Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը ՄՇԱԿՈՒՅԹ
Շարժական արագաչափերն էլ չեն օգնի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Կարմիր թակարդ վարորդների համար Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Պարզվել են 53-ամյա տղամարդու մահվան դեպքի հանգամանքները. 3 անձ ձերբակալվել է Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել հափշտակության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերի առթիվ 01.01.2018թ.-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Եվ այսպես. Հ. Գ.-ն ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ 2018թ. հունվարի 1-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքում գտնվող հյուրանոցում Վ. Բ.-ն և Ֆ. Բ.-ն անհիմն վիճաբանել են իր հետ` այդ ընթացքոմ բազմաթիվ հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին, իսկ նրանցից մեկը դանակով փորձել է հարվածել իրեն: Այնուհետև նույն անձինք, օգտվելով իր բացակայությունից, կոտրել են հյուրանոցային համալիրի` իր սենյակի դուռն ու հափշտակել իր որսորդական հրացանը:

Նշված հյուրանոցում տեղի ունեցած հափշտակության և զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի վերաբերյալ ոստիկանության նույն բաժնում հաղորդում է տվել նաև հյուրանոցի սեփականատերը` հայտնելով, որ Վ. Բ.-ն և Ֆ. Բ.-ն վնասել են իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, կոտրել հյուրանոցի մուտքի ու սենյակի դռները և մյուս գույքը, ինչի հետևանքով իրեն պատճառվել է մոտ 400.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Բացի այդ, միջադեպի ընթացքում տուժած ևս մեկ անձ` Ժ. Հ.-ն, դեպքի վայրի զննության ընթացքում հայտնել է, որ 01.01.2018թ.-ին Վ. Բ.-ն, Ֆ. Բ.-ն և մի շարք այլ անձինք հյուրանոցի բակում վիճաբանել և ծեծի են ենթարկել իրեն` մետաղապլաստե իրով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին: Ժ. Հ.-ն նաև հայտնել է, որ հիշյալ անձինք հյուրանոցի սենյակում գտնվող իր դստեր պայուսակից գումար են գողացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 01.01.2018թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զենքի գործադրմամբ խուլիգանության մասնակիցների շարքում է եղել նաև ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Ա. Բ.-ն:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ԱԻՆ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ուստի նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար: 

website by Sargssyan