ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

«Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի լրացումն ու փոփոխությունների ենթարկելը սահմանափակեց ակադեմիական տարկետման իրավունքը։ Սակայն, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված որոշման մի նոր նախագծի համաձայն՝ գերակա ճյուղերում ուսանող երիտասարդներին հնարավորություն կտրվի տարկետում ստանալ։

Ուսանողները պետք է դիմում ներկայացնեն հանձնաժողով: Հանձնաժողովի կողմից սահմանվելու է 100 բալանոց սանդղակ։ Միավորների 80 կամ բարձր լինելու դեպքում տարկետումը կլինի։ Բացի այդ, գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվելու են տարբեր բալային միավորներ՝ առավել բարձր միավորներ նախատեսելով արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար:

Բալերի որոշման համար հիմք են հանդիսանալու տվյալ ոլորտի վերաբերյալ հրապարակումները (մենագրություններ, գրախոսվող գիտական ամսագրերում հոդվածներ), գիտաժողովներին մասնակցությունը, գիտակրթական մրցանակները (միջազգային հեղինակավոր մրցույթներ, Հայաստանի նախագահի կողմից սահմանված մրցույթներ, դպրոցական կամ այլ բնույթի առարկայական օլիմպիադաներում հաղթանակներ), բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականը, հանձնաժողովի հետ հարցազրույցը և այլն:

Ոլորտների նամանօրինակ տարբերակումը ճիշտ է, թե ոչ և այդտեղ կոռուպցիոն ռիսկեր չկա՞ն, հարցին բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը «Փաստի» հետ զրույցում պատասխանեց, որ ամեն ինչի մեջ էլ կոռուպցիոն ռիսկ կա. «Ինչպե՞ս կարող է չլինել: Իսկ նախկինում չկա՞ր»,– ասաց նա:

 

Եթե կոռուպցիան դնենք մի կողմ: Ոլորտների տարբերակումը ճի՞շտ եք համարում:

– Սա մի փորձ է՝ մեղմելու այդ օրինագիծը: Օրենքն էլ, ըստ էության, ընդամենը մի մասն է այդ չարաբաստիկ Ազգ–բանակ կոնցեպցիայի:

 

Ինչո՞ւ չարաբաստիկ:

– Ես համարում եմ, որ դա շատ վնասակար և մեր պետության իրական շահերին կամ ռազմավարությանը հակասող բան է: Սկզբունքորեն դրա ակունքներին դեմ եմ, իսկ դրա ներսում ինչ մեխանիզմներ կհնարեն՝ արդեն երկրորդական է: Այնտեղ գրված է, որ իրենք՝ ուսանողներն են դիմելու, ընդ որում խոսքը միայն այն ոլորտների մասին է, որոնք պետության կողմից գերակա են ճանաչվում: Սա էլ մեկ այլ հարց է: Ի՞նչ մեխանիզմներով են այս կամ այն ոլորտը պետության համար գերակա ճանաչում, ո՞վ է դա ճանաչում: Սա հարցերի մի խումբ է, որոնք բոլորն էլ շատ պրոբլեմատիկ են:

Ակնհայտ է, որ ոչ ճիշտ օրինագծի հետ կապված ցանկացած լուծում ի սկզբանե ճիշտ լինել չի կարող: Ինչ լուծում կամ մեխանիզմ էլ առաջարկվի:

 

Մյուս մասնագիտությունները այս որոշման նախագծի արդյունքում կտուժե՞ն, հաշվի առնելով, որ նախապատվությունը կտրվի այն մասնագիտություններին, որոնք կարող են հնարավորություն ստեղծել տարկետում ստանալու համար:

– Բնականաբար: Առհասարակ, գնահատման ենթակա է ուսանողի գիտելիքը, կարողությունն ու հմտությունները և ոչ թե մասնագիտությունը: Եթե ըստ մասնագիտությունների է, ի սկզբանե անարդարացի է:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

website by Sargssyan