Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը ՄՇԱԿՈՒՅԹ
Շարժական արագաչափերն էլ չեն օգնի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Կարմիր թակարդ վարորդների համար Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Պարզվել են 53-ամյա տղամարդու մահվան դեպքի հանգամանքները. 3 անձ ձերբակալվել է Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Արմեն Սարգսյանին լավ ճանաչելով` կարծում է, որ միանշանակ ճիշտ որոշում է կայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և ուրախ կլինի, եթե առաջարկին համաձայնի և ստանձնի ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնը:

«Ինչ վերաբերում է նրա լիազորությունների իրականացմանը, ապա ընթացքը ցույց կտա, թե Արմեն Սարգսյանն ինչպիսի ազդեցություն կունենա ընդհանուր քաղաքական գծի իրականացման վրա և որքանով ինքնուրույն քաղաքականություն կվարի այն լիազորությունների շրջանակներում, որը կտրվի նրան նոր Սահմանադրությամբ»,– ասաց Ա. Սարգսյանը:

Քաղաքական գործիչը նաև համոզված է, որ 4–րդ նախագահի թեկնածուն կարող է արդարացնել բոլորի սպասումները: Քննադատությունների հետ, թե այս ընտրությամբ ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ՀՀԿ–ն թե՛ կուսակցության, թե՛ երկրի ներսում կադրերի դեֆիցիտ ունի և այդ պատճառով է ամեն անգամ դիմում դրսի հաջողակ ու կայացած մասնագետներին, ՀԴԿ նախագահը համաձայն չէ:

«Արմեն Սարգսյանը դրսի մարդ չի: Նա երևանցի է, այստեղ է ծնվել, մեծացել և այստեղ է կայացել: Կա նաև պատճառը, թե ինչու նա որոշակի ժամանակ դուրս մնաց քաղաքական անցուդարձից: Այնպես որ, ես չեմ կարծում, որ նա դրսից է: Հակառակը, ես կարծում եմ, ամենակարևոր հարցն այն է, թե որքանով ինքն իր ինտելեկտուալ կարողությունները և կապերը կկարողանա ծառայեցնել ի նպաստ մեր երկրի, և որքանով նրա հնարավորությունները չեն սահմանափակվի»,– ասաց Ա. Սարգսյանը:

Քննադատությունները, թե Արմեն Սարգսյանն, այնուամենայնիվ, խարիզմատիկ կերպար չէ և վարչապետ աշխատած տարիներից էլ նա հանրության հիշողության մեջ մնացել է որպես կիրթ, հավասարակշռված, բայց ոչ ուժեղ կերպար, Ա. Սարգսյանը սխալ է համարում:

«Միանշանակ կարող եմ ասել, որ հիմա գուցե շատերին հարմար է նման բաներ ասելը, սակայն ես հավաստիացնում եմ, որ նա ամենևին էլ թույլ կերպար չի եղել»,– ասաց Ա. Սարգսյանը:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե նախագահի թեկնածուն Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերության փայատերերից է: Այսինքն, ստացվում է, որ անմիջականորեն կապված է Հայաստանին էկոլոգիական վտանգի առջև կանգնեցնող ընկերության հետ, ինչը նույնպես մտահոգիչ կարող է լինել, և նրա նշանակմամբ, վաղը–մյուս օրը ողջ Հայաստանը կվերածվի պոչամբարներով հարուստ երկրի, Ա. Սարգսյանն ասաց.

«Նա երկար տարիներ է բիզնեսով զբաղվում և տարբեր ընկերություններում տնօրենների խորհրդի անդամ է: Ես չգիտեմ` նա Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերության հետ կապ ունի, թե ոչ, բայց գիտեմ մեկ բան, որ ի վնաս Հայաստանի նա երբեք ոչինչ չի անի: Ես դրանում համոզված եմ, և չեմ կարծում, որ կա այնպիսի մի շահ, որը կարող է նրան ստիպել նման բան անել: Արմեն Սարգսյանը բավականին կիրթ, ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել:

Դա բացառվում է, քանի որ նրա ինտելեկտը և ներքին կուլտուրան թույլ չի տա, որ նա այդպիսի քայլեր անի: Խնդրում եմ` ինձ ճիշտ հասկացեք, բայց ժամանակին, երբ ասում էինք, որ Երևանում ընդամենը շենքի մի մուտքի չափ երևանցի է մնացել, ապա այդ «մուտքում» Արմեն Սարգսյանն անպայման տեղ ունի: Իսկ այն մարդիկ, ովքեր և՛ քաղաքի ավանդույթները լավ գիտեն, և՛ քաղաքի գինը լավ գիտեն, և՛ երկրի ու ժողովրդի խնդիրներին են ծանոթ, նրանցից չարժե վատ բան սպասել: Այնպես որ, եկեք սպասենք և տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ես մաղթում եմ, որ նա միայն հաջողություն ունենա»:

 

 

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan