ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հ... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուս... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածք... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սպառնալի՞ք, թե պատասխան. ո՞ւմ էր ուղղված Զաքիր Հասանովի հայտարարությունը «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը օրուգիշեր հերթապահում է Multi Wellnes-ի դռների մոտ Կողմնակալ վերաբերմունքը էժան պատվերի ապացույցն է Պատվեր, որն անհամեմատ ծանր էր լրատվականի քաշից Ինչ իրավունք ունի լրագրողը նյութ պատրաստել մի կառույցի մասին, որից բոլորովին անտեղյակ է, և անգամ սպորտային համալիրը չի տարբերում սաունայից կամ լողավազանից «Լրագրողների մուտքին փոքր-ինչ վերապահումով կմոտենայի». Դոյդոյանը՝ Քաղաքապետարանում միջադեպի մասին Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Վարուժան Հոկտանյան. « Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Իվան Վոլինկինը՝ «Տարվա դեսպան» (լուսանկարներ) Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի. Երևանի քաղաքապետ Պահանջս ու հանձնարարականս աշխատակազմից հստակ է. ավելի ակտիվացնել աշխատանքը մասնավոր հատվածի հետ. Տարոն Մարգարյան Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Չեխիայում կբացվի ՆԱՏՕ-ի ռազմատիեզերական հետախուզության կենտրոն Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի հետ 135 հազար ԱՄՆ դոլար` ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն կտեղափոխվի Ալժիր

Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից

 

«Փաստ» օրաթերթի հյուրն է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը

 

Պարոն Մելքոնյան, ցեղասպանության վերաբերյալ մեր պահանջներն ու մոտեցումներն արդյո՞ք համապատասխան են աշխարհի այսօրվա իրողություններին: Դրանք այլևս ժամանակավրեպ չե՞ն, նոր տարրեր ու նոր սկզբունքներ չպե՞տք է ներառենք մեր քաղաքականության մեջ:

– Ես բազմիցս եմ ասել իմ տված հարցազրույցների մեջ, որ մեր մեծագույն սխալն էր, երբ, 1965 թվականից սկսած, սկսեցինք գնալ ցեղասպանությունը աշխարհին ճանաչման տալու ուղղությամբ:

Մինչդեռ 1915–ից հետո հասարակական–քաղաքական մեր շրջանակները մշտապես խոսել են ցեղասպանության հետևանքների վերացման մասին: Այլ կերպ ասած՝ հատուցման մասին: Կամ արդյո՞ք պատահական էր, որ 1965–ին, երբ մարդիկ Երևանում փողոց էին դուրս եկել, նրանց շուրթերին մեկ բառ էր՝ «հողերը, վերադարձրե՛ք հողերը»:

Բանն այն է, որ մեր ազգային զարթոնքը սկսվեց այդ թվականից՝ ցեղասպանության 50–ամյա տարելիցից հետո: Ե՛վ հայրենիքում, և՛ սփյուռքում: Դա միանգամայն նոր որակ էր արդեն հայ ազատագրական պայքարի:

Եվ իմ համոզմամբ, թուրքերը հատուկ նախընտրեցին մերժողականության այդ ճանապարհը: Եվ իրենց կեցվածքով մեզ ստիպեցին արդեն պայքարել ոչ թե հատուցման համար, այլ իրենց մերժողականության դեմ:

Դրա հետևանքով հիսուն տարի շարունակ մենք անպտուղ պայքար տարանք զանազան երկրների խորհրդարաններում, ինչ է, թե այս կամ այն երկիրը ճանաչի ցեղասպանությունը: Դուք սա համեմատեք հրեական Հոլոքոստի հետ: Իսրայել պետությունը բացարձակապես չի պայքարել հրեական ցեղասպանության ճանաչման համար: Նա պայքարեց և շատ շուտ, 1952 թվականից արդեն, սկսեց ստանալ հատուցում հրեական հոլոքոստի համար: Եվ առայսօր շարունակում է ստանալ: Արդեն հարյուր միլիարդավոր դոլարների է հասնում Գերմանիայի կողմից Իսրայելին տրվող հատուցումը:

 

Իսկ մենք ինչո՞ւ ենք հատուցումից վախենում:

– Որովհետև հարևան Թուրքիայի գոյությունը շատերի մոտ այնպիսի մտայնություն է ձևավորում, թե դա արկածախնդրություն կլինի մեր կողմից, դա կնշանակի նրան դրդել ռազմական գործողությունների մեր երկրի դեմ:

Առաջին նախագահից՝ Լևոն Տեր–Պետրոսյանից սկսած այս մոտեցումն առկա էր: Նա անգամ դեմ էր, երբ անկախության հռչակագրի մեջ կետ մտցվեց, թե Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը:

 

Իսկ ցեղասպանության 100–ամյակը բավական չէ՞ր, որպեսզի քննաբար նայեինք մեր անցած ուղուն ու փոփոխություններ մտցնեինք մեր ռազմավարության մեջ:

– Ճիշտ է, շատ զգուշավոր ձևով, այնուամենայնիվ, պետական մակարդակով դա արդեն նկատելի է: Չմոռանանք, որ 2015 թվականի հունվարի 29–ին ընդունված մեր հռչակագրի մեջ կա հատուցման վերաբերյալ՝ «հետևանքների վերացում» ձևակերպումը:

Դա նշանակում է, որ ցեղասպանությունն իր հետևանքներով շարունակում է այսօր էլ մնալ մեր կյանքում, և հայոց պետությունն այս առումով ստանձնում է որոշակի գործառույթներ: Այո, այս ամենն արվում է երկչոտությամբ: Գուցե դա պարզապես պետական քաղաքականություն է: Բայց գիտնականներն իրենց մոտեցումներն արմատապես փոխել են: Համենայն դեպս՝ մեր ինստիտուտը: Օրինակ, 2015–ին ես հրապարակեցի հոդվածների մի ժողովածու՝ «Հայոց ցեղասպանություն և հայրենազրկում. ճանաչումից՝ հատուցում» վերնագրով: Նույն այս վերնագրով նաև գիտաժողով կազմակերպեցինք, որի նյութերը հրապարակելով ասացինք, որ այսուհետ մեր գործելակերպը պետք է լինի հատուցման խնդիրը բարձրացնելը:

Իսկ Գիտությունների ակադեմիայի հայագիտության բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը մեզ առաջարկեց հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը վերաբերող թեմայով միջգիտակարգային աշխատանքներ իրականացնել: Եվ արդեն քաղաքական, տնտեսական, հոգեբանական, մշակութային հետևանքների վերացման ուղղություններով աշխատում են տարբեր մասնագետներ՝ պատմաբաններ, ժողովրդագետներ, արվեստաբաններ, բանասերներ և այլն:

 

Կա և այ՛ս տեսակետը՝ հատուցումը պետք է պահանջի Սփյուռքը և ոչ՛ Հայաստանը պաշտոնապես:

– Շատ ճիշտ է այդ հարցադրումը: Որովհետև Սփյուռքն է հայոց ցեղասպանության անմիջական հետևանքը:

Բայց մյուս կողմից Հայաստանի առաջին հանրապետությունը, որի իրավահաջորդը մենք ենք որպես երրորդ հանրապետություն, ևս պահանջատեր ենք: Պահանջատերն ենք Առաջին հանրապետության բազմաթիվ տարածքների, այդ թվում՝ Կարսի մարզի, Սուրմալուի գավառի, նաև՝ 1920 թվականի օգոստոսի 10–ի Սևրի դաշնագրով նախատեսված Արևմտյան Հայաստանի չորս նահանգների մեծագույն մասի՝ Տրապիզոնի, Էրզրումի, Բիթլիսի և Վանի:

Ի վերջո, Հայաստանի առաջին հանրապետության ներկայացուցիչ Ավետիս Ահարոնյանն է ստորագրել այդ կարևորր փաստաթուղթը՝ Սևրի դաշնագիրը, և աշխարհի մեծերը, որոնք Անտանտի երկրներն էին և հաղթել էին գերմանական Քառյակ միությանը, իրենց ստորագրությունն են դրել այդ փաստաթղթի տակ: Եվ ոչ մի պետություն պաշտոնապես չի հրաժարվել այդ փաստաթղթից, թեպետ վավերացում տեղի չի ունեցել:

Այնպես որ, Սևրի դաշնագիրն իրավական առումով ուժի մեջ է: Այն միջազգային կարևոր փաստաթուղթ է, որը ևս պետք է դիտարկել հատուցման ընդհանուր կոնտեքստում:

 

Գոհար Սարդարյան

 

website by Sargssyan