ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Աջ ղեկով մեքենաների հաշվառումն ու շահագործումը ապրիլի 1–ից արգելելու վերաբերյալ կառավարության որոշումը մեքենաների գնի փոփոխության կհանգեցնի: «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հնչեցրեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը:

«Վաճառքի ենթակա աջ ղեկով մեքենաների գնի փոփոխություն է կանխատեսվում, սակայն դա կապվում է բացառապես մեքենաների տերերի որոշման հետ: Ինձ թվում է, որ շատ հնարավոր է գնաճ տեղի ունենա, բայց դա չի վերաբերում հին մեքենաներին, որովհետև հին մեքենան թանկ գնով ոչ ոք չի պատրաստվում գնել»,– մատնանշեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ հիմա արգելք դնելն արդեն իսկ անկարելի է, քանի որ այն ժամանակ արգելք չի եղել, և մարդիկ ազատ կարողացել են ներկրել աջ ղեկով մեքենաներ: Ավելին՝ անթույլատրելի է համարվում արդեն ներկրված աջ ղեկով մեքենաների հանդեպ արգելքներ մտցնելու մոտեցումը: Համոզված է, որ որոշումը պայմանավորված չէ անվտանգության ապահովմամբ, քանզի այդտեղ անվտանգության հարց չկա:

«Իմ կարծիքով, եթե վարորդն անվտանգ վարորդ է, նշանակություն չունի, թե նա ինչ մեքենա է վարում: Իսկ եթե վտանգավոր վարորդ է, ապա խնդիրներ է ստեղծում ցանկացած մեքենա վարելու դեպքում»,– նկատեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը:

Նրա կարծիքով՝ միայն աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքով անվտանգության խնդիրը չի լուծվի:

«Այժմ շահագործվում է 30000–ից ավելի աջ ղեկով մեքենա: Դրանց շահագործումն ինքնին վտանգավոր է: ԵԱՏՄ ենք մուտք գործել, բայց ՌԴ–ում, օրինակ, արգելքը չի կիրառվում: Իսկ մեր ճանապարհային երթևեկության կանոնները գրեթե համընկնում են Ռուսաստանի հետ»,– փաստեց Քեյանը:

Նա նշեց, որ պատկան մարմինները պետք է ուսումնասիրություն անեն և հիմնավորեն անհարմարությունները, և հավելեց՝ եթե կառավարությունը օբյեկտիվ մոտենա խնդրին, ապա պետք է լսի աջ ղեկով ավտոմեքենա շահագործող վարորդների պահանջը:

Տիգրան Քեյանը շեշտեց, որ այստեղ կա նաև սահմանադրական խնդիր. ըստ Սահմանադրության՝ եթե գույքը պատկանում է քաղաքացուն, ապա նա իրավունք ունի ցանկացած ձևով տնօրինել իր գույքը:

«Փաստորեն, նման որոշումից հետո այս դրույթը չի կիրառվելու: Մյուս կողմից՝ ցանկացած օրենսդրական փոփոխություն, եթե վատթարացնող պայմաններ է ստեղծում, հետին ուժ, կիրառություն չպետք է ունենա: Տվյալ դեպքում այստեղ վատթարացնող պայմաններ կան նախկին սեփականատերերի նկատմամբ, այս դեպքում ոչ մի արգելք չպետք է կիրառվի վաճառք, վերագրանցում կատարելու առումով»,– մտահոգություն հայտնեց նա:

Նշենք, որ ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման նախագծում նշվում է, որ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 7–րդ հավելվածի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է 2018 թվականի ապրիլի 1–ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Որոշումը չի տարածվում մինչև 2018 թ. ապրիլի 1–ը ներմուծված աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների վրա: Հիմնավորման մեջ նաև ասվում է, որ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն:

 

Մանյա Պողոսյան

website by Sargssyan