ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

Կալանավորները հերթով են քնում

 

«Փաստ» օրաթերթը գրում է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում խոշտանգում են մարդկանց

 

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում գերբնակեցված իրավիճակ է: Այսպիսի ահազանգ են հնչեցնում կալանավորները: «Փաստ» օրաթերթի զրուցակիցը արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փորձագետ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանն է:

 

Պարո՛ն Ղարագյոզյան, Ձեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում ամեն օր ոտնահարվում են մարդու իրավունքները: Դուք այս մասին բազմիցս բարձրաձայնել եք: Մի փոքր կմանրամասնեք, թե ինչի մասին է խոսքը:

– Մեր դիտորդական առաքելություն իրականացնող խումբը 2017 թվականի տարեվերջին զեկույց ներկայացրեց քրեակատարողական հիմնարկների վիճակի վերաբերյալ: Մեր զեկույցով մասնավորապես անդրադարձել ենք գերբնակեցման հարցին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շարունակ հավաստում է, որ նման խնդիրներ չկան: Նրա խոսքը իրականությանը չի համապատասխանում:Անցած տարի մենք արձանագրեցինք, որ գերբնակեցման փաստը առկա է:

Սա փաստում են ոչ միայն մեր զեկույցը, այլ մի շարք իրավապաշտպան կառույցների ահազանգերը: Բոլորը վկայում են, որ խնդիրը առկա է «Նուբարաշեն» ՔԿՀ–ում: Պատկերացրեք, մի փոքիկ խցում տեղավորում են 16 կալանավորի: Խցում նույնիսկ շնչելու օդ չի լինում և ընդգծեմ, որ սա միջազգային նորմերին բացարձակապես չի համապատասխանում: Գերբնակեցման պայմաններում մարդիկ հերթով են քնում, որը ապացուցված փաստ է: Մենք խոսում ենք փաստերով: Ստեղծված իրավիճակի լուծումը ըստ էության չի երևում:

 

Ձեր ներկայացրած փաստերը ըստ էության ծառայում են միայն Ձեր զեկույցին, ու իրավիճակը փոխելու բոլոր փորձերը դատապարտվում են արհամարհանքի: Այս պարագայում ո՞վ է դառնում «զոհը»:

– Խախտվում են մարդու իրավունքները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ավելի հաճախակի են քննության առնվում նմանատիպ գործերը:Արդեն իսկ անձը, որ անազատության մեջ է, հոգեբանական ծանր վիճակում է, և նման պայմաններում անձանց պահելը որակվում է որպես անմարդկային և դաժան վերաբերմունք:

Ես արձանագրել եմ բազմաթիվ դեպքեր, երբ մարդը միայն հերթով քնելու դրվածքից խուսափելու համար դատական այլ ատյան չի դիմում և համակերպվում է առաջին ատյանի վճռին: Մտածում են ազատ քայլելու ու շնչելու մասին: Կա նաև այսպիսի բան` ծխող և չծխող կալանավորներ: Չծխող կալանավորի համար հաճախ սարսափելի է այդ ծուխը, մանավանդ, եթե մարդը առողջական խնդիրներ ունի, հացադուլի մեջ է և այլն: Մարդիկ հաճախ չեն դիմում, որ խցակիցների համար խնդիրներ չստեղծեն, սակայն դա լինում է սեփական առողջության հաշվին:

 

Արձանագրված թերությունների ցանկում կա՞ն էլի կարևոր բացթողումներ: Փաստորեն կալանավորների արժանապատվությունը նսեմացվում է:

– Շատ դեպքեր ենք արձանագրել, երբ նույն խցում դատապարտյալը կալանավորի հետ է: Սա անթույլատրելի է: Անթույլատրելի է, երբ հացադուլ հայտարարած կալանավորին պահում են գերբնակեցված խցում: Սա խոշտանգում է, քանի որ մարդու դիմաց հաց են ուտում, իսկ նա հացադուլի մեջ է:Հացադուլավորների խցերն ու պատժախցերը նույնպես սարսափելի վիճակում են: Անմարդկային պայմաններ են` ցուրտ ու գարշահոտություն:

 

Պարո՛ն Ղարագյոզյան, փաստորեն Ձեր ամենամյա զեկույցները կրկնվում են բովանդակությամբ: Այս ամենի ելքը ո՞րն է…

– Մենք շարունակ ահազանգում ենք: Քրեակատարողական հիմնարկներից պարտավոր են մեզ երեք օրում պարզաբանում տալ: Եթե խոշտանգում չի լինում, ապա ընթացիկ հաշվետվություն ենք ներկայացնում: Շատ դեպքերում դիտորդական խումբը մերժողական պատասխաններ է ստացել: Սակայն, մենք նաև հաջողություն ենք արձանագրել: 2016 թվականի զեկույցից հետո մենք կարողացանք փակել տալ զրոյական խցերը, որտեղ անմարդկային պայմաններ էին:

 

Այստեղից կարո՞ղ ենք եզրահանգել, թե կալանավորի առողջական վիճակը կարող է անդառնալիորեն կործանվել ՔԿՀ–ում:

– Այո, մենք ունեցել ենք դեպքեր, երբ պատշաճ բուժօգնության բացակայության պայմաններում մարդը զրկվել է կյանքից: Բազմաթիվ դեպքեր կան, երբ անկախ հանձնաժողովը որոշում չի կայացրել մարդուն ազատել պատժից, երբ կալանավորումը եղել է առողջության հետ անհամատեղելի:

Նման օրինակ ունեցանք` Սողոմոն Քոչարյանին ազատ արձակեցին մահից մեկ շաբաթ առաջ: Նա արդեն մահանում էր ու որոշումից մեկ շաբաթ անց մահացավ քաղաքացիական հիվանդանոցում: Ուզում եմ ընդգծել, որ ՔԿՀ–ում պատշաճ բուժօգնություն չի ապահովվում:Չնայած ՔԿՀ–ները ապահովված են ժամանակակից բուժզննության պարագաներով և տեխնիկայով: Ցավոք սրտի, տեխնիկան օգտագործվում է միայն դիտորդների «աչքը փակելու» համար:

 

 

Լուսինե Ղազարյան

 

website by Sargssyan