Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը ՄՇԱԿՈՒՅԹ
Շարժական արագաչափերն էլ չեն օգնի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Կարմիր թակարդ վարորդների համար Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Պարզվել են 53-ամյա տղամարդու մահվան դեպքի հանգամանքները. 3 անձ ձերբակալվել է Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար

 

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Պետական եկամուտների կոմիտեի առջև հստակ խնդիր է դրել՝ տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորում ապահովել: 

«ՀՀ նախագահի  հանձնարարականի համաձայն, հետևողական միջոցառումներ ենք  իրականացնելու բիզնեսի բոլոր շղթաներում՝ ձեռքբերումների և իրացումների մասով սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը 100 տոկոսով ապահովելու ուղղությամբ»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

Դրական գնահատելով ՊԵԿ-ի 2017 թվականի գործունեությունը, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս կոմիտեում աշխատանքային հանդիպման ժամանակ հանձնարարել է  բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակել հարկային վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումները և հետևողական քայլեր ձեռնարկել Հայաստանում օրինակելի բիզնես միջավայրի ապահովման ուղղությամբ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Past.am-ին տեղեկացրեցին, որ վարչապետի կողմից հանձնարարվել է հնարավորինս լայնածավալ երկխոսություն վարել բիզնեսի հետ, որպեսզի տնտեսվարողների համար հասկանալի լինեն ՊԵԿ պահանջները, վարքագիծն ու քաղաքականությունը, մյուս կողմից՝ հստակ իմանան իրենց անելիքները:

«ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ հունվարի 17-ից համակարգում մեկնարկել են ոլորտային հանդիպումներ: Ինչպես և նախորդ տարի, հարկ վճարողներին ներկայացվում են ոլորտի ընդհանուր ռիսկերն ու դրանց նվազեցման քայլերը: Առաջին հանդիպումը առողջապահության  ներկայացուցիչների հետ էր: Նրանց դիտարկմամբ՝ երկխոսությունը հնարավորություն է տալիս ոլորտի պատասխանատուների հետ գործընկերային մթնոլորտում անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները: Օրինապահ հարկ վճարողների համար վարչարարության պարզեցման և առավել բարենպաստ պայմանների ապահովման նպատակով նախատեսվում է գործարկել հորիզոնական մոնիթորինգի համակարգը: «Բոլոր այն հարկ վճարողներն, ովքեր իրենց ֆինանսատնտեսական գործունեության տվյալներն առցանց հասանելի կդարձնեն ՊԵԿ-ին, չեն ներառվի բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներում և ընթացիկ հսկողական աշխատանքներում՝ որակվելով ոչ ռիսկային: Իսկ օրինապահ տնտեսվարողների նկատմամբ աշխատանքները սահմանափակվում են անլուր դիտարկմամբ»,-պարզաբանում է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը:

Ոլորտային հանդիպումները շարունակվում են տնտեսության մյուս ճյուղերի ներկայացուցիչների հետ:

website by Sargssyan