Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը ՄՇԱԿՈՒՅԹ
Շարժական արագաչափերն էլ չեն օգնի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Կարմիր թակարդ վարորդների համար Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Պարզվել են 53-ամյա տղամարդու մահվան դեպքի հանգամանքները. 3 անձ ձերբակալվել է Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին

 

«Փաստ» օրաթերթի  հյուրն է տնտեսագիտության դոկտոր, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը

 

Տիկին Թադևոսյան, որպես տնտեսագետ, ձեզ համար օրինաչափ ու սպասելի՞ էին այս թանկացումները:

– Այո, սպասելի էին: Որովհետև հունվարի 1–ից ԵՏՄ Մաքսային օրենսգրքի լիարժեք կիրառումը պետք է հանգեցներ ակցիզային հարկերի բարձրացմանը: Իսկ ակցիզային հարկերի բարձրացումն էլ կհանգեցներ գնաճի:

Սա տրամաբանական էր, այստեղ զարմանալու ոչինչ չկա:

 

Այդ դեպքում ինչի՞ համար է այս աղմուկը:

– Բանն այն է, որ գնաճն ավելին է , քան այն պայմանավորված է ակցիզային հարկով: Տեղական մոնոպոլիաները, օգտվելով առիթից, ավելի բարձր գներ սահմանեցին այն ապրանքների համար, որոնք մենաշնորհային դիրքեր ունեն շուկայում: Եվ այդ առումով առաջին թանկացումները եղան մինչև հունվարի 1–ը, երբ բարձրացավ մսի ու կարագի գինը:

Անշուշտ, կարագի գնի բարձրացումը պայմանավորված էր միջազգային շուկայում հիմնական արտադրողների կողմից գների բարձրացմամբ նաև: Մասնավորապես՝ Նորզելանդիայի, Ֆինլանդիայի արտադրողների կողմից:

Իսկ տավարի մսի գնի բարձրացումն արդեն ներքին շուկայի խնդիր էր: Այն հիմնականում կապված էր այս ապրանքատեսակի արտահանման ծավալների հետ: Ըստ շրջանառվող խոսակցությունների, հիմնական արտահանողը Սամվել Ալեքսանյանն էր, նա է մեծ ծավալներով մսամթերք արտահանում Իրան:

Այս իրավիճակում ներքին շուկայում առաջարկի սահմանափակման հետևանքով գները բարձրանում են, բնականաբար:

Եվ հասկանալի է, որ գնահատականները միանշանակ լինել չեն կարող. տարբեր ապրանքների առումով տարբեր իրավիճակներ են առկա:

 

Մեր կառավարությունն ունի՞ համապատասխան գործիքներ, որ կարողանա գնաճի օրինական և ոչ օրինական պատճառները սահմանազատել: Հետևաբար և՝ կանխել ոչ օրինաչափ գնաճը:

– Իհարկե, կարող է: Կան տարբեր ճանապարհներ: Նախ պետք է արտադրողներն ու գնորդները շուկայում շատ լինեն: Դա տնտեսագիտական պոստուլատ է: Եթե շուկայում արտադրողները շատ են, նաև առկա է բնակչության գնողունակության բարձր մակարդակ, այդ դեպքում կայանում է գների հավասարակշռությունը:

Իսկ քանի որ մեր երկրում շուկան մոնոպոլացված է, հետևաբար առաջարկողներն իրենց եկամուտներն ապահովելու համար անընդհատ գները բարձրացնում են: Այնպես որ, առաջին հերթին հարկ է լուծել հենց այդ՝ շուկայի ապամոնոպոլացման խնդիրը:

Իսկ այդ խնդիրը կառավարությունը, անշուշտ, կարող է լուծել միայն մեկ դեպքում, եթե ազատ լինի այն լուծելու համար: Բայց մեր կառավարությունը չունի այդ ազատությունը նման հարցեր լուծելու համար: Այդ խնդիրները լուծվում են Բաղրամյան 26–ում: Եթե այնտեղ ցանկանան, ապա կլուծեն:

Այնպես որ, դեմքի միամիտ արտահայտություն ընդունելով պետք չէ ասել, թե հարկավոր է կառավարությանը հանձնարարել զբաղվել գնաճի հարցերով և այլն, և այլն: Քանզի այդ ասողը շատ լավ գիտի, որ հարցի լուծման բանալին իր գրպանում է:

 

Հասկանալի է՝ նկատի ունեք նախագահ Սերժ Սարգսյանի վերջին խորհրդակցությունը: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական ուժերի ընդվզումներին: Օրինակ, «Ելքը» պատրաստվում է ակցիաներ անել թանկացումների դեմ: Դա ռեա՞լ է, լո՞ւրջ է:

– Իհարկե, ռեալ չէ: Իհարկե, լուրջ չէ: Որովհետև ոչ ոք չի միանա նրանց: Ամենաշատը մի հազար մարդու կարող են հավաքել: Այն էլ մեկ օրով և՝ ոչ ավելին: Իսկ մեկ երթով այդպիսի հարց չի լուծվում:

Բանն այն է, որ հարցի լուծումը վաղուց է տրված: Այն է՝ պայքար մենաշնորհների դեմ: Եվ այս ուղղությամբ հարկ էր հետևողական աշխատել և անընդմեջ հարցը բարձրացնել: Եվ ոչ թե թանկացումները տեղի ունենան, նոր միայն սկսեն բողոքել:

Իսկ մենաշնորհները «տառապում» են նման հիվանդությամբ. նրանք ազատ են, նրանք ինքնուրույն են, նրանք հանցավոր կապերի մեջ են իշխանությունների հետ: Հետևաբար ազատ են գործել այնպես, ինչպես կամենում են:

 

Դուք կպչում եք մեր պետության «սրբության սրբոցին»՝ մոնոպոլիաներին:

– Որքան էլ՝ «սրբության սրբոց», բայց այդ մասին ե՛ս չեմ ասում: Ընդհանրապես ակնհայտ է, որ փոքր տնտեսությամբ երկրները երբեք պետք է մենաշնորհներ չունենան: Քանզի դրանք խանգարում են ազատ շուկայական տնտեսության ձևավորմանը:

Դա է պատճառը, որ մեր երկրում չի զարգանում նաև փոքր և միջին ձեռնարկատիրությունը: Քանզի ցանկացած ոլորտ, բացահայտ, թե գաղտնի, մեզանում մենաշնորհված է: Ներմուծումներն էլ են մենաշնորհված, արտահանումներն էլ են մենաշնորհված, արտադրությունն էլ է մենաշնորհված: Այնպես որ, սա է գլխավոր խոչընդոտը, որը թույլ չի տալիս, որպեսզի մեր երկիրը զարգանա:

 

Նշանակում է՝ թանկացումների դեմ այս բողոքը, պայքարը, ընդամենը կռիվ է հողմաղացների դե՞մ:

– Դե, ցույց են տալիս, որ գործ են անում, էլի:

 

Գոհար Սարդարյան

 

website by Sargssyan