողնել, իսկ տեղումները չես կարող կառավարել: Ջրօգտագործումը պետք է քչացնել: Ջրի մակարդակը սովորաբար կառավարում են այդ ջրատարի միջոցով՝ քիչ են ջուր բաց թողնում լճի մակարդակը բարձրանում է, շատ են բաց թողնում՝ նվազում է»,– նկատեց նա:

Ի դեպ, ըստ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի` Հայաստանի 11 խոշոր ջրամբարներում քիչ ջուր է կուտակված. մոտ 200 մլն խմ` 280 մլն խմ–ի դիմաց: Վերջին տարիներին նման տարբերություն չի գրանցվել: Մասնագետները հույս ունեն, որ առաջիկա մեկ–երկու ամիսների ընթացքում ձյան տեսքով տեղումների դեպքում ոռոգման կայունությունը կապահովվի:

 

website by Sargssyan