ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

Գործողությունը հանգեցնում է փոփոխության

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Նախորդ ուրբաթ՝ հունվարի 19–ին, «Ելք» դաշինքն ընդդեմ համընդհանուր թանկացումների երթ իրականացրեց, որին մասնակցեցին բազմաթիվ քաղաքացիներ: Արդյոք ընդդիմությունը հենց այդքա՞ն մարդկանց մասնակցություն էր ակնկալում, և երթի հիմնական նպատակը իրագործվե՞ց, թե ոչ: Այս և այլ հարցերի շուրջ «Փաստը» զրուցել է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանի հետ:

– Բավարա՞ր եք համարում փողոց դուրս եկած մարդկանց թիվը: Ձեր առջև դրված առաջնային նպատակը ո՞րն էր և հասա՞ք դրան:

– Մենք լիովին բավարարված ենք մեր երթից և՛ կազմակերպչական առումով, քանի որ մենք արեցինք մեր աշխատանքն այնպես, ինչպես պլանավորել էինք, և՛ մարդկանց քանակն այդքան էինք սպասում:

Մենք հասկանում ենք, որ առաջին երթին պետք է մասնակցեին քաղաքականապես շատ ակտիվ մարդիկ, ովքեր հետևում են մեր գործունեությանը, ովքեր սովոր են մասնակցել երթերի, այսինքն՝ փորձ ունեն: Բայց միևնույն ժամանակ ակնհայտորեն հասկանալի է, որ այդ մասնակիցների թիվը բավարար չէ նպատակին հասնելու համար: Մենք առաջին երթի ժամանակ չէինք էլ նախատեսում: Հիմա ակնկալում ենք, որ առաջիկա տասը օրերի ընթացքում կշարունակենք մեր տեղեկատվական արշավը և ավելի շատ մարդիկ և՛ տեղեկացված կլինեն, և՛ ավելի ակնհայտ իրենց կյանքում կզգան այն փոփոխությունները, այն թանկացումները, որ տեղի են ունենում, և գուցե արդեն ավելի վճռական լինեն մասնակցելու համար:

– Եթե ավելի շատ մարդ միանա ձեր երթերին, ի վերջո արդյունք կունենա՞: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ երթերից:

– Միանշանակ, այո: Չէ որ մենք ունենք փորձ: Պարզապես մարդիկ անընդհատ մոռանում են: Պետք է հիշել Երևանում տրասնպորտի սակագնի բարձրացման դեմ պայքարը: Սակագնի բարձրացումը հնարավոր եղավ կանխել բացառապես այն պատճառով, որ երիտասարդները ամեն օր դուրս էին գալիս փողոց, կաթվածահար էին անում Երևանի տրանսպորտի երթևեկությունը: Էլեկտրաէներգիայի գնի փոփոխությունը հնարավոր եղավ կանխել, որովհետև կրկին մարդիկ դուրս եկան փողոց: Այսինքն՝ այդ փորձը մենք ունենք, պարզապես պետք է հիշենք, որ այդ գործողությունը հանգեցնում է փոփոխության ու դա շատ պարզ է, պարզապես պետք է հիշել:

– Ձեր կողմից նշված օրինակները կոնկրետ թանկացումների համար էին, միգուցե դրա համար հաղթանակն «ավելի հեշտ» տրվեց: Իսկ այս դեպքում թանկացումները մի շարք ոլորտների են վերաբերում:

– Թանկացումները կոնկրետ պատճառ ունեն: Մենք բացատրել ենք, որ բենզինի, դիզվառելիքի, ավտոգազի թանկացումները պայմանավորված են ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությամբ: 2016 թ. տեղի է ունեցել Հարկային օրենսգրքի փոփոխություն: Դա ընդունվել է Ազգային ժողովում, մենք դրան դեմ ենք խոսել, մեր առաջարկներն ենք ներկայացրել, սակայն՝ անարդյունք:

Հիմա 2018 թ. հունվարի մեկին ուժի մեջ է մտել նոր Օրենսգիրքը, և թանկացումները սկսել են և շարունակվելու են: Մարդիկ դա տեսնում են և հիմա պետք է որոշում կայացնեն: Կարծում եմ՝ պիտի օգտվեն առիթից և կարողանան կանխել այդ փոփոխությունը:

– Ձեր երթերը որոշակի ժամանակահատվածով դադարներ կունենա՞ն, ինչո՞ւ:

– Մենք այդ ժամանակը օգտագործելու ենք տեղեկատվական քարոզչություն իրականացնելու համար:

– Նախորդ օրինակների դեպքում մարդիկ ամեն օր էին փողոց դուրս գալիս, գուցե դա էր պատճառը, որ արդյունք եղավ:

– Քանի որ մենք ենք կազմակերպիչը, մենք ենք որոշում, մենք մեր ռազմավարությունն ու մարտավարությունն ունենք: Ամեն օր դա քննարկում ենք, չի բացառվում, որ ինչ–որ պահից սկսած նույնիսկ ամեն օր երթեր կազմակերպենք: Չի բացառվում, որ ամեն օր փողոց դուրս գալը մարդկանց պահանջը լինի: Բնականաբար, մենք դա ո՛չ կանխելու ենք, ո՛չ հետ ենք պահելու դրանից մարդկանց: Ըստ իրավիճակի կկողմնորոշվենք: Այսօր խորհրդարանական լսումներ են լինելու: Կանխավ իմանալով, որ այդ լսումները որևէ արդյունք չեն տալու, փետրվարի 5–ին նշանակել ենք նոր երթը: Այնպես որ, մեզ ոչինչ հետ չի պահելու պայքարից:

– Ճի՞շտ է, որ երթի վերաբերյալ փակցված պաստառներ են պոկվել:

– Հնարավոր է: Ես էլ եմ տեսել պոկված պաստառներ: Մենք սովոր ենք, քարոզարշավի ընթացքում նույնպես պոկում էին, բայց դե դրանից չենք նեղվում:

 

 

 

website by Sargssyan