Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Սարգիս Սեդրակյան. «Ջրային համակարգում կադրային փոփոխություններ են անհրաժեշտ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահից հեղափոխություն է ակնկալում: Ըստ վարչապետի՝ մեր երկրում գյուղատնտեսությունը չի զարգանա, եթե Ջրօգտագործողների ընկերության շրջանում ռեֆորմ չլինի:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը դժգոհ է ՋՕ–երի աշխատանքից: Նրան այդ մասին ամեն անգամ որևէ համայնք այցելելիս բողոքում են նաև գյուղացիները:

«ՋՕ–երի աշխատանքից գոհ չեմ, այդ համակարգը կարելի է պարզեցնել, կրճատումներ անել՝ կարելի է 4–5 հոգի աշխատողի փոխարեն մեկ լավ մասնագետ պահել: Ամեն անգամ գյուղացիներն ինձ հարցնում են, թե ջրի հարցը ո՞նց է լուծվելու: Սեզոնին, երբ ջուր էր լինում, մինչև գյուղացին փողը չտար, ջուր չէին տալիս, թողնում էին ջուրն ինքնահոս գնում էր Թուրքիա»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Սեդրակյանը:

«Ֆերմերային շարժում» ՀԿ–ն կառավարությանն առաջարկել է ոռոգման ջրի դիմաց գանձումներ չանել: Նրանց առաջարկը, սակայն, թղթից գործի չի վերածվել:

Սարգիս Սեդրակյանը գտնում է, որ ոռոգման համակարգում առաջին հերթին կադրային փոփոխություններ են անհրաժեշտ:

«Առաջին հերթին ճիշտ կադրային քաղաքականություն պետք է տարվի: Ջրպետկոմի ղեկավարը պետք է լինի ջրերի մասնագետ, գործից հասկանա, գազի գրասենյակից մարդ են բերել ու դրել են ջրերի վրա, չի կարելի, մասնագետներ պետք է աշխատեն: Նույնը նաև գյուղացին է ասում՝ ջրից հասկացող մարդ դրեք, որ կարողանա աշխատել»,– նշեց մեր զրուցակիցը:

Տաք ձմեռը կարող է սառը հետևանքներ ունենալ գյուղատնտեսության համար: Սարգիս Սեդրակյանի խոսքով՝ ջրամբարների լցվածությունը նույնպես կախված կլինի եղանակային հետագա պայմաններից:

«Երաշտը հուպ տվեց, այս տարի ջուրը շատ քիչ է լինելու և գյուղատնտեսությունը վտանգի առաջ է կանգնելու: Սրա հետ կապված կսկսեն Սևանից ջուր բաց թողնելը, բայց գիտեք՝ այդ ջրի 70–80%–ը ճանապարհին կորչում է, 30%–ն է միայն մնում: Ես չգիտեմ, թե վարչապետն ինչ հեղափոխության մասին է խոսում, մեկ–մեկ այնպիսի ամպագոռգոռ բառեր են օգտագործում, որ մարդ զարմանում է»,– ասաց նա:

Սեդրակյանը փաստեց, որ այսօր ոռոգման համակարգը թերի է, մաշված խողովակների պատճառով ջրի 80% կորուստ է լինում:

««Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով բավականին շատ դրամաշնորհներ բերեցին Հայաստան, որոնք հիմնականում ուղղված են ջրի կուտակման աշխատանքներին: Բայց այսօր որևէ խնդիր լուծելու համար ասում են՝ գումար չկա: Հսկայական գումարներ են բերում, ո՞ւր են գնում այդ փողերը»,– հարցրեց նա:

Նախորդ տարի էլ վարչապետը Ջրպետկոմից «գմփոց» ծրագիր պահանջեց, բայց խնդիրները չլուծվեցին: Ավելին՝ Արմավիրի մարզի Արմավիրի, Բաղրամյանի և Թալինի տարածաշրջաններում ամիսներով մի կաթ ջուր դաշտերին չի հասել: Այսօր պետությունը գյուղացուն կաթիլային ոռոգման տարբերակն է առաջարկում: Սա էլ, ըստ Սարգիս Սեդրակյանի, հարցի լուծում չէ, քանի որ այն հողագործի համար թանկ հաճույք է:

«Հիմա, գիտեք ինչ, բոլորին ասում են՝ գնացեք բիզնեսով զբաղվեք, երկիրը, մանավանդ գյուղացիները պարտքերի մեջ են՝ հարկերի, վարկերի, տոկոսների մեջ, այդ մարդը ո՞նց կարող է բիզնես անել: Գնում են Ռուսաստան գումար աշխատելու, բայց այնտեղ էլ հեշտ չի գումար աշխատելը: Գալիս են, ու բերած գումարներով հազիվ կարողանում են պարտքերի մի մասը տալ»,–ասաց Սեդրակյանը:

 

Մանյա Պողոսյան

 

website by Sargssyan