Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը ՄՇԱԿՈՒՅԹ
Շարժական արագաչափերն էլ չեն օգնի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Կարմիր թակարդ վարորդների համար Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Պարզվել են 53-ամյա տղամարդու մահվան դեպքի հանգամանքները. 3 անձ ձերբակալվել է Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Օրեր առաջ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը Facebook սոցիալական ցանցի իր միկրոբլոկում գրել էր, որ իր կարծիքով՝ Արմեն Սարգսյանին ՀՀԿ–ի կողմից նախագահի թեկնածու առաջադրելը չնայած բավականին ականջահաճո փաստ է, սակայն այնուամենայնիվ խնդիրներ էլ կան, որոնք անտեսել պետք չէ:

«Արմեն Սարգսյանը լեզուների է տիրապետում, ճանաչում ունի, զբաղեցրել է դիվանագիտական բարձր պաշտոններ, հաջողության է հասել բիզնեսում, տարբեր ծրագրեր է նախաձեռնել և այլն: Արմեն Սարգսյանն այս տեսանկյունից ինձ համար ընդունելի թեկնածու է: Բայց նույնիսկ այդ պարագայում ես մեծ խնդիր եմ տեսնում: Դա այլընտրանքի բացակայությունն է: Ցանկացած գործընթացում այլընտրանքի բացակայությունը ինձ համար տհաճ է և անընդունելի: Ես շատ ավելի ուրախ կլինեի, որ մի քանի թեկնածու լինեին, և մենք տեսնեինք, թե թեկնածուներն ինչ հարցեր ու ինչպես կարող էին իրար հետ քննարկել, և մենք երբեք չունենայինք անայլընտրանք ընտրություն։ Ես մեր երկրին բոլոր ասպարեզներում այլընտրանքի հնարավորություն եմ ցանկանում»,– գրել է Թ. Պողոսյանը:

Այս առիթով «Փաստի» թղթակիցը նախկին պատգամավորից փորձեց պարզել, թե այլընտրանքի բացակայությունը որքանով կազդի միակ նախագահի միակ թեկնածուի իմիջի վրա:

«Երբ այլընտրանք է լինում, շատ ժամանակ դա առիթ է հանդիսանում, որ մարդիկ միմյանց հետ խոսեն: Ներկայում պարզ մեծամասնությունը ձևավորել է մի իրավիճակ, որը ոչ թե ընտրության է նման, այլ՝ նշանակման: Այսինքն, ձևական պրոցեդուրա են իրականացնում, բայց եթե լինեին թեկնածուներ, նրանք նախօրոք իրար հետ կքննարկեին, կխոսեին»,– ասաց Թ. Պողոսյանը:

Նրա կարծիքով հետաքրքիր էր նաև այն, որ երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին առաջարկեց հանդիպումներ ունենալ ԱԺ խմբակցությունների հետ, նա ցանկություն հայտնեց հանդիպել նաև արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և տնտեսվարողների հետ:

«Ճիշտ կլինի, երբ ընդհանրապես թեկնածուները մինչև ընտրվելը հասարակությանը հանդիպեն, շփվեն տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Պատկերացրեք, եթե հասարակության հետ հանդիպումներից բացի, հնարավորություն ունենայինք նաև տարբեր թեկնածուների մասնակցությամբ դեբատների ականատես լինել: Այդ դեպքում թեկնածուներն էլ իրենց ավելի հզոր կզգային: Բայց, ցավում, եմ, որ մեզ մոտ ձևավորվել է մի իրավիճակ, որը նման է այլընտրանք չունենալուն: Մինչդեռ երկրորդ թեկնածուն ունենալու հնարավորություն կար և հարկավոր էր այնպես անել, որ միակ թեկնածու առաջադրելու ձևից հրաժարվենք»,– ասաց նախկին պատգամավորը:

Օրինակ բերելով «Ելք» դաշինքի կողմից Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրելու ցանկությունը, նա նշեց, որ «Ելքի» թեկնածուն շատ փայլուն անձնավորություն է և նախագահի ընտրությունն ավելի հետաքրքիր կլիներ, եթե հնարավորություն ընձեռվեր նրան նույնպես նախագահի թեկնածու առաջադրել:

«Վա՞տ է, երբ օրինակ ԱՄՆ–ում թեկնածուների միջև դեբատներ են տեղի ունենում, բայց քանի որ մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում, ու՝ վերջ»,– ասաց Թ. Պողոսյանը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահի դիտարկմամբ, նույն քայլը կարող էր նաև մեծամասնությունն անել և մի քանի թեկնածուի առաջադրել: Սակայն, ըստ նրա դա հնարավոր կլինի այն ժամանակ, երբ մարդիկ ընտրությունների ժամանակ 10000–ով չքվեարկեն:

«Եվ այդ դեպքում միգուցե ԱԺ–ում ունենանք ոչ միայն այլ պատկեր, այլև այլ ձևաչափ: Այդ ժամանակ չենք ունենա մի իրավիճակ, երբ մեկն ունի ամեն ինչ, իսկ մնացածը՝ ոչինչ: Այդ դեպքում կլիներ կոալիցիոն 54%, իսկ 46%–ը բավարար էր, որպեսզի թեկնածու առաջադրվի: Բայց այս իրավիճակին հասել ենք այն պատճառով, որ մեկը առաջարկել է, մյուսը վերցրել է:

Եվ եթե հիմա բոլորը բողոքելու են, թե ինչու է այսպես ստացվել, ապա նախ պետք է հաշվի առնեն, որ ստեղծված իրավիճակն ունենալու համար իրենք էլ մաս ունեն: Իսկ հիմա, անկախ ամեն ինչից, ով էլ որ լինի ՀՀԿ–ի թեկնածուն, եթե միայն մեկ թեկնածու է, ապա լինելու է անայլընտրանքային: Եվ դա է ցավալին: Լավ կլիներ, որ նախագահի թեկնածուն իրական ընտրության արդյունքում հաղթեր: Այդ դեպքում հաղթած թեկնածուն իրեն շատ ավելի կայուն ու ամուր կզգար: Ես ցանկանում եմ, որ այլևս նման անայլընտրանքային իրավիճակներ չունենանք»,– խոսքը եզրափակեց Թ. Պողոսյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan