Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը ՄՇԱԿՈՒՅԹ
Շարժական արագաչափերն էլ չեն օգնի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Կարմիր թակարդ վարորդների համար Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Պարզվել են 53-ամյա տղամարդու մահվան դեպքի հանգամանքները. 3 անձ ձերբակալվել է Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը»

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ֆրենք Փալոնի նախաձեռնությունը՝ հետաքրքիր ու կարևոր զարգացում

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր, համաատենապետ Ֆրենք Փալոնը կոնգրեսականներին կոչ է արել վերացնել Արցախ այցելելու արհեստական արգելքները: Նպատակն առանց արհեստական խոչընդոտների ԱՄՆ–ի և Արցախի միջև կապ հաստատելն է: Ֆրենք Փալոնը Կոնգրեսին է ներկայացրել նաև Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի աջակցությանն արժանացած «ԱՄՆ–Արցախ ճամփորդության և հաղորդակցության» բանաձևը:

Փաստաթուղթը կոչ է անում ԱՄՆ գործադիր և օրենսդիր ճյուղերի ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց թույլ տալ այցելել Արցախ, բաց ու անմիջական շփվել գործընկերների հետ և չխոչընդոտել բաց երկխոսությանը:

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը Ֆրենք Փալոնի նախաձեռնությունը հետաքրքիր ու կարևոր զարգացում է համարում թե՛ քաղաքական և թե՛ բարոյական տեսանկյունից:

«Մենք տեսնում ենք, որ օրեցօր շատանում է այն քաղաքացիների, պաշտոնյաների և քաղաքական գործիչների ցանկը, ովքեր բացեիբաց հայտարարում են, որ անհրաժեշտ է վերանայել իրենց երկրների քաղաքականությունն Արցախի նկատմամբ և կապեր հաստատել Արցախի հետ: Այս տեսանկյունից, իհարկե, Ֆրենք Փալոնի հայտարարությունը շատ կարևոր է, որովհետև, փաստորեն, առաջին անգամ նա արդեն խոսում է քաղաքական հարաբերությունների մասին:

Մինչ այդ, իհարկե, մենք տեսանք ինչ–որ էվոլուցիոն զարգացում. սկզբում խոսում էին Արցախն ուղղակի ճանաչելու մասին: Հետո սկսեցին խոսել մարդասիրական ոլորտում կապեր հաստատելու մասին՝ հաշվի առնելով պատերազմի գոտի լինելու փաստը: Հետո ինչ–որ մշակութային, նաև տնտեսական ծրագրերի մասին խոսվեց:

Հիմա արդեն խոսքը քաղաքական ոլորտի՝ ամենաբարձր մակարդակով կապեր հաստատելու մասին է: Իսկ Ֆրենք Փալոնը շարքային կոնգրեսական չէ, նա ունի բավականին մեծ ընտրազանգված, հարգանք և կապեր ԱՄՆ գործագիր և օրենսդիր իշխանության հետ: Եվ այսպիսի մեսիջները շատ կարևոր են, ըստ երևույթին՝ ինչ–որ փոփոխություններ են կատարվում, վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Նա չբացառեց այն հանգամանքը, որ նման զարգացումից հետո նոր հորիզոններ կբացվեն, որոնց շնորհիվ Արցախը կապեր կհաստատի և՛ ԱՄՆ–ի, և՛ այլ երկրների հասարակական–քաղաքական շրջանակների հետ: Դավիթ Բաբայանի խոսքով՝ այդ կապերը միմիայն դրական ազդեցություն կթողնեն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:

Անդրադառնալով կոչի մեջ շեշտադրվող արհեստական արգելքներին, Արցախի նախագահի խոսնակը նշեց. «Այստեղ, միգուցե, բացեիբաց չի ասվում, բայց այդ արհեստական արգելքները նաև Ադրբեջանի կեղտոտ լոբբինգի արդյունք են: Որովհետև անտրամաբանական է, երբ ժողովրդավարական երկիրը կապեր չի հաստատում մեկ այլ ժողովրդավարական երկրի հետ: Սա արհեստական պետք է դիտարկվի: Այստեղ խոսքը քաղաքական հարաբերությունների մասին է, հետևաբար կարծում եմ, որ նման քայլով պետք է վերանայվի Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ–ի քաղաքականությունը»:

Դավիթ Բաբայանը կիսում է այն կարծիքը, ըստ որի՝ այս նախաձեռնության և դրանից բխող շփումները կարող են ավելի տեսանելի դարձնել Ադրբեջանի բռնարարքները:

«Պետք է, որ նպաստի նշվածին, քանի որ մենք տեսանք, որ դրանից առաջ ԱՄՆ–ն իր քաղաքացիներին կոչ էր արել չայցելել Ադրբեջան՝ որպես ահաբեկչական գործողությունների առումով, իրենց կարծիքով, անվտանգ մի երկիր: Սա բնական է, որովհետև այդ ահաբեկչությունը ոչ միայն ենթադրում է այնտեղ տիրող մթնոլորտը, այլև կոռուպցիան, կաշառակերությունը, լոբբինգը: Ադրբեջանի «խավիարակերությունը» ևս ահաբեկչության ձև է, ահաբեկչություն՝ բարոյահոգեբանական տիրույթում, քաղաքական և իրավական ոլորտներում: Հետևաբար Ադրբեջանի նկատմամբ մոտեցումն օրեցօր փոխվելու է»,–եզրափակեց խոսնակը:

 

 

Աննա Բադալյան

website by Sargssyan