Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը ՄՇԱԿՈՒՅԹ
Շարժական արագաչափերն էլ չեն օգնի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Կարմիր թակարդ վարորդների համար Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Պարզվել են 53-ամյա տղամարդու մահվան դեպքի հանգամանքները. 3 անձ ձերբակալվել է Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ

 

Ինտերպոլի անդամ երկրներից 2017 թվականին հետախուզման վերաբերյալ ստացված 170 նոր հարցումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում ոստիկանության մարմինների միջոցով հաջողվել է կազմակերպել 67 անձանց (2016 թ.` 56) հայտնաբերումը Հայաստանի Հանրապետությունում: Հայտնաբերվածներից 33-ը ձերբակալվել են, 4-ը՝ ենթարկվել էքստրադիցիայի:

«Իրականացված աշխատանքների շնորհիվ դրանց թվում հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձանց, որոնցից 28-ը ձերբակալվել են, 4-ը ենթարկվել էքստրադիցիայի»,-   նշված է Հայաստանի Հանրապետությունում Ազգային կենտրոնի բյուրոյի 2017 թվականի հաշվետվության մեջ:

Ըստ հաշվետվության` ՀՀ ոստիկանության մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ստացված 201 նոր հարցումների հիման վրա տեղեկատվության օպերատիվ ուղեկցումը կազմակերպելու շնորհիվ հաջողվել է պարզել 173-ի (2016 թ.` 168) գտնվելու վայրը, որոնցից 116-ը  ձերբակալվել են, իսկ 18-ը՝ ենթարկվել էքստրադիցիայի:

«Ինտերպոլի ուղիներով իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 43 անձանց, որոնցից 30-ը ձերբակալվել են, 12-ը՝ ենթարկվել էքստրադիցիայի», - ասված է հաշվետվության մեջ:

ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն համագործակցել է Ինտերպոլի անդամ 94 երկրների հետ, որոնցից առավել ակտիվ կապ է եղել Ռուսաստանի Դաշնության` 1559 ստացված և առաքված տեղեկատվական միավոր, Ֆրանսիայի` 612, Ուկրաինայի` 546, Վրաստանի` 472, Իրանի` 472, Թուրքիայի` 379, ԱՄՆ-ի` 318, Լեհաստանի` 281, Գերմանիայի` 280 և Շվեդիայի` 227 հետ:

Ինտերպոլի հետախուզվողների ինտերնետային վեբ-էջում արտացոլված են 12 հետախուզվողների տվյալները:

 

website by Sargssyan