Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի

Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Նրանք երկուսով են ստեղծագործում: Տատ ու թոռ` Աղավնի Նիկողոսյանը և Հակոբ Ալիխանյանը: Նրանք գտան ապրելու բանաձևը, որը սակայն լուծման կարիք ունի…

«Ծնվել եմ Սիրիայում: Ծնողներս գաղթից մազապուրծ` այս երկրում էին հանգրվանել: Հետո ներգաղթեցինք հայրենիք, և ես հենց հայրենիքում հաճախեցի դպրոց»,– Փաստ–ի զրուցակիցը համաժողովրդական սեր վայելող երգերի հեղինակն է` 81–ամյա Աղավնի Նիկողոսյանը:

«Մուշ` երկիր պապական», «Ախ, տունս, տունս» և բազում այլ հայրենասիրական երգերի հեղինակ Աղավնի Նիկողոսյանը վերջերս մեծ հիասթափություն ապրեց:

«Վաղ մանկությունից մեծացրել եմ թոռանս` Հակոբին, ով ճակատագրի կամոք սկսեց ստեղծագործել հենց այն տարիքից, որից ես էի սկսել գրել` 7–րդ դասարանից»,–հուզմունքը մի կերպ քողարկում է Աղավնի Նիկողոսյանը:

«Ես էլ սկսեցի գրել 7–րդ դասարանում: Հետո տատիկի հետ միասին սկսեցինք ստեղծագործել: Ես հիմնականում խոսքերն եմ գրում, բայց տատիկս` և՛ խոսքը, և՛ երաժշտությունը»,–մանրամասնում է Հակոբ Ալիխանյանը, ով արդեն 30 տարեկան է և չի ամուսնանում, քանի որ ապրելու պայմաններ չկան:

«Բազմաթիվ դռներ թակեցինք, բայց բացող չեղավ… մեր երգերը երգում են սիրված ու ճանաչված երգիչներ:Նրանք դահլիճներ ու սեր են նվաճում, իսկ ես մտածում եմ, թե տատիկի դեղերի գումարը որտեղից գտնեմ»,– մանրամասնում է երգահան Հակոբ Ալիխանյանը:

Ներսիկ, Արաբո, Աղասի Իսպիրյաններ, Գոհար Հովհաննիսյան, Ռուբեն Սասունցի, ռաբիս ժանրում հայտնի Արմեն Ալոյան, Տիգրան Ասատրյան և այլոք…

Աղավնի Նիկողոսյանի 80–ամյակին նվիրված համերգը անցավ բուռն ծափերի ներքո: Աղավնի տատիկն ու Հակոբ թոռնիկը տուն հասնելուն պես հասկացան` դա միայն մեկ օր էր:

Հակոբ Ալիխանյանը նշում է, որ տատիկը բազմաթիվ հիվանդություններ ունի, գիշերը չի քնում:

Ապրում են մեկ սենյականոց անբարեկարգ բնակարանում, որը տատիկը ստացել է Սովետական Միության տարիներին, երբ երգը արժեք էր և գնահատվում էր:

Հայրենիքում իր տունը գտած հայուհին ցավ է ապրում. «Ես ապրում եմ Հակոբի համար: Միշտ երազել եմ, որ նա ամուսնանա ու շատ երեխաներ ունենա, որ շարունակվի իմ մշեցի պապերի երազանքը: Երեք հատ վիզա եմ ունեցել, բայց իմ երկրից չեմ գնացել, ես ծառայել ու ծառայում եմ ազգիս: Մեր երգերը բոլորն են երգում, բայց…»,– հուզվեց Աղավնի Նիկողոսյանը:

Հակոբ Ալիխանյանը ընդգծում է.«Եթե տատիկս որոշել է մնալ` կմնանք: Շարունակելու ենք ստեղծագործել, չնայած հիասթափությանը:Շատ մարդկանց ենք դիմել` պաշտոնատար անձանց, բարերարների: Հեռուստաեթերն էլ մեր առաջ փակ է: Ամեն տեղ «մեջք» է պետք և գումար: Իմ «մեջքը» տատիկս է, որին պաշտում եմ և հանուն նրա պատրաստ եմ դիմանալ բոլոր տեսակի մերժումներին, ծանր պայմաններին»:

Հակոբ Ալիխանյանը մտածում է մարզերում համերգային ծրագրերով հանդես գալու մասին:

«Ես անգամ դրա համար գումար չունեմ: Ես առևտրականի հոգեբանություն չունեմ, բիզնես չեմ անում, ես հայ ազգի ցավն եմ արտահայտում իմ երգերում: Ոչ մի երգչի հետ «բազար» չեմ արել: Մեր երգերը բոլորն են երգում, բայց, ցավոք, երգը երգելուց հետո իրենք դառնում են հայտնի, իսկ մենք շարունակում ենք սննդի և դեղի գումար գտնելու համար մտահոգվել»,–եզրափակեց Հակոբ Ալիխանյանը:

 

Լուսինե Ղազարյան

 

website by Sargssyan