ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու հետ կապված հայտը վաղուց ուղարկվել է լրամշակման: Սակայն դեռևս արձագանք չկա: Հայտնի չէ, թե «Միռամ» ՍՊԸ–ն դրանում ինչ կփոխի, որպեսզի ամեն գնով հասնի իր նպատակին՝ Լոռվա գողտրիկ անկյունում հանքարդյունաբերություն ծավալելուն:

Արդվեցիները, ինչպես ծանոթ եք մեր նախկին հրապարակումներից, ամեն ինչ անում են այդ, ինչպես իրենք են ասում, չարիքն իրենց համայնքից հեռու պահելու համար: Տարբերակներից մեկն էլ ավանդական հայկական Ամանորի տոնումն էր, որին մասնակցել էին դրսից հրավիրված ավելի քան քսան հյուր:

Այս օրերին համայնքի բնությանը կարծես թե ոչինչ չի սպառնում, բայց արդվեցի Սուրեն Կիրակոսյանը կարծում է, որ ընկերության ներկայացուցիչները թաքուն փորձում են սրա–նրա հետ զրուցել, կապեր հաստատել՝ իրենց գործն առաջ տանելու համար:

Արդյոք ավանդական Ամանոր նշելը ինչ–որ կերպ օգնե՞ց իրենց համայնքում հանքարդյունաբերությունը կանխելուն: Սուրենը համոզված է, որ և՛ Ամանորը, և՛ այդպիսի այլ միջոցառումներ իրենց դրական արդյունքը կտան: Նրանք ակնկալում են Արդվիում տոնել նաև Սուրբ Զատիկը՝ այդպիսով ավելի շատ հյուր ունենալ, ավելի մեծ թվով մարդկանց տեղյակ պահել իրենց խնդրի մասին, բարձրաձայնելու ավելի մեծ լսարան ունենալ: Սակայն առայժմ համարում են, որ հաղթել են:

«Փաստի» հարցին, թե այս լռությունը կարելի՞ է անվանել փոթորկից առաջ տիրող լռություն, և արդյոք պետք չէ՞ ավելի շատ զգուշանալ, Սուրենը պատասխանեց, որ ինչ էլ անեն, նույն պատասխանն են ստանալու՝ չեն թողնելու:

– Իրենք կփորձեն սրան–նրան դիմել, բայց, միանշանակ, դա մեզ համար եղանակ չի փոխում: Ում ուզում են՝ դիմեն, ինչ ուզում են՝ անեն: Հայտը լրամշակման ուղարկելը համարում եմ նաև համակարգի թերություն, քանի որ եթե երկու անգամ մերժել ենք, թույլ չենք տալիս, ի՞նչ է նշանակում լրամշակում:

 

Գուցե ձևական ինչ–որ մի կետի փոփոխություն լինի, բայց էությունը, վնասն ու վտանգը դրանից չփոխվեն:

– Ոչ մի բան չի փոխվելու, այնքան է՝ ներս մտնեն: Բազմաթիվ այլ հանքերի օրինակը ցույց է տալիս, որ իրենց գրած նախնական տվյալներից շեղվում են: Թղթի վրա շատ գեղեցիկ է գրվում, բայց այլ է կիրառման մեջ: Հետո ի՞նչ է նշանակում լրամշակում, եթե թույլ չենք տալիս: Լրամշակում են այն դեպքում, երբ ասում են այսինչ բանը թերի է, բայց մենք թույլ չենք տալիս առհասարակ:

Նախարարությունը գրել էր, թե ելնելով մարդկանց կարծիքից և համացանցում գրված տեղեկություններից՝ մենք հաշվի ենք առնում, որ այսպիսի բաներ կան և ասել ենք տարածքի ջրային ռեսուրսները տեսնեն, հասկանան, ինչին կարող են վնասել, ինչին՝ ոչ: Բայց մենք ոչինչ չենք ասել, մենք թույլ չենք տալիս, ի՞նչ լրամշակման մասին է խոսքը, ի՞նչն եք լրամշակում, եթե լսումներ չեն եղել, մենք չենք ասել լավ է կամ վատ է:

 

Եթե անգամ լրամշակում լինի և օրենքով թույլատրվի, ի՞նչ պետք է անել, քանի՞ անգամ է գյուղը պատրաստ կանգնել և թույլ չտալ նրանց մուտքը:

– Առանց լսումների իրենք ոչինչ չեն կարող անել: Լրամշակման արդյունքում խորամանկ քայլեր պետք է մտածեն: Եթե լսում չկա, չեն կարող տեղից շարժվել: Եթե իրենք շարունակեն, կարող է տարին 5–10 լսում նշանակվի, մենք, միևնույն է, նույն կերպ թույլ չենք տալու:

Իհարկե մարդկանց համար անհարմարություն է, տնից հանում ենք, մեկը բարձր է խոսում, մեկը՝ ցածր, վիճաբանություն է լինում: Եթե մեր կառավարությունը խելքի և ուշքի չգա, այս իրավիճակը ի վերջո կտանի նրան, որ մեկ, երկու, երեք՝ ժողովրդի նյարդերը տեղի կտան: Թե դրա արդյունքում ի՞նչ կլինի, չգիտենք: Բայց մեր ժողովուրդը հետ կանգնելու ցանկություն ու նպատակ չունի, ուզում է տարիներ տևի: Ես միշտ համեմատում եմ սա Ղարաբաղյան հարցի հետ, հե՞տ ենք կանգնում մենք: Մեր խնդիրը տան, ապրելու տարածքի խնդիր է: Նույն բանն է: Եթե ինչ–որ մեկը գտնում է, որ մենք Արցախյան հարցում հետ կանգնելու կամ կոմպրոմիսի գնալու տեղ չունենք, նույն բանը ես այստեղ եմ տեսնում: Մեր տունը, մաքուր օդն ու ջուրն են այս խնդրի տակ դրված:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

website by Sargssyan