Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Լուսավոր Հայաստանը փախուստի ուղիներ է հարթում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտադրական շինություն և 43 հազար դոլարի փոխառություններ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի Ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին. Տարոն Մարգարյան ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով

Սարդարապատի հերոսների եղբայրական գերեզմանի հետքերով

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Այս տարի մայիսին կլրանա Սարդարապատի հերոսամարտի 100–ամյակը: Հերոսամարտ, որը բառացիորեն մեզ նվիրեց հայրենիք: Եթե ծնվեց Հայոց Առաջին հանրապետությունը, դա Սարդարապատի ճակատամարտի շնորհիվ էր:

Եթե հետագայում ԽՍՀՄ կազմում որպես առանձին հանրապետություն գոյություն ունեցանք, պարտական ենք ճակատամարտին: Եթե այսօր էլ մենք ունենք մեր այս հայրենիքը՝ անկախ Հայաստանը, բնականաբար՝ կրկին Սարդարապատի հերոսամարտի շնորհիվ:

Ի՞նչ էր Սարդարապատի հերոսամարտը: Ինձ համար այն կանչ էր: Հոգու ու տեսակի փրկության կանչ էր, որ հնչեց յուրաքանչյուր հայի ներսում ու նրան տարավ Սարդարապատ գյուղի մեձակայք, որտեղ տեղի էր ունենալու վճռական մարտը:

Մենք կկարողանա՞նք կրկին մնալ պատմության մեջ որպես ազգ, որպես հայ, թե վերանալու–գնալու ենք աշխարհի երեսից: Սա՛ էր դրված հարցը:

Ու հաղթեց մեր մնալու ճիգը, ջանքը: Եվ այդ ճակատամարտում մենք ձեռք բերեցինք նաև հայրենիք ունենալու իրավունքը:

Այնպես որ, Սարդարապատի ճակատամարտը սահման էր. կա՛մ վերանում–ոչնչանում ենք, կա՛մ ապրում ենք: Եվ մենք որոշեցինք ապրել: Ուստի և ռազմագիտական տեսակետից տարանք անհավանական, անգամ անտրամաբանական հաղթանակ:

Ինձ համար Սարդարապատի խորհուրդը սա է: Այլ բան չկա նրանում:

Հիմա անցնենք բուն նյութին:

Երրորդ գյուղի գերեզմանոցում գտնվել էր եղբայրական մի գերեզման, որտեղ ամփոփված են Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների աճյունները: Այնտեղ հանգչում են ինը զինվոր, ինը սպա: Նաև՝ երեք սպա, որոնք արդեն իրենց մահկանացուն կնքել էին 20–ական թվականների սկզբի բոլշևիկյան խոշտանգումներից:

Տեղեկանալով այս մասին՝ «Վերելք» արժեհամակարգային միության անդամների համար այն դարձավ ուխտատեղի: Գնացին, խնկարկեցին հերոսների շիրիմները, ծաղիկներ դրեցին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նրանց հիշատակին:

Սակայն վերջերս, երբ կրկին այցելեցին, տեսան բացակայում է եղբայրական գերեզմանի ցուցանակը:

Միության նախագահ Արծրուն Պեպանյանը բաց նամակ հղեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ներկայացնելով իրավիճակը: Եվ ո՞րն է ուրախալին. կարճ ժամանակում ցուցանակը վերականգնվեց: Եվ այս անգամ արդեն այն ավելի գեղեցիկ էր ու ավելի տեսանելի: Նաև քարից էր:

Միության ադամները, անշուշտ, գոհ են ու շնորհակալ են քաղաքապետին՝ այսպես արագ արձագանքելու համար: Բայց իրենց մտադրության մեջ արդեն ավելի առաջ են գնացել: Նրանք ուզում են, որ չբավարարվենք ցուցանակով, հուշակոթող կանգնեցնենք հերոսների հիշատակին: Որպեսզի եղբայրական այս գերեզմանը դառնա ուխտատեղի:

Ճիշտ է, այսօր այցելողները դեռևս իրենք են՝ «Վերելք» ակումբի անդամներն ու համակիրներն են, բայց կամաց–կամաց այն կդառնա նաև բոլորինը, ողջ ժողովրդինը: Մեր ժողովուրդը ուխտի կգնա այդ շիրիմներին, մեր ժողովուրդը, հանձինս այս երկու տասնյակ ընկածների, կտեսնի բոլոր հերոսներին: Նրանց, ովքեր գյուղացի էին, մտավորական էին, հոգևորական ու զինվորական էին, կին ու երեխա էին, հաց հասցնող ու ջուր տվող էին, եղանով էին կամ կանգնած էին թնդանոթի առաջ: Մի խոսքով՝ կտեսնի բոլորին, բոլոր– բոլոր կռվողներին ու հաղթողներին:

Եվ դա հրաշալի կլինի: Հրաշալի կլինի առաջին հերթին հենց մե՛զ համար, հենց այցելողներիս ու այդ նահատակների շիրիմները խնկարկողներիս համար:

«Վերելք» ակումբի անդամները մտահղացել են այս գաղափարը: Ու դրա համար պատրաստվում են կազմակերպել համազգային հանգանակություն: Երբ բավարար գումարը հավաքվի, կհասցնեն մինչև մայիսի 28–ը՝ մինչև հերոսամարտի 100–ամյակը կանգնեցնել հուշակոթողը:

Բանն այն է, որ արդեն իսկ սկսել են նախագծման աշխատանքները: «Վերելքի» անդամներն իրենք են դա անում, նախահաշիվ են կազմում ու նախագծում են հուշարձանը: Իրենց մեջ կան և՛ ճարտարապետներ, և՛ քանդակագործներ:

Կհասցնե՞ն. տեսնենք:

Մի բան էլ. փորձում են բացահայտել նաև, թե ովքեր են ամփոփված այդ գերեզմանոցում, գտնել նրանց անունները: Եթե եղավ՝ շատ լավ, իսկ եթե չկարողացան դա անել, ապա՝ ոչինչ: Կրկին այն կմնա որպես եղբայրական գերեզմանոց, որպես ուխտատեղի, որպես խորհրդանի՛շ–ուխտատեղի մեր սերունդների համար:

 

Գոհար Սարդարյան

 

website by Sargssyan