Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը ՄՇԱԿՈՒՅԹ
Շարժական արագաչափերն էլ չեն օգնի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Կարմիր թակարդ վարորդների համար Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Պարզվել են 53-ամյա տղամարդու մահվան դեպքի հանգամանքները. 3 անձ ձերբակալվել է Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Չնայած Վաշինգտոնի շատախոսութանն ու ստեպ–ստեպ ներկայացվող ամենատարբեր ռազմավարություններին՝ փորձագիտական աշխարհը, կոնկրետ Սիրիայի պարագայում ուշադրությունը կենտրոնացնելով այդ երկրից ստացվող օպերատիվ նորությունների վրա, այլևս հարկ չի համարում կոնկրետության մեջ քննարկել Սպիտակ տան հայտարարությունները:

Շատ պարզ պատճառով. հենց միայն Ասադի քաղաքական ճակատագրի հետ կապված՝ այստեղ այնքան իրարամերժ հայտարարություններ են հնչել վերջին շրջանում (երկու օր առաջ, օրինակ, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դարձյալ նախագահ Բաշար ալ–Ասադի հեռացումը նախապայման դիտարկեց Սիրիայում հաստատվելիք երկարատև խաղաղության տեսանկյունից, և շատերն ալարեցին ճշտել, թե որքան էր անցել նույն Թիլերսոնի և ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի այն հայտարարությունից, ըստ որի՝ Ասադի հեռացումն այլևս քաղաքական առաջնահերթություն չէր դիտարկվում իրենց համար), որ ցանկացած իրեն հարգող փորձագետ ստիպված է լինում հրաժարվել իր վերլուծությունները Սպիտակ տնից հրապարակայնորեն հնչող տեքստերով կառուցելու մտադրությունից:

Ընդ որում, ասվածը միայն վերոնշյալին չի վերաբերում: Վերջին նման զարգացումներն, օրինակ, դրսևորվեցին թուրք–սիրիական սահմանին տեղակայվելիք անվտանգության ուժերի պարագայում, երբ ԱՄՆ գլխավորած կոալիցիան նախ հայտարարեց, թե իրենք արդեն իսկ մարտական վարժանքներ են անցկացնում քրդերից բաղկացած առաջին ջոկատներում, այնուհետ պետքարտուղարն ու Պենտագոնը հերքեցին այս տեղեկությունը՝ պատահածը թյուրիմացություն որակելով և հայտարարելով, թե իրենք նման կազմավորումներ ձևավորելու որևէ նպատակ չունեն:

Հիմա, մի կողմ դնելով հիշյալ խնդրի հետ կապված թուրք–ամերիկյան հարաբերությունների հերթական լարվածության գնահատումը (թեպետ՝ Պենտագոնը հերքում է ակնհայտը և Թուրքիային ՆԱՏՕ–ի հարգարժան դաշնակից դիտարկելով հայտարարում է, թե հետայսու առավել թափանցիկ կդարձնեն այդ երկրի հետ շփումները՝ ահաբեկչության դեմ պայքարի ԱՄՆ ռազմական գործողությունների համատեքստում), հարկ է նշել, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Նահանգները փորձում է մի կողմից՝ Դամասկոսին սադրել քրդական գործոնով և հրահրել, որպեսզի վերջինս ռազմական գործողություններ իրականացնի քրդական ուժերի դեմ, մյուս կողմից՝ ավելի սրել թուրք–սիրիական հարաբերությունները և խափանել Թեհրան–Մոսկվա–Անկարա առանցքի համագործակցությունը:

Բարեբախտաբար, Դամասկոսում ճիշտ գնահատեցին իրավիճակը՝ բացառելով քրդերի հետ բախումը, թեպետ՝ վերջիններս ամեն բան անում են դրա համար: Ինչ վերաբերում է Թուրքիային՝ այստեղ լավ են ճանաչում Անկարայի իրական դեմքը, և հենց այդ պատճառով Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ ալ–Մեղդադը երեկ հայտարարեց, թե՝ «Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստ են պատասխան տալ Թուրքիայի ցանկացած օդային ագրեսիային, եթե վերջինս համարձակվի ռազմական գործողություններ սկսել Սիրիայում»:

«Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացի վերահսկման դիտորդներից մեկը համարվող Թուրքիայի ռազմական տեղաշարժերն ավելի են բարդացնում այս երկրի իրավիճակը, քանի որ Անկարան հանդես է գալիս Սիրիայի դեմ ահաբեկչական խմբավորման դերում»,– բաց տեքստով հայտարարեց Ալ–Մեղդադը՝ սրանով ոչ թե (կամ՝ ոչ այնքան) վրեժ լուծելով Անկարայից՝ նախկինում ԱՄՆ–ի հետ համագործակցելու և ամենատարբեր ահաբեկչական խմբերի հովանավորելու համար, այլ, նախ և առաջ, վերահռչակելով Սիրիայի սուվերենությունը: Ի վերջո, անհրաժեշտ է վերջ տալ այն աբսուրդին, ըստ որի՝ Թուրքիան բողոքում է չգիտես էլ՝ ինչ հիմքով Սիրիայում հայտնված ԱՄՆ քաղաքականության դեմ և, ինքն էլ իր հերթին բաց դռների օր հայտարարելով, զենքով է փորձում պատժել մեկ այլ երկրի քաղաքացիներին...

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan