Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը ՄՇԱԿՈՒՅԹ
Շարժական արագաչափերն էլ չեն օգնի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Կարմիր թակարդ վարորդների համար Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Պարզվել են 53-ամյա տղամարդու մահվան դեպքի հանգամանքները. 3 անձ ձերբակալվել է Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին շրջանում հավակնում է «Եվրոպայի առաջին ջութակահարը» դառնալ: Անշուշտ, այս հանգամանքը ոչ այնքան Մակրոնի ուժեղ խարիզմայով է պայմանավորված, կամ՝ գեղեցկախոսությամբ, որովհետև Ֆրանսիան նրանից ավելի ուժեղ և պերճախոս նախագահներ է տեսել, որքան՝ օբյեկտիվ իրականությամբ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերջին քաղաքական ձախողումներն ու եռամսյա պասիվությունը, Բրյուսելին հակառակվող աջ տրամադրությունները, բրիտանական Brexit–ը, Իսպանիայի ներքաղաքական խժդժություններն ու կատալոնական խնդիրը, Հունաստանի ֆինանսական խնդիրներն ու իտալական ընտրությունների կեղծման աղմուկը, վերջապես՝ արևելաեվրոպական դժգոհությունները մեծապես նպաստեցին, որպեսզի, այսպես կոչված, Ֆրանսիական 5–րդ հանրապետության բարեփոխիչը նաև «Մեծ և միացյալ Եվրոպան» բարեփոխելու քվե ստանա:

Ու թեպետ խիստ պրոեվրոպական, բայց ուրիշների սխալների համար վճարել չսիրող գերմանացիներն այնքան էլ խանդավառ չեն այս փաստով, տարածվող աջ տրամադրությունների և հատկապես ԱՄՆ–ի հետ լարված հարաբերությունների ֆոնին, նույնիսկ նրանք էին ստիպված խոստովանել, որ երբ հունվարի 10–ին Մակրոնը Չինաստանում հայտարարեց, թե՝ «Մեծ Եվրոպան միջազգային արենա է վերադառնում», վերջինս, նախ և առաջ, Ֆրասիայի վերադարձը նկատի ուներ:

Իհարկե, սկեպտիկները նշում են, թե Մակրոնի հետագա հաջողությունը միայն ուրիշների «դժբախտությամբ» չպետք է պայմանավորել, և, որ՝ Եվրոպան ներկայումս այնպիսի խնդիրների մեջ է թաթախված, որ նույնիսկ երիտասարդ ու եռանդուն Մակրոնը գլուխը կկորցնի դրանցից: Այդուհանդերձ, ինչպես երևում է, Ֆրանսիայի արքայազնը չի ընկճվում: Հունվարի 18–ին, այն էլ Մեծ Բրիտանիայի հետ «առանձնահատուկ հարաբերություններ պահպանող» անգլոսաքս եղբոր՝ Դոնալդ Թրամփի բրիտանական այցելության չեղարկման շեմին, Մակրոնն այժմ էլ «Եվրոպայի միայնակ տիկնոջը»՝ Brexit–ի կրակով անցնող Թերեզա Մեյին է այցելել պետական այցով, և առանձին փորձագետներ այնքան են ոգևորվել, որ այս շփումները նոր Անտանտի, կամ՝ Անգլո–ֆրանսիական միության ծնունդ են դիտարկել:

Ուրիշներն էլ խիստ խորհրդանշական են համարում այն փաստը, որ 950 տարվա ընթացքում առաջին անգամ Բայեի գոբելենը հանվել է Ֆրանսիայից, և Մակրոնը որոշել է այն իր հետ Բրիտանիա տանել՝ ոչ միայն վերջիններիս սրտերը ջերմացնելու, այլև հաղթական Ֆրանսիայի մասին թաքնված ուղերձ փոխանցելու համար: Իհարկե, դրան կարելի է հակադարձել, թե՝ միջնադարյան «կոմիքս–գոբելենը», որում պատկերված են Նորմանդիայի դուքս Վիլհելմ Նվաճողի պատերազմական գործողությունները, Անգլիայի պարտությունը Հասթինգս քաղաքի մերձակայքում (ի դեպ, հենց այստեղ է անցնում Մեյ–Մակրոն հանդիպումն ու Ֆրանս–բրիտանական համաժողովը), և 1066–ին Նորմանդացու՝ Անգլիայի թագավոր օծվելու դրվագներն ամենևին էլ Ֆրանսիայի մեծության մասին չեն խոսում, որովհետև Նորմանդիան այն ժամանակ ոչ թե Ֆրանսիայի մաս էր, այլ առանձին ֆեոդալական տերություն:

Բացի այդ՝ հիշյալ գոբելենը ոչ թե ֆրանսիացիներն են հանել Բրիտանիայից, այլ գերմանական ֆաշիստները: Բայց դրանից, իհարկե, ոչինչ չի փոխվի: Այս դեպքում կարևորն այն է, որ Մակրոնի և Մեյի համատեղ ասուլիսի համաձայն՝ Բրիտանիան և Ֆրանսիան համակարծիք են եղել համարյա բոլոր կարևոր միջազգային խնդիրներում (բնապահպանություն, միգրացիոն քաղաքականություն, Մերձավոր Արևելք, Աֆղանստան և այլն) և որոշել են 2 տարվա ընթացքում համատեղ էքսպեդիցիոն կորպուս ստեղծել 10000 զորաբանակով, որը վճռական նշանակություն կունենա Եվրոպայի պաշտպանության արագ արձագանքման տեսանկյունից (հետաքրքիր կլիներ լսել ՆԱՏՕ–ի արձագանքը...) և լիամասշտաբ դերակատարում կունենա Հին աշխարհամասի անվտանգության տեսանկյունից: Փորձագետները կատակում են, որ՝ եթե այսպես շարունակվի, առաջացած տարիքում կանանց գայթակղելու մեծ փորձով Մակրոնը, շատ հնարավոր է, գայթակղի նաև «բրիտանական պուրիտանուհուն»՝ վերջինիս համոզելով հրաժարվել Brexit–ից...

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan