Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը ՄՇԱԿՈՒՅԹ
Շարժական արագաչափերն էլ չեն օգնի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Կարմիր թակարդ վարորդների համար Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Պարզվել են 53-ամյա տղամարդու մահվան դեպքի հանգամանքները. 3 անձ ձերբակալվել է Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած

 

«Փաստ» օրաթերթի հյուրն է պատմաբան Գևորգ Յազճյանը

 

Պարոն Յազճյան, կյանքից հեռացավ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը, ով իր տաքուկ Ֆրանսիան թողել և եկել էր մասնակցելու հայրենիքի ազատագրական պայքարին: Իսկ մենք գիտենք, թե իշխանությունների կողմից ինչպիսի վերաբերմունքի արժանացավ մինչև կկնքեր մահկանացուն:

Որպես պատմաբան, ի՞նչ կասեք, շա՞տ են մեր պատմության մեջ դեպքերը, երբ նման վերաբերմունքի ենք արժանացրել մեր իրական հերոսներին:

– Չեմ կարող ասել՝ շատ են, թե քիչ են: Այստեղ կարևորն իշխանությունների վերաբերմունքը չէ. լինի ներկա, նախկին կամ վաղվա: Կարևորը ժողովրդի վերաբերմունքն է: ժողովուրդը, այո՛, սխալվում է երբեմն, բայց վերջնարդյունքում ճիշտ է գնահատում իր զավակներին:

Այնպես որ, ընդունենք՝ իշխանությունները միշտ էլ պետք է առաջնորդվեն իրենց շահերով, որոնք էլ հաճախ չեն համընկնում ժողովրդի պատկերացումների հետ:

Եվ միայն հայերի մոտ չէ, որ այդպես է: Սա հայկական երևույթ չէ: Միշտ էլ և ամեն տեղ այդպես է. եթե անձն իշխանությունների սրտով չէ, անտեսում են նրա մահն էլ, արած գործն էլ: Անգամ արհամարհում են: Ճիշտ է, երևույթն անբնական է, բայց, դե, քաղաքական հաշիվների մեջ բարոյական հարցերն էական դերակատարություն չունեն:

 

Իսկ դա ինչպիսի՞ դաս է նոր սերնդի համար:

– Անշուշտ, բացասական դաս է: Որովհետև մեր մեծերի նկատմամբ, ես նկատի չունեմ միայն ազատամարտիկներին, այլ՝ առհասարակ նրանց, ովքեր ազգային արժեքներ են արվեստի, մշակույթի կամ գիտության մեջ, կամ մեր կյանքի այլ ոլորտներում, եթե դրսևորվում է ոչ պատշաճ վերաբերմունք պաշտոնական շրջանակների կողմից, ապա դա կնպաստի այն բանին, որ նոր սերունդն այլևս չի ցանկանա հետևել նրանց օրինակին, անել այն, ինչ արել են այդ մարդիկ: Որովհետև կտեսնի, որ արժևորում չի լինում:

Սակայն, այս ամենով հանդերձ, մի բան ասեմ՝ ամեն մարդ պետք է մտածի իր գործն անելու ու անցնելու մասին: Իսկ թե ինչպես կգնահատեն, նրան արդեն դա չպետք է հետաքրքրի:

Իսկ պատմաբանների գործը միշտ էլ լինում է այն, որ գտնեն անտեսված հերոսներին ու նրանց գործի արժևորումը տան: Ուստի, նորից եմ ասում, ամեն մարդ իր գործը պետք է բարեխղճորեն կատարելով՝ ապրի իր կյանքը: Չմտածի ներկա, թե ապագա իշխանությունների կողմից տրվելիք գնահատականի մասին:

Վերջ ի վերջո ճշմարտությունը հաղթանակելու է. կլինեն մարդիկ, ովքեր հիսուն տարի հետո, հարյուր տարի հետո, երկու հարյուր տարի հետո կպրպտեն, կուսումնասիրեն ու ճշմարտությունը երևան կհանեն:

 

Կոնկրետանանք ներկա մեր ազատամարտիկների թեմային: Ո՞րն է նրանց դեմքը հասարակական ընկալումներում: Ի վերջո, դա մի աստղաբույլ էր, որը կարողացավ դարեր հետո ընդարձակել իր հայրենիքի սահմանները:

– Հիմնականում բոլոր ազատամարտիկներն էլ, շատերը՝ նաև հաշմված մարտի դաշտում, շարունակում են ապրել ինչպես կարողանում են: Նաև ապրել խեղճ վիճակում:

Բայց երբ նոր սերունդը տեսնում է, որ մարդը գնացել, կյանքը դրել է հայրենիքի ազատության զոհասեղանին, բայց այժմ արժանանում է ոչ պատշաճ վերաբերմունքի, հաճախ նաև՝ արհամարհանքի, ապա այդ հանգամանքը նրան հեռու կպահի նման գործեր անելու մտքից:

Եվ այս հարցը ես համարում եմ ազգային անվտանգության հարց: Ընդհանրապես, արժեքավոր մարդկանց նկատմամբ վերաբերմունքը ազգային անվտանգության հարց է: Որովհետև այն բարոյականության հարց է: Իսկ առանց բարոյականության որևէ պետություն չի կարող գոյատևել:

Ամեն մարդ պետք է գնահատվի ըստ իր արժանիքների, ըստ իր արածների ու չարածների:

 

Նորից անդրադառնանք Սարգիս Հացպանյանին: Մահվանից հետո ինչպիսի՞ն կլինի մեր պետական մարմինների արձագանքը, նրանք այսպես լռությամբ կրկին կանցնե՞ն այդ փաստի կողքով:

– Չեմ կարող ասել: Բայց ինձ համար, ինչպես նաև ես համոզված եմ մեր ժողովրդի մեծագույն մասի համար, Սարգիս Հացպանյանը ժողովրդի ծառա է և հայրենիքի զինվոր:

Եվ ես երանի եմ տալիս նրան ու նրա նմաններին, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած: Որովհետև, ի վերջո, բոլորս էլ անցավոր ենք:

Եվ ամո՛թ նրանց, որոնց ժողովուրդը ո՛չ միայն իրենց կենդանության օրերին, նաև մահվանից հետո հիշում է նզովքով:

 

Գոհար Սարդարյան

 

website by Sargssyan