Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ընկերությանը դիտավորյալ տարել է սնանկացման Նորք-Մարաշի աշխատակազմն առավել ակտիվ համագործակցություն պետք է ծավալի մասնավոր հատվածի հետ.Տարոն Մարգարյան Սերժ Սարգսյանը՝ գրքասեր. կամ պարզապես գրքի հաշվին PR Հերթական «օպտիմալացման» հետքերով Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ապրում թոշակառուները այլ երկրներում.Դուք կապշեք, երբ տեսնեք դա. «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ հակասահմանադրական համարելով երկրի նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելը Տաքսիների համար հին մեքենաների շահագործումը կարգելվի. վարորդները խնդրի առաջ կկանգնեն Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Տարոն Մարգարյան. «Նորքի բարձունքի անտառային գոտու վերականգնումը շատ կարևոր ու անհրաժեշտ է ոչ միայն Նորք-Մարաշի բնակիչների, այլև ողջ քաղաքի համար» Ռուբեն Մելքոնյան. «Թուրքիան միտումնավոր է վիժեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» ՀՀ Ազգային ժողովի 12 միլիոնանոց պայմանագրերը Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Գործարար Արտակ Թովմասյանը՝ «Տարվա մեկենաս» (լուսանկարներ) Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել․ Իվետա Տոնոյան Ուկրաինայի հայերի միությունը՝ «Տարվա ամենաարդյունավետ գործող կառույցը սփյուռքում» Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Ճապոնիայում ստեղծված էլաստիկ դիսփլեյը կարելի է ամրացնել մարմնին 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ

Դավոսի ֆորումը և ներդրումներ բերելու մեր ակնկալիքը

 

«Փաստ» օրաթերթի հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը

 

Պարոն Խուրշուդյան, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, կարելի է ասել, առաջին անգամ մասնակցում է արևմտյան նման խոշոր տնտեսական միջոցառման, ինչպիսին է Դավոսի ֆորումը: Դուք դրա մեջ խորհուրդ տեսնո՞ւմ եք, գուցե դա ինչ–որ բանի սկի՞զբ է:

– Ես չգիտեմ դա քաղաքական ուղերձ պարունակո՞ւմ է, թե ոչ: Քանզի վստահ եմ, որ ձեր հարցադրման մեջ քաղաքական ենթատեքստ կա: Բայց ես տնտեսագետ եմ և հարցերին տնտեսագետի հայացքով եմ նայում:

Ընդհանրապես, Դովոսը գործարար աշխարհի և քաղաքական աշխարհի այն կարևոր կետն է, որտեղ մարդիկ հանդիպում են իրար և շատ կարևոր հարցեր են լուծում:

 

Եվ մեր երկիրն ի՞նչ կարող է սպասել այդ համաժողովից:

– Այնտեղ այցելել են շատ կարևոր մարդիկ, ներկայացված են շատ խոշոր ներդրումային հիմնադրամներ: Եվ եթե հաջողվի անհատական հանդիպումներ ունենալ այս մարդկանց հետ, ապա հնարավոր է աճի վերջիններիս հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ, և նրանց կողմից այստեղ ներդրումներ անելու հավանականությունն էլ մեծանա: Հիմնականը սա է:

Ի դեպ, բավականին մրցակցային միջավայր է: Որովհետև շատ լուրջ մարդիկ են մասնակցում: Ընդ որում, տեղի չեն ունենում մասնագիտական ինչ–ինչ քննարկումներ: Մեծ գումարներ և քաղաքական հզոր իշխանություններ ունեցողների ոչ ֆորմալ կարևորագույն շփումներն են, որ կայանում են Դավոսում:

Իսկ թե ի՞նչ տեղի կունենա, ապա դա միգուցե արդեն կախված է երկիրը ներկայացնող մարդկանց անհատական որակներից: Նաև նրանից, թե մեր երկիրն ինչպե՞ս է ընկալվում աշխարհի կողմից: Այս երկու բաղադրիչների համադրությունից է կախված, թե ինչպիսի արդյունք կարելի է ակնկալել: Իսկ մենք գիտենք, որ արևմուտքն առավելապես մեր երկիրն ընկալում է պետություն՝ Ռուսաստանի կողքին: Դավոսում արդեն շանս է տրված, որպեսզի Հայաստանը ներկայանա որպես անկախ երկիր և կարողանա ինքնուրույն ներդրումներ ներգրավել:

Կստացվի՞ դա մեր երկրի կողմից, կամ կկոտրվի՞ արևմուտքի տվյալ պատկերացումը, չգիտեմ:

 

Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ մեր երկիրը ներդրումային լավագույն միջավայր ունեցող երկրներից է: Նրա այս հայտարարությունը պոտենցիալ ներդրողների վրա ազդեցություն կթողնի՞:

– Հայաստանն այդպիսին է տնտեսական ցուցանիշներով: Բայց քաղաքական ցուցանիշներով դեռևս չի համարվում լավագույն ներդրումային միջավայր ունեցող երկիր: Իսկ այս պահին կարևորվում է քաղաքական բաղադրիչը:

Լավագույն տնտեսական ցուցանիշն էլ, այսպես ասած, մեր եվրաբոնդերի տոկոսներն են: Եվ՝ վերջինիս համեմատությունը այլ երկրների հետ: Օրինակ, եթե Հայաստանի տնտեսական միջավայրն ավելի բարվոք է գնահատվում, քան Վրաստանինը, ապա, միևնույն է, Վրաստանի տոկոսադրույքներն ավելի ցածր են: Իսկ դա էլ նշանակում է, որ Վրաստանի քաղաքական բաղադրիչն ավելի բարվոք է գնահատվում:

Եվ այս ամենն ավելի շատ քաղաքական հարցեր են: Մենք դեռևս այն երկրներից չենք, որ միայն տնտեսական ցուցանիշները նկատի ունենալով՝ մարդիկ որոշումներ կայացնեն:

 

Իսկ Հայաստան–Եվրամիություն համաձայնագիրը դրական ազդեցություն չի՞ ունենա, դրսի աշխարհում եղած ինչ–որ կարծրատիպ չի՞ կարող կոտրել:

– Այստեղ միայն կարծրատիպի հարց չէ: Փաստորեն մի կողմից Եվրամիությունն օգնում է մեզ, մյուս կողմից մենք պարտավորվում ենք բազմաթիվ բարեփոխումներ անել մեր երկրում: Եվ հարցը հիմնակնում կախված է մեզանից, թե մենք ի՞նչ որակով ենք այդ բարեփոխումներն իրականացնում:

Այսինքն՝ համաձայնագիրը հնարավորություն է՝ տրված մեզ, որից պետք է առավելագույնս օգտվենք: Իսկ եթե չօգտվենք, ապա ոչինչ էլ չի փոխվի: Միայն համաձայնագիր ստորագրելն ինքնին դեռ բան չի նշանակում:

 

Գոհար Սարդարյան

 

website by Sargssyan